Մեկ Կադրում. Լեւոն Ջուլֆալակյանի օլիմպիական պատվոհարթակը - Mediamax.am

exclusive
40266 դիտում

Մեկ Կադրում. Լեւոն Ջուլֆալակյանի օլիմպիական պատվոհարթակը


Լուսանկարը` Անձնական արխիվից


1988 թվականին Սեուլի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը կրկին 1-ին տեղը զբաղեցրեց:

Հետագայում արդեն մարզչի կարգավիճակում նա բազմաթիվ անգամներ կրկնեց այդ բոլոր հաջողությունները, սակայն այսօր Mediamax Sport-ը «Մեկ կադրում» շարքում ներկայացնում է Օլիմպիական հաղթական պահը:

1986-ին Ջուլֆալակյանն արդեն Բուդապեշտում ու Պիրեյոսում դարձել էր Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Սեուլ էլ նա մեկնել էր չեմպիոն դառնալու համար:

88-ի խաղերում Ջուլֆալակյանը հաղթեց բոլոր մարցակիցներին՝ այդ թվում նաեւ մեդալի հավակնորդներից ռումինացի Պետրիչ Կարարեին: Եզրափակչում էլ նա փայլեց ու 6:1 հաշվով  ուժեղ էր կորեացի Կիմ Սեոնգ-Մունից, որին ամբողջ դահլիճն էր աջակցում ու բարձրաձայն ոգեւորում:

«Միշտ հանգիստ եմ ընդունել հաղթանակներս: Նույնը եղավ նաեւ Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո: Երբ վերադարձանք ավան, հավաքվեցինք մեր համարում: Մարզիչը շամպայն էր բերել, ես էլ խմեցի, սակայն ամբողջ գիշեր այդպես էլ չկարողացա քնել: Այդ ժամանակ հասկացա, որ երեւի շատ լուրջ հաջողության եմ հասել: Հպարտություն ու ներքին մեծ բավարարվածություն էի զգում«»,- հիշել է Ջուլֆալակյանը:

Իսկ հաջորդ օրը նրան Սեուլում արդեն շատերն էին ճանաչում ու ինքնագրեր խնդրում:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին