Մեկ Կադրում. Երեւանյան Աշխարհի Գավաթն ու հայերի բրոնզե մեդալները - Mediamax.am

exclusive
38433 դիտում

Մեկ Կադրում. Երեւանյան Աշխարհի Գավաթն ու հայերի բրոնզե մեդալները


Լուսանկարը` Նորայր Մուշեղյանի մարզադպրոց


2010 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Գավաթի խաղարկությունը կայացավ Երեւանում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայ երկրպագուներն ականատես եղան թեժ պայքարի, գեղեցիկ գոտեմարտերի ու հայ ըմբիշների բրոնզե մեդալներին:

«Մեկ կադրում» շարքում այսօր Mediamax Sport-ը ներկայացնում է փետրվարյան մրցաշարում Հայաստանի ընտրանու հաղթական լուսանկարը:

100 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարում Երեւանում ուժերը չափեցին Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Կուբայի, Հունգարիայի, Թուրքիայի ու Սկանդինավյան երկրների ընտրանիները:

Հաղթողի կոչումը նվաճեց Իրանի ընտրանին, իսկ ահա Հայաստանի հավաքականը դարձավ բրոնզե մեդալակիր: 3-րդ տեղի համար պայքարում 4:3 հաշվով հաղթեց Ռուսաստանի ընտրանուն:

Ռուսների կազմում հանդես էր գալիս Միհրան Հարությունյանը, մինչեւ 66 կգ քաշային կարգում նրա ու Արման Ադիկյանի պայքարն ամենաթեժերից մեկն էր: Հարությունյանը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել գոտեմարտն, ու Ադիկյանը 1 միավոր բերեց իր թիմին:

Լեւոն Ջուլֆալակյանի սաներից հաղթանակներ գրանցեցին նաեւ Ռոման Ամոյանը (55 կգ), Արսեն Ջուլֆալակյանն (74 կգ) ու Յուրի Պատրիկեեւը (120 կգ):

Տիգրան Սահակյանը, Վահան Ջուհարյանը, Արման Գեղամյանը, Դենիս Ֆորովը եւս ընտրանու կազմում էին:

Սեփական հարկի տակ ու մեծ ոգեւորությամբ հանդես եկած Հայաստանի ընտրանին իր ուրախությունն ու բրոնզե մեդալները կիսեց մեծաքանակ երկրպագուների հետ, որոնք անընդհատ աջակցել ու քաջալերել էին իրեն:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին