«Վաշտի աղջիկները»՝ Ձյունիկ Ավեյան - Mediamax.am

exclusive
3619 դիտում

«Վաշտի աղջիկները»՝ Ձյունիկ Ավեյան


Ձյունիկ Ավեյանը
Ձյունիկ Ավեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ձյունիկ Ավեյանը
Ձյունիկ Ավեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ձյունիկ Ավեյանը
Ձյունիկ Ավեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Վաշտի աղջիկները» հատուկ նախագիծը: Նախագծի 2-րդ մասի հերոսուհիները Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիայի ռազմական ինստիտուտի կուրսանտներն են:

Այսօրվա հերոսը կուրսանտ Ձյունիկ Ավեյանն է:

«Ընտանիքս հակառակն էր համոզում…»

Ձյունիկ Ավեյանը 22 տարեկան է Սովորում է Հակաօդային պաշտպանության ֆակուլտետի (ՀՕՊ) 1-ին կուրսում: Առաջին մասնագիտությամբ իրավագետ է, մագիստրոսի աստիճան ունի:

Ասում է՝ ռազմական գործի հանդեպ սերն ամուր արմատներ ունի. հայրն ու եղբայրը զինվորական են: Նրանց պատմությունն են, որ սեր են ծնել բանակի հանդեպ ու Ձյունիկին հասցրել երկրորդ մասնագիտության ընտրությանը:

«Ի զարմանս ինձ, ընտանիքս շատ լավ ընդունեց ռազմական ինստիտուտ ընդունվելու որոշումս: Մինչ ուրիշներն ասում էին, որ բանակն աղջկա համար չէ, իմ ընտանիքը հակառակում էր ինձ համոզում»:

Կնոջ կարողությունների մասին

Մեր զրուցակցի կարծիքով, կնոջ ներկայությունը բանակում զսպող օղակի դեր կարող է ունենալ, ցանկացած հարցում զգոնություն առաջ բերել:

«Կարծում եմ, ամենաբարդ գործը կյանքում երեխա ունենալն ու նրա դաստիարակությամբ զբաղվելն է, ինչը վիճակված է կնոջը: Եթե այդ բարդ ու պատասխանատու աշխատանքը կինը կարողանում է անել, ապա հայրենիքի պաշտպանությունը եւս նրան կհաջողվի պատվով կատարել»:

Ձյունիկ Ավեյանը Ձյունիկ Ավեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Քաղաքացիական ու զինվորական կյանքի տարբերության մասին

Քաղաքացիական կյանքից անցումը դեպի զինվորական առօրյայի, բնականաբար, հեշտ չի եղել:

«Ոչինչ էլ հենց այնպես ու հեշտ չի տրվում: Ուսանողական տարիներն ու ներկայիս կյանքը համեմատել չի լինի: Ամեն ինչ չէ, որ կարող ենք հիմա մեզ թույլ տալ՝ սկսած արտաքին տեսքից ու հարդարանքից, սակայն, սա էլ կյանքի մի փուլ է, որը պետք է անցնել, երբեմն կանգնել դժվարության առաջ, որ հետո գիտակցես դրա արժեքը»:

Աշխարհընկալման փոփոխության մասին

Ռազմական ոլորտում ուսումնառության մի քանի ամիսներն արդեն իսկ մեծ ազդեցություն են ունեցել: Մեր զրուցակիցն ասում է, որ աշխարհընկալման էական փոփոխություն է տեսնում ոչ միայն զինվորական գործի, այլեւ կյանքի հանդեպ:

«Ինչքան էլ սիրես այս գործը, համակարգում լինելով, ամեն ինչ ավելի լավ ես գիտակցում, պատկերացումդ փոխվում է, ու սերդ ավելի հիմնավոր է դառնում: Այստեղ ամեն ինչ ավելի իրական ես տեսնում»:
Ձյունիկ Ավեյանը Ձյունիկ Ավեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Խոսելով մասնագիտական ընտրության մասին՝ Ձյունիկը նշում է, որ մերօրյա պատերազմները հենց օդից են սկսում, ինչն էլ իրեն մղել է հայրենիքի սահմանների պաշտպանության այս ճյուղն ընտրել:

«Հետագայում էլ ինձ այս ոլորտում եմ տեսնում: Այս պահին միայն մի բան գիտեմ՝ եթե հենց հիմա առաջնագիծ գնալու անհրաժեշտություն լինի, առանց վարանելու ճամփա կընկնեմ»:

Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին