Չեմ ուզում պատմել կոնկրետ սիրային պատմություն: Իմ կարծիքով առաջին հայացքից բոլոր սիրային պատմությունները տարբեր են, յուրօրինակ, բայց ընդհանուր առմամբ նրանք բոլորն ել ունեն նմանություններ: Նրանցում միշտ առկա են ժպիտներն ու արցունքները, ցավն ու ուրախությունը, վստահությունն ու միեւնույն ժամանակ հիասթափությունը, երջանկությունն ու բերկրանքը, կարոտն ու սպասումը եւ վերջապես սերն ու դավաճանությունը:
Սակայն բուն թեմային անդրադառնալով` նշեմ, թե ինչպե±ս են նորագույն տեխնոլոգիաներն անդրադառնում սիրահարների կյանքի վրա, ինչպիսի դրական եւ բացասական հետեւանքներ են թողնում: Բնականաբար սերն ու տեխնոլոգիաները շաղկապված են եւ առանց մեկը մյուսի չի գոյատեւի: Ուղակի եւ անուղղակի ձեւով տեխնոլոգիաներն ազդում են սիրահարների կյանքի վրա:Տեխնոլոգիայի ազդեցությունը ունի մի շարք առավելություններ.
ԳԻՇԵՐ, ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐՈՏ, ուղղակի դատարկ խենթություն եվ ԶԱՆԳ.
-ԱԼՈ°
ՍՐՏԻ ԱՐԱԳ ԹՐԹԻՌ, ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏ:
Առաջին հայացքից դատարկ եւ անիմաստ խոսակցություն, որ կարող է ժամեր տեւել:
Զրուցողի համար` ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ:
Սիրելի, տանջված ու հարազա°տ հեռախոս, իմ լավ ու վատ օրերի ընկեր:
Ինչպես չնշեմ հեռախոսի` որպես տեխնոլոգիայի, առավելությունը:Հեռախոսս իմ հետ հավասար զգացել է նրա շնչառությունը, ԱՍՏՎԱԾ ԻՄ դրանից կարեւոր բան կա±աշխարհում:
Բնականաբար անդրադառնամ նաեւ ԲԱՑԱՍԱԿԱՆ հետեւանքներին.
ԱՀԱՎՈՐ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ:
- Վայ, ու՞ր է հեռախոսս:
1, 2, 3, չկա, ու հնարավոր է ես կաթված ստանամ մինչեւ ինչ-որ տեղից ժպտում է ինձ:
Չեմ կարող չասել, բացասական է.
ԶԱՆԳ.
- ԲԱԺԱՆՈՐԴԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է.
- Գրողը տանի, ԻՆՉՊԵ±Ս ԵՄ ԱՏՈՒՄ ԱՅՍ ԱՂՋԿԱՆ ՈՒ ԻՐ ՁԱՅՆԸ: ՁԵՌՔՍ ԸՆԿՆԵՐ` ԿԽԵՂԴԵԻ:
Բացասական հետեւանք, սկսվեց. Նյարդային կծկումներ, հիստերիայի նոպա: Վերջապես ազդում է մարդու առողջության վրա: Համենայն դեպս դրականն ու բացասականը լրացնում են միմյանց եւ արդյունքում ստացվում է, որ կյանքը ՀԻԱՍՔԱՆՉ է, թեկուզ իր հետաքրքիր դժվարություններով: Կա ՏԵԽՆՈԼՈԳԻԱ, ԿԱ ՍԵՐ եւ դա ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ Է ու ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ: ՄԻ° բարդացրեք ձեր կյանքը եւ ապրե°ք ներկայով: ՎԵՐՋԱՊԵՍ.
Մենք բաղկացած ենք բազմաթիվ եսերից, որոնք այնքան շատ են մեր մեջ եւ այնպիսի անընդհատ շարանով են գալիս իրաի ետեւից, որ միայն մեր կյանքի վախճանին կիմանաք, թե իսկապես ՄԵՆՔ ՈՎ ենք:
ՈՒղղակի ապրե°ք, ՍԻՐԵ°Ք ՈՒ ՍԻՐՎԵ°Ք:
Հաաա, մոռացա աամենակարեւորը.երբե°ք չկորցնեք ամենագլխավորը`ՀՈՒՅՍԸ:
Շարժվե°ք հետեւյալ սկզբունքով.
В конце все будет хорошо, если не все хорошо-значит еще не конец!
Ապրե°ք հույսով եւ հավատով:Հույսով նույնիսկ այն ժամանակ, երբ շատ կարեւոր եւ սպասված պահին հեռախոսը ժպտում է եւ Ձեզ ողջունում է SMS-ը բնականաբար
VivaCell-MTS-ից:Նույնիսկ այդ ժամանակ մի° կորցրեք ձեր հույսը: