Էրիկ Բադիքե. Կենտրոնացեք արհեստական բանականության վրա - Mediamax.am

exclusive
3531 դիտում

Էրիկ Բադիքե. Կենտրոնացեք արհեստական բանականության վրա


Էրիկ Բադիքեն
Էրիկ Բադիքեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Էրիկ Բադիքեն
Էրիկ Բադիքեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Էրիկ Բադիքեն
Էրիկ Բադիքեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Էրիկ Բադիքեն
Էրիկ Բադիքեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Էրիկ Բադիքեն
Էրիկ Բադիքեն

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանում կայացել է «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» միջազգային համաժողովը, որին մասնակցել են ինչպես ոլորտի հայ գիտնականները, այնպես էլ ֆրանսիայից ժամանած մասնագետները։ Կոնֆերանսը կազմակերպել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը՝ Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ու «Թումո»-ի աջակցությամբ։
 
Կոնֆերանսին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Եվրոպական հանձնաժողովում արհեստական բանականության հարցերով խորհրդական Էրիկ Բադիքեն, ով Մեդիամաքսի «Մաթարվեստ» խորագրում պատմել է Արհեստական բանականության (ԱԲ) զարգացման միտումների, այս ոլորտի մարտահրավերների եւ հասարակության վրա ազդեցությունների մասին։

Արհեստական բանականությունը նորարարությունների ալիք կստեղծի

Հայաստանում ինձ խնդրել էին ներկայացնել արհեստական բանականության ոլորտում առկա մեծ խնդիրները։ Մենք քննարկեցինք դրա ազդեցությունը հասարակության եւ արդյունաբերության վրա, ինչպես նաեւ գլոբալ ու էթիկական խնդիրները։ Հարցերի մեծ մասը վերաբերում էր ռիսկերին եւ ազդեցությանը։

Անդրադառնալով ռիսկերին եւ մարդկանց շրջանում առկա անհանգստությանը՝ ես հիշատակեցի աշխատաշուկայի վրա արհեստական բանականության ազդեցության մասին։ Շատերը կարծում են, որ կկորցնեն իրենց աշխատանքը, եթե որոշ բաներ ավտոմատացվեն, եւ ռոբոտները ներառվեն արդյունաբերության ու սոցիալական ծառայությունների ոլորտներում։ Մեր քննարկման նպատակն էր բացատրել, որ դա մեկ գիշերում չի կատարվելու, եւ շատ նոր աշխատատեղեր են ստեղծվելու այդ ընթացքում։ Կարծում եմ՝ դեռ ճանապարհի սկզբին ենք եւ իսկապես լավ չենք հասկանում, թե ինչ ազդեցություն է լինելու։ Մյուս կողմից՝ խուճապի պատճառ չկա։ Մենք պետք է մտածենք խնդիրների մասին եւ աշխատենք մտահոգ մարդկանց հետ։

Գերմանիայի օրինակը, որտեղ, ինչպես պարզել են հետազոտությունները, մեքենաների արդյունաբերության ոլորտում ռոբոտների ներգրավումից հետո աշխատող մարդկանց թիվն աճել է, բացատրվում է այն փաստով, որ նոր՝ ավելի հետաքրքիր աշխատատեղեր են հայտնվել։

Էրիկ Բադիքեն Էրիկ Բադիքեն

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարծում եմ՝ պետք է վստահ լինենք, որ արհեստական բանականությունը նորարարությունների նոր ալիք է ստեղծելու, ինչը նոր դռներ կբացի՝ առաջ բերելով գործունեության նոր տեսակներ, որոնք այսօր չենք կարող պատկերացնել։

Արհեստական բանականությունը զարգացնելու ճիշտ ուղին

Այս ոլորտը զարգացնելու ճիշտ ուղին միգուցե արհեստական բանականության համակարգային շրջանակ ստեղծելն է՝ ապահովելու անվտանգությունը եւ խուսափելու չափազանց շատ ռիսկերից։

Քանի որ գիտենք՝ արհեստական բանականությունը շատ խիստ սահմանափակումներ ունի, հետեւաբար, միգուցե հարկավոր է թույլ տալ ստեղծագործ, երիտասարդ մարդկանց արհեստական բանականության ոլորտում նոր բաներ ստեղծել եւ աջակցել հետազոտություններին նոր ձեւով։ Ունենք մեքենաներ, ռոբոտներ, որոնք շատ հեռու են մարդկային բանականությունից, ինչը նշանակում է, որ ալգորիթմների զարգացման մի ամբողջ դաշտ կա, որը դուրս կգա «սեւ արկղի» շրջանակից։

Ապագայում պետք է ունենանք արհեստական բանականության վստահելի եւ թափանցիկ համակարգեր։ Պետք է վստահ լինենք, որ մեր անձնական տվյալները հարգվում են այդ գործիքների կիրառման ընթացքում։ Բազմաթիվ կանոններ պետք է համաձայնեցվեն գլոբալ մակարդակում եւ հարգվեն։
Էրիկ Բադիքեն Էրիկ Բադիքեն

Լուսանկարը` Մեդիամաքս


Այժմ Եվրոպական միությունը նպատակ ունի բարձր մակարդակի փորձագիտական խմբի հետ նման ուղեցույցներ զարգացնել։ Մենք այդ ուղեցույցների փորձարկման փուլն ենք ներդնում, քանի որ ցանկանում ենք «խաղի» գլոբալ մակարդակ ապահովել աշխարհում։ Ցանկանում ենք համոզված լինել, որ եթե ընկերությունն արհեստական բանականությամբ արտադրանք է վաճառում Եվրոպայում, հարգում է հիմնարար իրավունքները։

Արհեստական բանականության համակարգերն ու էմոցիոնալ բանականությունը

Կարծում եմ՝ չպետք է վախենանք արհեստական բանականությունից։ Դրա վրա հիմնված մեքենաները հավանաբար շատ ավելի ցածր մակարդակում են բոլոր էմոցիաների ընկալման եւ բազմաթիվ այլ ասպեկտների առումով։ Ես եւ Դուք հասկանում ենք իրար, երբ զրուցում ենք, բայց ռոբոտների դեպքում այդպես չէ։ Հետեւաբար, ռոբոտների եւ արհեստական բանականության այլ համակարգերի մոտ էմոցիոնալ բանականության բարելավման եւ զարգացման համար շատ տեղ կա:

Այնուամենայնիվ, կան հարցեր այն մասին, թե որքան հեռու պետք է գնանք, որովհետեւ մենք չենք ցանկանում փոխարինել մարդկանց։ Շատ կարեւոր գաղափար է, այսպես կոչված, լրացված մարդը։ Ցանկանում ենք, որ տեխնոլոգիան օգնի մարդկանց, նրանց ավելի ուժեղ, արագընթաց դարձնի, եւ միգուցե որոշ աշխատանքներ արժեքների ստեղծման շղթայում ավելի բարձր մակարդակներ տեղափոխվեն։
Էրիկ Բադիքեն Էրիկ Բադիքեն

Լուսանկարը` Մեդիամաքս


Բոլոր այն բաները, որոնք մեզ ձանձրացնում են՝ տվյալների ներմուծում կամ հիմնական վերլուծություն, կարող են անել մեքենաները, ինչը նշանակում է, որ մարդիկ կկարողանան զբաղվել ավելի գրավիչ գործերով։

Բացելով Եվրոպայի հետ քննարկումները

Մինչ Հայաստան այցելելս, հայկական գիտության մասին չգիտեի, բայց հիմա արդեն ավելի լավ պատկերացում ունեմ։ Հայաստանի գիտնականների մասնակցությամբ կոնֆերանսին նկատեցի, որ շատ ուժեղ ակադեմիական ներկայացվածություն կա։ Վստահ եմ, որ շատ լավ մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ ունեք։ Հայաստանը տարածաշրջանում հայտնի է որպես ՏՏ ոլորտում գերազանցության կարեւոր «օազիս», այնպես որ, Հայաստանում շատ ներուժ ունեք։

Միջոցառման շրջանակում Եվրոպայի եւ Ֆրանսիայի հետ բանակցություններ սկսելու ճանապարհին մեկ քայլ առաջ արեցինք։ Մեր երկրներն ամուր համագործակցություն ունեն այս ոլորտում։ Ֆրանսիան Հայաստանին գերհզոր համակարգիչ է նվիրում, ինչը նշանակալի զարգացում է, քանի որ վերաբերում է այժմ Եվրոպայում զարգացող ամենակարեւոր՝ բարձր հաշվողականությամբ մեքենաների ոլորտի (high-performance computing- HPC) ռազմավարություններին։

Այս այցելության վրա հիմնվելով՝ կփորձենք օգնել ճիշտ գործընկերներ գտնել Եվրոպայում, այնպես որ, այս մեքենան կկարողանա օգտագործվել փորձերում։ Մենք նաեւ կցանկանայինք HPC-ի, արհեստական բանականության, կիբեռանվտանգության ոլորտներում մեկտեղել հայկական ու եվրոպական հանրությունները։ Այս երեք ոլորտը ներառող նոր ծրագրի հարցում քաղաքական համաձայնություն ունենք։

Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ համագործակցել։ Եվրոպական միությունը Հայաստանին շատ մեծ աջակցություն է տրամադրում այլ ոլորտներում եւս։ Օրինակ՝ EU4Digital Initiative ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս աջակցել Հայաստանին € 11 մլն բյուջեով եւ նպատակ ունի զարգացնել տարածաշրջանային պիլոտային ծրագրերը՝ հեռահաղորդակցության, գործնական էլեկտրոնային հմտությունների եւ էլեկտրոնային առողջապահության ոլորտներում։ Կա համագործակցություն ռոումինգի եւ կիբեռանվտանգության ոլորտներում։

Ունենալ ռազմավարություն եւ կենտրոնանալ հստակ ոլորտների վրա
 
Տեխնոլոգիաների տրանսֆերները, արտասահմանից հայ ուսանողներին հետ բերելը, ուժեղ ՏՏ ընկերություններ հիմնելը ակնհայտորեն Հայաստանի համար ճիշտ ճանապարհ է:
Էրիկ Բադիքեն Էրիկ Բադիքեն

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարծում եմ, որ ճիշտ որոշումներ կայացնելը կարեւոր է: Եթե ցանկանում եք հաջողակ լինել, պետք է ռազմավարություն ունենաք, որը թույլ կտա կենտրոնանալ սահմանափակ ոլորտների վրա։ Չեք կարող միաժամանակ ամեն ինչ անել։ Եթե ձեր ուժեղ կողմը ՏՏ-ն է եւ ցանկանում եք կենտրոնանալ արհեստական բանականության  վրա, արեք դա, Արհեստական բանականության գերազանցության կենտրոն կառուցեք եւ հաջողությամբ վաճառեք ձեր արդյունքները։ Հարկավոր է կոնկրետ շահերով եւ լավ սահմանված ոլորտների շուրջ մեկտեղել գիտությունն ու արդյունաբերությունը։

Նախագծի գլխավոր գործընկերը FAST հիմնադրամն է 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին