Վաշտի աղջիկները. Արմինե Գրիգորյան - Mediamax.am

exclusive
6201 դիտում

Վաշտի աղջիկները. Արմինե Գրիգորյան


Արմինե Գրիգորյանը
Արմինե Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինե Գրիգորյանը
Արմինե Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն այս տարի առաջին անգամ աղջիկների ընդունելություն է կատարել: Մեդիամաքս-ը «Վաշտի աղջիկները» հատուկ նախագծում ներկայացնում է զինվորական գործը որպես մասնագիտություն ընտրած յոթ աղջիկներին:

«Ծնողներս աջակցեցին եւ քաջալերեցին, որ հասնեմ այստեղ»

Արմինե Գրիգորյանը 17 տարեկան է: Ծնվել է Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում: Դեռ չորս տարի առաջ էր որոշել` ռազմական ինստիտուտում պետք է սովորի: Նախքան ընդունելությունը մասնակցել է ռազմամարզական մի շարք խաղերի, իսկ հանրապետական մրցումների ժամանակ առաջատար տեղեր է զբաղեցրել:

«Ծնողներս ի սկզբանե համաձայն էին, մայրիկս փոքր-ինչ կասկածներ ուներ, բայց հետո համակերպվեց: Ծնողներս ինձ աջակցեցին եւ քաջալերեցին, որ հասնեմ այստեղ»:

Զինվորական գործում Արմինենի համար դժվարություն չկա: Ասում է` առաջին
օրը մի քիչ անսովոր էր, իսկ երկրորդ օրն արդեն հարմարվել էր «ռեժիմին»: Մինչ ռազմական ինստիտուտ ընդունվելն Արմինեն արեւելյան մարտարվեստով է զբաղվել:

«Սովոր էի, որ խմբում բոլորը տղաներ լինեին ու ես միակ աղջիկը: Կարծում եմ, դա եւս հող նախապատրաստեց այստեղ գալու համար»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աղջկական աքսեսուարներն ու շպարի պարագաները մոռանալն Արմինեին այնքան էլ չի տխրեցրել: Ասում է` կոկետուհի չլինելու դեպքում դրա վրա չեն էլ կենտրոնանում:

«Կարեւորը կոկիկ ու հավաք զինվորական տեսքն է»

«Ժամերով հայելու առջեւ կանգնել երբեք չեմ սիրել, կարեւորը կոկիկ ու հավաք զինվորական տեսքն է»:

Արմինեն ընտրել է համազորային ճյուղը, հետագայում ցանկանում է հետախույզ դառնալ:

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ թիկունքում իրեն չի պատկերացնում:
Արմինե Գրիգորյանը Արմինե Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ես սահմանամերձ գյուղից եմ, ինչը եւս ազդել է մասնագիտությանս ընտրության վրա: Երբեւէ չեմ պատրաստվում թիկունքում կանգնել եւ նայել, թե ինչ է կատարվում առաջնագծում»:

«Միայն համազգեստը սիրելով զինվորական չես կարող դառնալ...»

Զինվորականի մասնագիտությունը, ըստ Արմինեի, պետք է համապատասխանի մարդու բնավորությանը:

«Միայն համազգեստը սիրելով զինվորական չես կարող դառնալ...»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ասում է` շատերն են կարծում, թե զինվորական կնոջ համար բարդ կլինի ընտանիքն ու մասնագիտությունը համատեղելը, ընդգծելով, որ ինքն այդ մասին չի էլ մտածում:

«Սիրելու դեպքում ամեն ինչ հնարավոր է: Ծառայությունս պատվով եմ կատարելու եւ կարողություններիս չափ հեռու եմ գնալու` ձգտելով մինչեւ գեներալի կոչման»:

Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը
Լուսանկարները` Մարիամ Լորեցյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին