Վաշտի աղջիկները. Ռոզա Սիմոնյան - Mediamax.am

exclusive
9812 դիտում

Վաշտի աղջիկները. Ռոզա Սիմոնյան


Ռոզա Սիմոնյանը
Ռոզա Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզա Սիմոնյանը
Ռոզա Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզա Սիմոնյանը
Ռոզա Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն այս տարի առաջին անգամ աղջիկների ընդունելություն է կատարել: Մեդիամաքս-ն իր նոր շարքով ներկայացնում է զինվորական գործը որպես մասնագիտություն ընտրած յոթ աղջիկներին:

Եթե նպատակ ունես, այն քեզ ուղղորդում է ճիշտ ճանապարհով

Ռոզա Սիմոնյանը 19 տարեկան է, ծնվել է Շիրակի մարզի Կրաշեն գյուղում: Դեռ մեկ տարի առաջ ցանկանում էր դիմել Գյումրիի մանկավարժական ինստիտուտ, սակայն, տեղեկանալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում աղջիկների ընդունելության հնարավորության մասին, որոշել է այստեղ դիմել: Ռոզան ընտրել է մոտոհրաձիգի մասնագիտությունը:

«Սկզբում ընտանիքս դեմ էր: Մեծ ջանքեր պահանջվեց նրանց համոզելու համար»:


Լուսանկարը՝ Մեդիամաքս
/>Ռազմական գործի հանդեպ սերը Ռոզայի մոտ մանկուց է: Մասնագիտության ընտրության հարցում մասամբ դեր է խաղացել նաեւ զինվորական բարեկամներ ունենալը: Մանկուց սիրել է ռազմական գործը, մշտապես հպարտացել զինվորականներով:

«Փորձելու եմ ջանք ու եռանդ չխնայել` լավ ծառայելու համար: Մեծ ցանկությամբ եմ եկել այստեղ, ինչը թույլ է տալիս հաղթահարել ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները: Եթե ունես նպատակ, այն քեզ ուղղորդում է ճիշտ ճանապարհով»:

Կարծրատիպերը կոտրել սեփական փորձով

Ռազմական կարգ ու կանոնից Ռոզան չի դժգոհում. նախապես գիտեր, թե իրեն ինչ է  սպասվում, իսկ ինստիտուտում արագորեն ընտելացել է:

«Շատերն ասում են՝ սա աղջկա մասնագիտություն չէ եւ մի շարք պատճառներ են նշում: Կարծում եմ՝ կարծրատիպերը կարող ենք կոտրել սեփական փորձով, եւ լավ ծառայության միջոցով՝ ապացուցելով, որ որեւէ խնդիր չկա, երբ աղջիկը զինվորական է դառնում»:


Լուսանկարը՝ Մեդիամաքս
/>Ռոզայի կարծիքով՝ ընտանիք կազմելու եւ կյանքում իր տեղը գտնելու համար այս հանգամանքը խոչընդոտ չի կարող լինել:

«Եթե սիրում ես, ամեն ինչ կարող ես համատեղել: Հայրենիքիս կծառայեմ որքան կարող եմ»:

Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին