Տատիկս պատմում է իր հայրիկի մասին, որ պապիկս միշտ հիշում է:
Նրանց ընտանիքը, երբ ինքը փոքր տարիքում էր, փախել են Արևմտյան Հայաստանի Կարսի նահանգից և հաստատվել Արևելյան Հայաստանում, սկզբնական շրջանում բնակվել են Իջևանի Ենոքավան գյուղում, հետո տեղափոխվել են Դիլիջան: 1915 թ. Եղեռնի ժամանակ մնացել են տանը և ինչպես են փրկվել: Իր մայրիկի հետ նստած են եղել վառարանի շուրջը: Երեխաններից մեծը եղել է ինքը: Հայրիկին տարել են պատերազմ, իսկ մայրը իրենց պահում էր գաղտնի, որ չգտնեն ասկյարները:
Մի օր Թուրքական խուժանը ներխուժել է տուն առ տուն, որ կոտորի կանանց, երեխաներին ու ծերերին: Երբ հասել է իրենց տան հերթը, դուռը բացվել է, և ներս է մտել թուրք զինվորը: Մայրը վառարանի մոտ կերակրում էր երեխաներին: Տեսնելով թուրքին՝ փորձել է նրանց թաքցնել, բայց ուշ էր: Բայց այդ թուրք զինվորը, զենքը ուղղեց, որ կրակի, ոչինչ չարեց և բացականչեց.
-Բաջի՜, միվախեցեք, ձայն մի հանեք, երեխաներին մտցրու թոնրի մեջ, դու էլ մտիր, երբ կրակոց լսեք դուրս չգաք, մինչև երեկո, երբ մենք կհեռանանք:
Այսպիսով ՝մենք փրկվեցինք: Գուցե ինքն էլ ուներ զավակներ, կամ թուրքի զավակ չէր, որովհետև խիղճը չթողեց կոտորել մեզ, և մենք նրա օգնությամբ փրկվեցինք:
Մենք եկանք Հայաստան շատ դժվարություններով, տատիկս միշտ նշում էր, որ երբ հայրս փամփուշտի ձայն էր լսում վեր էր թռչում:
Ինչ տանջալի օրեր է ապրել, անգամ ջուր չի ունեցել խմելու, ճանապարհին կորցրել է հարազատներին և ընկել է որբանոց: Երկար տարիներ շարունակ փնտրել է եղբորը և քույրերին: Բայց այդպես էլ միայն մեկ տարի կարողացավ վայելել եղբոր ներկայությունը: Մահվան մահճում միշտ նշում էր, որ իզուր չէր սպասում, որ՛ մի օր կգտնի եղբորը: Ահա գտել է:
-Ինձնից հետո դու վառ կպահես մեր տոհմը,- ասում էր նա:
Ենգիբար պապին ասում էր, որ թուրքի մեջ էլ կարող է խիղճ լինել:
Ահա այսպիսի անհավանական պատմություն, բայց իրական, ցավոք, ոչ միակը, որ պատահել է մեր ժողովրդի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: