Նարինե Զախարյան. Մաթեմատիկայի խնդիրն արժեհամակարգ ձեւավորելն է - Mediamax.am

exclusive
6278 դիտում

Նարինե Զախարյան. Մաթեմատիկայի խնդիրն արժեհամակարգ ձեւավորելն է


Նարինե Զախարյանը
Նարինե Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Զախարյանը
Նարինե Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Զախարյանը
Նարինե Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Զախարյանը
Նարինե Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Զախարյանը
Նարինե Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկա անունով սերը Նարինե Զախարյանի մեջ ծնվել է բնագիտական կրթություն ունեցող ծնողների շնորհիվ: Անանիա Շիրակացի ճեմարանի ուսուցիչներն էլ ավելի պայծառ գույներ են հաղորդել դրան, իսկ տարիներ անց այդ սերը Նարինեին վերադարձրել է դպրոց՝ ուսուցչի առաքելությամբ: «Ես սիրում էի մաթեմատիկան ու հաճույքով խորանում այդ աշխարհում»,- ասում է նա:

Ընդհատված ուղին եւ անխուսափելի վերակենդանացումը

ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետում սովորելու վերջին կուրսերում աշխատանքի անցա հեռուստատեսությունում, ինչը բացարձակ կապ չուներ իմ մասնագիտության հետ: Ավարտելուց հետո մնացի այնտեղ եւ շատ ցավում էի, որ իմ մասնագիտությունն այդ ընթացքում մարում էր: Երկար տարիներ աշխատեցի տարբեր հեռուստաընկերություններում, ունեի սիրելի աշխատանք, բայց ինձ շատ կարեւոր բան պակասում էր՝ իմ մասնագիտությունը: Թողեցի ամեն ինչ եւ հիմա շատ ուրախ եմ, որ վերակենդանացրեցի իմ մասնագիտությունը:  

Մաթեմատիկա վերադարձս սկսվեց Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցից եւ «Ուսում» հանրակրթական դպրոցից: Սկզբում ինձ համար խորթ էր այդ ամենը, իսկ ամենաբարդը հսկայական դասարանում յուրաքանչյուր աշակերտին անհատական մոտեցում ցուցաբերելն ու այդ անհատականություններն առանձնացնելն էր: Ժամանակի ընթացքում, երբ արդեն աշխատում ես, սիրում ես երեխաներին, այդ ամենն իր հունով ընթանում է:

Նարինե Զախարյանը Նարինե Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ժամանակի սղության պատճառով հիմա միայն «Ուսում» դպրոցում եմ դասավանդում: Շատ կապված եմ աշակերտներիս հետ, բացի ուսուցիչ-աշակերտ հարաբերություններից նաեւ ընկերներ ենք: Երբեմն, անգամ, իմ երեխաներն են խանդում աշակերտներիս: 

Արդեն մեկ տարի է՝ դասավանդում եմ, եւ դպրոցն ինձ շատ բան է տալիս:

Դպրոցի առաքելությունը

Դպրոցը շահում է, երբ հավասարապես կարեւորում է բոլոր առարկաները եւ բարձր մակարդակի ուսուցում ապահովում: Մեզ մոտ ամեն ուսուցիչ աշխատում է, որ աշակերտը սիրի իր դասավանդած առարկան:

Մաթեմատիկայի դեպքում, ճիշտ է, կարելի է մտածել, որ այն մի փոքր «չոր» է, հստակություն սիրող, բայց կարելի է օգնել երեխաներին հեշտությամբ ընկալել այն՝ կյանքից օրինակներ բերելով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հանրակրթության նպատակը երեխային մտածել սովորեցնելն է, հենց այստեղ է օգնության գալիս մաթեմատիկան: Մաթեմատիկական գիտելիքներն աշակերտին տալիս են նաեւ մաթեմատիկական մտածելակերպ: Իսկ առարկան սիրելու համար բավարար է այնպես անել, որ աշակերտը հասկանա այն:

Մաթեմատիկական կրթության հիմնական խնդիրը պետք է լինի առարկայի ուսուցման միջոցով արժեհամակարգ ձեւավորելը:  

Չհիասթափեցնել աշակերտին

Մաթեմատիկայի դերը մեր կյանքում հսկայական է: Մաթեմատիկան միմյանց է կապում գրեթե բոլոր առարկաները, եւ այդ կապերն աշակերտներին ցույց տալու համար մենք հատուկ դասեր ենք ունենում, որոնք նրանց շատ են հետաքրքրում:

Կարծում եմ, որ մաթեմատիկան դասավանդելիս չի կարելի շեշտը դնել բանաձեւերի վրա: Մարդ, ով հասկանում է մաթեմատիկան, այդ բանաձեւը յուրաքանչյուր պահի կարող է դուրս բերել եւ ունենալ, այսինքն՝ կարեւորը մաթեմատիկան հասկանալն ու մտածելակերպն ունենալն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկան հեշտ առարկա չէ, եւ հիասթափություններ լինում են դեռ դպրոցական հասակում: Բավական է ուսուցչի մի փոքր չմտածված քայլ կամ վատ մեթոդիկա, եւ աշակերտի մոտ ամեն ինչ կտապալվի:

Տնային հանձնարարությունների դեպքում կարող է նման իրավիճակ ստեղծվել:

Տնային հանձնարարությունները պետք է բացառապես ստուգեն դասի ժամանակ ուսուցչի տված գիտելիքները, իսկ եթե աշակերտին տանը կատարելու համար նոր բան հանձնարարվի, նա գնալու է տուն, եւ դա թե՛ աշակերտի, թե ՛ծնողի համար բարդություններ կստեղծի: Հետեւաբար, աշակերտն անպատրաստ է գալու դպրոց, իսկ անպատրաստ աշակերտի մոտ արդեն առաջանում է տհաճություն ե՛ւ այդ առարկայի, ե՛ւ դպրոցի նկատմամբ: Շատ նրբանկատ եւ զգույշ է պետք լինել հատկապես աշակերտների դեպքում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Խնդիրների լուծումը

Յուրաքանչյուր ոլորտում էլ կան բացթողումներ եւ խնդիրներ, բայց դրանք լուծելու համար ամենքս պետք է սկսենք մեզանից: Եթե մանկավարժն իր գործն անում է պարտադրված եւ առանց սիրո, ապա ամենահրաշալի դասագրքերի, լավ մշակված ծրագրի ու մեթոդաբանությամբ դեպքում էլ չի կարողանա արդյունքի հասնել: Առաջին քայլի համար սեր է հարկավոր, հետո արդեն պետք է քննարկվի մեթոդիկան:
Նարինե Զախարյանը Նարինե Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա շատ են օգտագործում դիդակտիկ նյութեր, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս հետաքրքիր դասեր անցկացնել եւ անընդհատ առարկան կապել կյանքի հետ: Միայն տեսական դասընթացները ձանձրացնում են աշակերտներին՝ նրանց մեջ անտարբերություն եւ հակակրանք են ձեւավորում առարկայի հանդեպ:

Դասագրքերի առումով կարծիքները կիսվում են եւ միշտ էլ կիսվելու են, բայց յուրաքանչյուր ուսուցիչ կարող է աշակերտին մատուցել առարկան ամբողջությամբ եւ այն հիմքով, որը բավարարում է իրեն: Ես, օրինակ, անհրաժեշտության դեպքում զուգահեռ այլ գրականություն եմ օգտագործում:

Հավելյալ գործիքները

Ես խրախուսում եմ դասերից դուրս խմբակների հաճախումը, լրացուցիչ գիտելիքների յուրացումը: Աշխատանքում ամենամեծ հետաքրքրություն ներկայացնող հատվածը օլիմպիադաների համար խմբակների հետ պարապելն է: Խմբակում ներառված են աշակերտներ, ում բացարձակ պետք չէ համոզել, որ հարկավոր է սովորել, նրանք իրենց ցանկությամբ են գալիս եւ ուսուցչից «քամում են» ողջ գիտելիքը:

Կյանքն ու մաթեմատիկան

Մաթեմատիկան ինձ սովորեցրեց յուրաքանչյուր մարդու մեջ տեսնել անհատականություն եւ առհասարակ փոխեց իմ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ:

Այն աշակերտները, ովքեր այս առարկային լավ են տիրապետում, արագ են կողմնորոշվում կյանքում, զարգացած հիշողություն եւ տրամաբանություն ունեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկայի լավ իմացությունն օգնում է կրթության ողջ ընթացքում, դրա շնորհիվ աշակերտներն այլ առարկաները հեշտ են յուրացնում:

Ընդհանրապես, կարծում եմ, որ մաթեմատիկա իմանալով՝ կյանքում շատ բաների կարելի է հասնել:
Նարինե Զախարյանը Նարինե Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Տեղեկատվական տեխնոլոգիաների դարում աշակերտների հետաքրքրությունը մեծ է մաթեմատիկայի հանդեպ: Մաթեմատիկոսների առջեւ նորանոր խնդիրներ են դրվում, այն չի կարող ծերացող գիտություն լինել: Ուրախալի է, որ այսօր մեր երկրում էլ շատ լավ բազա ունենք, մեր մաթեմատիկոսները բարձր մակարդակի վրա են ու մաթեմատիկան կարող ենք ծաղկուն պահել:

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին