- Պատրա՞ստ ես
- Պատրաստ եմ:
- Աղջի՛կ է:
- (լռություն)
- Հուզվա՞ծ ես:
- (Լռություն)
- Տխու՞ր ես:
- (Լռություն)
- Ես գիտեի, ես այդպես էլ գիտեի:
- Ի՞նչ:
- Որ դու... դու էլ ես բոլորի նման: Դու էլ ես տղա երազում, միայն տղա, «ավելի շատ տղա», «անդրանիկ որդի», «արու զավակ»: Որքան կարծրացած է դա, Աստվա՛ծ իմ: Միթե դու է՞լ:
- Ես կարծրացած չեմ: Ու բոլորի նման չեմ: Ցավո~ք:
- Ցավո՞ք:
- Այո՛: Ես կուզեի աշխարհում ավելի շատ հայրեր ինձ պես մտածեին:
- (լռություն)
- Որ ամեն մեկը ինձ պես հուզվեր ու պապանձվեր նման խոսքերից: Որ այլայլվեին այնքան, որ չկարողանային որևէ կերպ երջանկությունն արտահայտեին այն մտքից, որ երեխա են ունենալու, «երեխա», ոչ թե «աղջիկ» կամ «տղա»:
- Թող բոլորը քեզ պես մտածեն, բայց քեզ պես չլինեն: Թող արտահայտվեն, լացեն, ժպտան, ուրախանան: Որ մայրերն էլ երբե՛ք, թեկուզ մեկ ակնթարթ չերկնչեն ու հպարտորեն հայտնեն կամ անակնկալ պահեն ծննդատանը նվեր ստանալիք ծաղիկների կապույտ կամ վարդագույն լենտով փաթաթված լինելը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: