Ծանոթ-անծանոթ քաղաքը՝ Էջմիածին - Mediamax.am

exclusive
28248 դիտում

Ծանոթ-անծանոթ քաղաքը՝ Էջմիածին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի «Ծանոթ-անծանոթ քաղաքներ» շարքն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ: Հաճախ ենք միմյանց ասում, որ «մենք մեր երկիրը չենք ճանաչում», հիմնականում ի նկատի ունենալով գեղատեսիլ վայրերը, բնական եւ ճարտարապետական հուշարձանները: Սակայն կարող ենք պնդել, որ քիչ բան գիտենք նաեւ այն քաղաքների մասին, որոնք շատ մոտ են Երեւանին: Ուստի որոշեցինք ինչ-որ չափով փակել այդ բացը եւ ներկայացնել 10 քաղաքներ, որոնք տուրիստական չեն համարվում (բացառությամբ Էջմիածնի), սակայն ունեն իրենց հմայքը:

Հայաստանում մի շարք քաղաքներից իր հոգեւոր, պատմական ու մշակութային արժեքներով առանձնանում է Վաղարշապատը կամ մերօրյա Էջմիածինը:

Այստեղ՝ Հայաստանի Վաղարշապատ մայրաքաղաքում էր, որ 301 թվականին Քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվեց որպես պետական կրոն, իսկ Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով՝ Աստվածորդու էջքով, 301-303թթ. կառուցվեց Էջմիածնի Մայր տաճարը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող  բոլորիս ծանոթ ու, միեւնույն ժամանակ, անծանոթ Էջմիածնն իր մեծությամբ համարվում է Հայաստանի 4-րդ քաղաքը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե մեքենայով չեք, տաքսի ծառայությունից օգտվելուց բացի, Էջմիածին կարող եք հասնել նաեւ երթուղային տաքսիներով, որոնք ամեն օր Երեւանից Էջմիածին են շարժվում Կենտրոնական ավտոկայանից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ո՞ւր գնալ Էջմիածնում

Ասում են՝ քաղաքի ցանկացած հյուր քայլերը նախ ուղղում է Մայրավանք՝ համայն հայերի ու հայ եկեղեցու հոգեւոր կենտրոն: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Ագաթանգեղոսն իր պատմության մեջ վկայում է Լուսավորչի տեսիլքի մասին՝ նշելով, որ հայոց հավատքի Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչին ի տես՝  լույսերի մեջից, հրեշտակների զորքերի ուղեկցությամբ իջավ Միածին Որդին ու իր կենարար աջով բռնած մուրճով հարվածեց  վեմին՝ գծագրելով ոսկեխարիս Շողակաթ Սուրբ Էջմիածինը (Մայր տաճարի իջման սեղանի տեղում):

Լուսանկարը` Մեդիամաքս


Մայր Տաճարից բացի, Էջմիածնում են նաեւ Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե եւ Սբ. Շողակաթ վանքերը: Հրապարակին շատ մոտ, բնակելի շենքերի արանքում, գտնվում է քաղաքի միակ եկեղեցին՝ Սբ. Մարիամ Աստվածածինը, որը երբեք որպես վանք չծառայելով եւ, քաղաքի հյուրերին համեմատաբար անհայտ լինելով,  միշտ եղել է տեղացիների սիրելի սրբավայրերից մեկն ու կոչվել է «գյուղի եկեղեցի»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ի՞նչ կարելի է տեսնել Էջմիածնում

Պատմիչներն ու մատենագիրներն իրենց վկայություններում Էջմիածինն անվանել են «Միջնաշխարհ հայոց», «գլուխ hայոց», «դրախտ», «ամենաբերրի» եւ այլն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գտնվելով հայկական լեռնաշխարհի սրտում՝ քաղաքն ունի հարուստ մշակութային ժառանգություն: Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ Արարատյան հարթավայրի,  հիմնականում՝ Էջմիածնի տարածաշրջանի տեղաբնիկների նյութական մշակույթին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Քաղաքն իր հյուրերին ներկայանում է նաեւ Մայր Աթոռի թանգարանով՝  Գանձարանով ու նորաբաց  Ռուբեն Սեւակի թանգարանով:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մաչանենց»  զբոսաշրջային կենտրոնը

Քաղաքի հյուրերը թանգարաններ կարող են գտնել Բալենիների փողոցում գտնվող՝ «Մաչանենց» ապրանքանիշի տակ հանդես եկող մշակութային-տուրիստական վայրում, ուր կարելի է ծանոթանալ հայկական մշակույթին ու պատմությանը: Փողոցը տեղացիներն են այդպես անվանել՝ տների առջեւ բալենիներ տնկելով եւ հավատալով, որ դրանք երջանկություն են բերում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որպես զբոսաշրջային կենտրոն՝ «Մաչանենց» -ը ներառում է ոչ միայն մշակութային, այլեւ ժամանցի ու հանգստի տարբեր սրահներ, որտեղ հյուրերը կարող են օգտվել էկոլոգիապես մաքուր սննդից ու հայկական խոհանոցից, տեղում պատրաստված գինու եւ օղու տեսականուց, ականատես լինել գորգագործության ու կավե խեցիների պատրաստման ընթացքին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Քանի որ կենտրոնն իր տեսակի մեջ միակն է քաղաքում, մեր կանգառն այնտեղ փոքր-ինչ երկար տեւեց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այստեղ այցելուների հետաքրքրասիրությունից դուրս չի մնում ապրանքանիշի անունը. կենտրոնի հիմնադիրը Մաչանենց Գրիգորն է, ում պապը 14 սիրուհի եւ 4 կին է ունեցել ու շատ է սիրել պաչել, ինչի համար էլ գյուղում նրան  «պաչան-մաչան» են ասել ու Մաչան մականվամբ կնքել, որը ժառանգվել է նրա սերունդներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ուխտավորի Ճանապարհ»-ին ընկած «փոքրիկ Հայաստանը»

Սկիզբ առնելով Մայր Տաճարից եւ ձգվելով  մինչեւ Խոր Վիրապ՝ «Մաչանենց» մոտ տանող ճանապարհը կոչվում է նաեւ «Ուխտավորի Ճանապարհ»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տուրիստական կենտրոնի դռնից ներս մտնողի ուշադրությունը գրավում է փայտյա դուռն իր վրա կախված կողպեքով, որը հյուրերին խորհրդաբանորեն ներկայացվում է որպես Արեւմտյան Հայաստան տանող դուռ եւ հիշեցնում, որ հայերն այնտեղ դեռ կողպեք ունեն բացելու: Փոքր-ինչ առաջ գնալով՝ տեսնում ենք Վանա լճի մանրակերտ ջրավազանը, որը լցված է Վանա լճից ու Սեւանից բերված ջրով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որտե՞ղ գիշերել

Կենտրոնում կա նաեւ հյուրատուն: Յուրաքանչյուր այցելուի համար այստեղ թեմատիկ սենյակ է պատրաստված՝ Ադամի եւ Եվայի սենյակ՝ նախատեսված զույգերի համար, լուսանկարչի սենյակ, գինեգործի սենյակ, որտեղ մնացող հյուրին գինու անսահմանափակ հյուրասիրություն է սպասվում: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Որտե՞ղ եւ ի՞նչ ուտել

«Մաչանենց»  խոհանոցում պատրաստում են ինչպես ավանդական, այնպես էլ ֆիրմային ճաշատեսակներ: Արտերկրից եկած հյուրերն այստեղ նախընտրում են Էջմիածնի քյուֆթան ու թփով տոլման, տան պայմաններում պատրաստված սուջուխն ու բաստուրման:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս կենտրոնից բացի, Էջմիածնում շատ են նաեւ սննդի այլ կետերն ու սրճարանները, որոնք հիմնականում տեղակայված են հրապարակի հարակից տարածքներում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գինին ու պոեզիան՝ մեկ վայրում

Գինու եւ պոեզիայի սիրահարների համար եւս Էջմիածնում ձանձրալի չի լինի:  Մաչանենք նրանց առջեւ կբացեն համաշխարհային պոետների գինետան դռները, որտեղ աթոռի հենակները մագաղաթի տեսք ունեն եւ «խոսում են» գինու, ընկերության ու սիրո մասին՝ հայ եւ համաշխարհային պոետների անունից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կենտրոնում գործում է նաեւ ջազ-ակումբ եւ փաբ, որտեղ երեկոները հեղինակային կատարումներ են հնչում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թատրոնի սիրահարների համար

Թատրոնի սիրահարները եւս պետք է այցելել վերոնշյալ տուրիստական կենտրոն: Զբոսաշրջային կենտրոնի հարեւանությամբ  գործում է «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի «Մաչանենց» թատրոնը, որը միակ գործող թատրոնն է ողջ  քաղաքում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այստեղ ներկայացումներ են բեմադրվում եւ մեծահասակների, եւ մանուկների համար, սակայն ներկայացման ֆիքսված օրեր ու ժամեր չկան:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Քաղաքի հայտնիներն ու հուշարձանները

Տեղաբնակները մեծ հպարտությամբ նշում են բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի անունը, ում վիճակված էր դառնալ արեւելահայ քնարերգության նոր շրջափուլի սկզբնավորողը:

Էջմիածինը հարուստ է նաեւ հուշակոթողներով: Մաշտոցի փողոցում է գտնվում II համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված «Անմար կրակ» հուշարձանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Քաղաքի կենտրոնում՝ հրապարակին հարակից տարածքում,  մեկ հուշարձան էլ նվիրված է Արցախյան ազատամարտի հերոսներին. որտեղ ներկայացված է պատերազմի՝ էջմիածնեցի մասնակիցների նամակներից մի հատված՝ չնշելով նամակի հեղինակին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Քյուֆթան ու գինին՝ քաղաքի «համն ու հոտը»



ՎՏԲ-Հայաստան Բանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ Գագիկ Կարապետյանն ասում է, որ մարդն Էջմիածնում իրեն հոգեպես խաղաղ է զգում: «Ես սիրում եմ իմ քաղաքը, զգում եւ ապրում եմ այդ խաղաղության մեջ»:



Գործառնական բաժնի պետ Լիանա Մելքոնյանի համար քաղաքում ամենակարեւոր եւ գրավիչը մաքրությունն է, երեկոյան լուսավորությունը, որն առավել գեղեցիկ է հատկապես Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոնական օրերին՝ «Երեկոյան ժամերին մեծ զբոսուղու է վերածվում Մայրավանքի տարածքում գտնվող Մատենադարանի բակը»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սրահի ադմինիստրատոր Ռուզաննա Մուրադյանը եւս քաղաքը շատ է սիրում հանգստության համար:



«Սովորել եմ Երեւանում, բայց, երբ համեմատում եմ Էջմիածինը մայրաքաղաքի հետ, զգում եմ, որ այն հանգստությունն ու խաղաղությունը, որն ունենք մեր քաղաքում, անփոխարինելի է»,-ասում է Ռուզաննան:



Ֆինանսական խորհրդատու Զորիկ Հակոբյանը, հոգեւոր ու մշակութային ժառանգությունից բացի, առանձնացնում է Էջմիածնի խոհանոցը, հատկապես՝  քյուֆթան ու գինին, որոնք քաղաքի «համն ու հոտն» են ապահովում:

Լուսանկարը` Մեդիամաքս



Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին