Դոնարա Կարապետյան. Ամասիացու եւ Հերացու հետ կես դար տեւող «շփումը» - Mediamax.am

exclusive
3975 դիտում

Դոնարա Կարապետյան. Ամասիացու եւ Հերացու հետ կես դար տեւող «շփումը»


Դոնարա Կարապետյանը
Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դոնարա Կարապետյանը
Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դոնարա Կարապետյանը
Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դոնարա Կարապետյանը
Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դոնարա Կարապետյանը
Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դոնարա Կարապետյանը
Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դոնարա Կարապետյանը
Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դոնարա Կարապետյանը
Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դոնարա Կարապետյանը
Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դոնարա Կարապետյանը
Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դոնարա Կարապետյանը
Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դոնարա Կարապետյանը
Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դոնարա Կարապետյանը
Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դոնարա Կարապետյանը
Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«50 տարի է՝ Մատենադարանում եմ աշխատում»․ արտահայտություն, որ մատենադարանցիների դեպքում բնավ չափազանցված չէ։ Մատենադարանը բացառիկ է ոչ միայն իր ձեռագրական հավաքածուով, այլեւ՝ մթնոլորտով, խաղաղությամբ։ Ու գուցե դա է պատճառը, որ այստեղ աշխատող մարդիկ, անկախ տարիքից, երիտասարդ ու կենսախինդ են։ Մեդիամաքսը պատմում է մարդկանց մասին, որոնք ավելի քան կես դար աշխատում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

53 տարի՝ ամեն աշխատանքային օր, բժշկապատմաբան Դոնարա Կարապետյանը գնում է Մատենադարան, բայց՝ ոչ աշխատանքի։ Ավելի քան կես դար ուսումնասիրում է միջնադարյան հայ բժշկագիտությունը, բայց  դա աշխատանք չի համարում։ «Մատենադարանցի լինելը ճակատագիր ու կենսակերպ է»,- ասում է։

Մատենադարան առաջին մուտքը 1971 թվականի հունվարի 5-ին էր`28 տարեկանում։

Դոնարա Կարապետյանը Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Պատկերացրեք՝ ես՝ երիտասարդ, գալիս ու բարձրանում եմ Մատենադարանի աստիճաններով։ Այ դա խորհուրդ էր։ Ու քանի գնում, այդ հիասքանչ, վեհաշուք շենքը մոտենում է։ Ու վերջապես հասնում ես այն երկաթյա դռանը, որը պետք է բացես ու ներս մտնես։ Դա, իսկապես, տարօրինակ զգացում է, որ մնացել է մինչ օրս»։

Դպրոցը ոսկե մեդալով ավարտել եւ ուզում էր հնագետ դառնալ։ Բայց որոշեց հայրիկի երազանքն իրականացնել ու գնաց բժշկական համալսարան։ Տիկին Դոնարան հիշում է, որ այդ տարիներին ավելի շատ ուսումնասիրում էին ռուսական բժշկագիտության զարգացումները, որը կոչում էին «История отечественной медицины»։ Հայ բժշկագիտությանը վերաբերող դասախոսություններ քիչ էին, բայց դա էլ բավարար էր, որ որոշեր բժշկապատմաբան դառնալ։

Այսպես, Դոնարա Կարապետյանի առջեւ բացվեցին Մատենադարանի ծանր դռներն ու տեղի ունեցավ, իր բնորոշմամբ, կյանքի ամենակարեւոր հանդիպումներից մեկը։
Դոնարա Կարապետյանը Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Առնչումը Լեւոն Խաչիկյանի (Մատենադարանի հիմնադիր տնօրեն-Մեդիամաքս) հետ այնքան մեծ նշանակություն ուներ իմ հետագա գիտահետազոտական կենսագրության համար.ես ընկալեցի, որ մուտք եմ գործում ինքնատիպ, իր նմանը չունեցող գիտական մի միջավայր։ Նա գիտության մենտոր էր, մեծ ուսուցիչ եւ իսկապես կարողանում էր գիտնական «ստեղծել». սովորեցնում էր պատասխանատվություն արածդ գործի, խոսքի նկատմամբ։ Ասում էր՝ եթե այլեւս չես կասկածում գրածիդ, նոր իրավունք ունես հանձնելու տպագրության։

Խաչիկյանի ուղենիշն էր՝ գիտությամբ պետք է զբաղվել մաքուր ձեռքերով եւ մաքուր խղճով։ Այս բարձր բարոյական նորմերը կաթիլ-կաթիլ սերմանում էր երիտասարդ գիտաշխատողների մեջ։ Նրա խոսքը, որ ոչ մեկը Մատենադարանում անձնական գործ չունի, բոլորի գործը մեկն է՝ Մատենադարանինը, մինչեւ հիմա գամվել է իմ մտքում»։
Դոնարա Կարապետյանը Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Տիկին Դոնարան ասում է, որ բարեբախտություն էր գիտությամբ հրապուրված երիտասարդի համար հայտնվել գիտահետազոտական կենտրոն դարձած Մատենադարանում, շփվել մեծ գիտնականների հետ։

53 տարի հետո չնվազող ոգեւորությամբ է պատմում «ազնիվ գիտական մթնոլորտի» մասին, որտեղ ինքը կայացավ որպես մատենադարանցի։

«1970-ական թվականներին Մատենադարանում կար մի ամբողջ գիտական պայծառ կոհորտա, որն ուսումնասիրում էր մեր միջնադարագիտության ամենատարբեր ոլորտները։ Մենք քիչ էինք, ամբողջ կազմը 100 հոգի էր, գիտաշխատողները՝ ընդամենը 40։ Բոլորը՝ ընթերցասրահի, ձեռագրապահոցի աշխատակից, նույնիսկ մեր բուֆետպանը մատենադարանցի էր, մատենադարանյան գիտությամբ էր շնչում։
Դոնարա Կարապետյանը Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Միջանցքներում խոսվում էր գիտության մասին, մասնավորապես՝ միջնադարագիտության։ Մենք տեղյակ էինք՝ ով ինչով էր զբաղվում։ Նախաճաշի մեծ սեղան ունեինք, բոլորով հավաքվում էինք ու էլի գիտության մասին խոսում. շատ տպավորիչ էր։ Մի կողմից դուրս էր գալիս Ասատուր Մնացականյանը՝ փայլուն մի գիտնական, որի հետ առնչվելն ուղղակի երջանկություն էր, մյուս կողմից դուրս էր գալիս իրավաբան Խոսրով Թորոսյանը, մյուս կողմից՝ Սեն Արեւշատյանը՝ միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի անփոխարինելի ուսումնասիրողը, միջազգային ճանաչում ունեցող արեւելագետ Հակոբ Փափազյանը, երաժշտագետ Նիկողայոս Թահմիզյանը եւ մյուսները, որոնք, իրոք, այդ ժամանակի հայ միջնադարագիտության սյուներն էին։ Դա մի ընտանիք էր»։

Ձեռագրապահոցը տիկին Դոնարայի համար մի առանձին պատմություն է։ Տասնամյակներ առաջ ձեռագրերը պահվում էին նկուղային հատուկ պահոցում, որտեղ մուտքը երազանք էր «շարքային» մահկանացու գիտաշխատողի համար: Հիշում է, թե ինչքան խնդրեց ձեռագրապահոցի ավանդապահ Արտաշես Մաթեւոսյանին թույլ տալ առնչվել այդ «անբացատրելի խորհրդին»։
Դոնարա Կարապետյանը Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Դա գամվեց իմ հիշողության մեջ՝ դառնալով դոմինանտ։ Ձեռագրերի այդ հոտը չի կարելի նկարագրել, պետք է զգալ։ Հետո ես դա զգում էի ամեն անգամ՝ մի նոր ձեռագիր պատվիրելիս, ձեռագրի հետ շփվելիս։ Դա մի իսկական ծես է, յուրահատուկ զգացմունքային պահ։ Նախապես պատվիրված ձեռագիրը բերում են ձեռագրային սենյակ, դնում ես գրակալին, վրան ցելոֆանի պաշտպանիչ հատուկ շերտ ես դնում, որ ձեռագրին մատով չդիպչես։ Հսկիչները շատ խիստ հետեւում են, թե ինչպես կվարվես ձեռագրերի հետ։ Դու ինքդ արդեն զգուշավոր ես, գիտես, որ շատ կարեւոր մի բան ես անում»։

Մատենադարանում վաղուց ձեռագրերի թվայնացված տարբերակով են աշխատում։ Տիկին Դոնարան այն բացառիկներից մեկն է, որին թույլ են տալիս «կենդանի» շփում ձեռագրերի հետ։ Նա անգիր է հիշում իր ուսումնասիրած ձեռագրերի համարները։

«Դու պիտի հասկանաս, որ այդ ձեռագիրն ուղղակի բժշկարան չէ, մի հուշարձան է, քո ժողովրդի պատմությունն է։ Ինչ բարեբախտություն, որ հանկարծ տեսնում եմ Ամիրդովլաթ Ամասիացու ինքնագիր ձեռագիր։ Դու պատկերացնում ես, որ այդ մարդը 1459 թվականին գրիչը վերցրել է ձեռքը, սկսել է գրել, մտորել»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայ բժիշկների մասին դեռ Քսենոֆոնն է գրել՝ խոսելով նրանց արհեստավարժության, իմաստության ու բարոյական նկարագրի մասին. պատերազմի ժամանակ նրանք նույնիսկ թշնամու վիրավոր զինվորներին էին օգնություն ցույց տալիս։ Դոնարա Կարապետյանն ասում է՝ Լեւոն Խաչիկյանն իր առջեւ խնդիր էր դրել՝ ցույց տալ, որ միջնադարյան հայ բժշկագիտությունը ոչ թե անհատական փայլատակումներ է ունեցել, այլ՝ դարավոր ավանդույթ։  

Իր կեսդարյա ուսումնասիրությունները թույլ են տալիս պնդել, որ միջնադարյան հայ բժշկագիտական միտքը չի ընդհատվել. իրար շարունակելով՝ ստեղծվել են Բագրատունիների շրջանի, Կիլիկիայի, Ամասիայի, Սեբաստիայի բժշկագիտական դպրոցներ, որոնք համապատասխանում են գիտական դպրոցի մասին այսօրվա պատկերացումներին։
Դոնարա Կարապետյանը Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Գագիկ թագավորի պատվերով 10-րդ դարում գրվում է մեր առաջին հայերեն բժշկագիտական երկը, որն այսօր գտնվում է Վենետիկի Մխիթարյան Միաբանության գրադարանում։ Հեղինակն այնքան մեծ է համարում թագավորի ներդրումը, որ, չնշելով իր անունը, ի պատիվ պատվիրատուի՝ այն կոչում է «Գագիկի դեղագիտարան»։ Դրանում տարբեր հիվանդությունների համար տրված բուժամիջոցներ էին։

Բագրատունյաց թագավորության պետականության կորուստից հետո «Գագիկի դեղագիտարան»-ը հասնում է Կիլիկիա։ Հեթում պատմիչն այն խմբագրում է, ավելացնում Մխիթար Հերացու «Ջերմաց մխիթարություն» աշխատությունը եւ անհայտ մի հեղինակի բժշկարան, ու անվանում «Գագիկ-Հեթումյան բժշկարան»։

Բայց, իհարկե, Կիլիկիան ունեցավ իր հանճարեղ բժիշկը՝ Մխիթար Հերացուն, որն իր կենդանության օրոք կոչվեց «հայ բժշկապետ» կամ «մեծն Մխիթար»։ Նա առաջինն էր աշխարհում, որ գաղափար տվեց կենդանի հարուցչի մասին՝ որպես վարակիչ հիվանդությունների ծագման աղբյուր։ Այդ պատճառով ոչ միայն հայ, այլեւ օտարազգի բժշկագետները Հերացուն համարում էին «նախաբակտերոլոգիայի նախակարապետը»»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Տիկին Դոնարայի վերջին տարիների ուսումնասիրության նյութը 15-րդ դարի բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու բժշկագիտական երկասիրությունների ուսումնասիրությունն է։ Ասում է՝ մեր միջնադարի բժշկագետները հանրագիտական մտածողության մարդիկ էին։ Ծանոթ էին անգամ հունահռոմեական, բյուզանդական, արաբական բժշկագիտությանը։

«Այսօր մենք գնում ենք կլինիկա, բժիշկը, առանց մեր երեսին նայելու, միանգամից ուղղորդում է դեպի լաբորատորիա։ Իսկ Ամիրդովլաթ բժշկապետը զննման միջոցով՝ մարդու դեմքի գույնից, քիթշրթունքային եռանկյան կապտությունից, աչքերի տակ եղած այտուցներից, կրծքավանդակի ձեւից, ախտորոշում էր բարդագույն հիվանդագին միավորներ։  

Մենք չենք պատկերացնում այսօրվա ախտորոշումը՝ առանց ֆիզիկայի, քիմիայի մեծ հայտնագործությունների՝ մանրադիտակի, ռենտգենյան ճառագայթների եւ այլն։ Միջնադարում այս ամենը չի եղել, բայց եղել է այսօր հայտնի ախտաբանական միավորների մեծ մասը։ Եվ ինչպե՞ս էին ախտորոշում՝ հենվելով սեփական դիտողականության եւ փայլուն գիտական տրամաբանության  վրա: Այս բոլոր գործոններով ախտորոշվել են ամենաբարդ հիվանդությունները»։
Դոնարա Կարապետյանը Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Միջնադարյան հայ բժշկագիտության մեջ կիրառվող հիմնական բուժամիջոցները ունեցել են բուսական, օրգանական եւ հանքային ծագում։ Այսօր պարբերաբար քննարկվող այլընտրանքային բժշկությունը մեծամասամբ  հիմնված է այդ բուժամիջոցների վրա։ Տիկին Դոնարան, սակայն, չի փորձում «կենդանացնել» հին դեղատոմսերը։ Իր ուսումնասիրած բժշկարաններին մոտենում է գիտական մեծ պատասխանատվությամբ եւ զգուշությամբ։

«Մինչեւ դարերով եկած այս հանձնարարականները չանցնեն լաբորատոր, կենսաքիմիական հետազոտություն, մենք իրավունք չունենք դա կիրառելի դարձնել»,-ասում է։

Լուսանկարը` Մեդիամաքս


Դեղատոմսերը կարեւոր, բայց առողջ ու երջանիկ ապրելու միակ միջոցը չեն։ Տիկին Դոնարան ասում է՝ կյանքն իմաստավորված է, երբ մարդ բազմազան հետաքրքրություններ ունի, իր նեղ անձնական խնդիրներից բացի նաեւ ուրիշների ուրախություններով ու հուզումներով է ապրում։

Իր ընտանիքում ընդունված ավանդույթ է՝ ամեն երեկո քննարկել՝ ում օրն ինչպես անցավ։ Ասում է՝ գիտական գործունեությունը չէր հաջողի, եթե ընտանիքը չաջակցեր, թույլ չտար, որ աշխատանքից հետո Մատենադարանը «հետը տուն բերի»։
Դոնարա Կարապետյանը Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Տիկին Դոնարան հիմա երկու «գիտական նպատակ» ունի։ Ավարտին հասցնել Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» երկասիրության քննական բնագիրն ու հրատարակված տեսնել Ամասիացուն նվիրված իր մեկ այլ աշխատանք։

«Վաղուց՝ գրեթե 10 տարի, իր հրատարակմանն է սպասում Ամիրդովլաթ Ամասիացու «Ուսումն բժշկության» գործի ինքնատիպ, հրատարակչական՝ ոչ սովորական ձեւով մատուցված, պատկերազարդ աշխատասիրությունը։ Ի ուրախություն ինձ՝ Մատենադարանի ներկա ղեկավարությունը հանձն է առել այս բնագրի եւ ֆաքսիմիլեի հրատարակումը»:

Իր մասին «Մատենադարանի պահապան» ձեւակերպման հետ համաձայն չէ։ Ասում է՝ պահապաններն ավելի լուրջ ու զգալի ներդրում ունեցող մեծ մատենադարանիցներն են։ Ինքը 53 տարի գիտական համեստ աշխատանքով ձգտել է մի կաթիլ ավելացնել մատենադարանյան ժառանգությանը։
Դոնարա Կարապետյանը Դոնարա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Թեեւ այդ տարիներին աշխատանքի այլ գայթակղիչ առաջարկներ եղել են, բայց դրանց  չի տրվել։ Հարցին, թե չի՞ կարծում, որ Մատենադարանն իրեն ինչ-որ բանից զրկել է, ծիծաղում է․

«Չէ, ազնվորեն՝ չէ, հակառակը՝ մտածում եմ, որ երեւի դեռ կտա»։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան






Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին