Օհաննա Տիգրանյան. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

1050 դիտում

Օհաննա Տիգրանյան. «Անհավանական բարի պատմությունը»



- Սեդա՜,Սեդա՛,այ կին ուր ե՞ս չես լսու՞մ
- Ձեռքերս թաց են, շուտ ասա գնամ
- Սիրում եմ Ձեռքերդ... առաջին անգամ բռնեցի Ձեռքդ ու հասկացա, սա ինձ կյանք տվող Ձեռք ա...
- Վայ,այ մարդ դրա համար կանչեցիր, գործից կտրեցիր
- Չէ,սպասի,մոտեցի պատուհանին,մոտեցի Սեդա,ապրես,տեսնում ես էէն վերևի տերևը, որ մենակ մնացել է, դե լսի վայ... դա իմ կյանքի տերևն է,
ես ճանաչեցի, ինքը հենց ընկնի ես կմեռնեմ

- Դու լրիվ ցնդել ես, այ ծերուկս, գնամ ճաշը վերջացնեմ
- Սեդա, բայց տես տերևս ձմեռն էլ է դիմավորելու, վաղը ձմեռ ա արդեն, իսկ ինքը դեռ կա...
- Սեդա, տես տերևս կա, էս ձմեռն էլ ես քո ձեռքը կբռնեմ...

Ես ամբողջ գիշեր նայել եմ պատուհանից, որ պապիկիս տերևը չընկնի.... հիմար երեխա... չէի մտածում գնամ կապեմ ուժեղ-ուժեղ, որ երբեք չլինի առավոտ, որ չլսեմ պապիկիս «աչոն ջան»-ը

Այս գիշեր,երբ ես մոտեցա պատուհանին, նկատեցի,որ մեկը մոտենում է պապիկիս տերևին… Վախեցա, մութ էր, բայց դուրս վազեցի:

- Ինչ եք անու՞մ ձեռք չտաք
- Սուս, ձեն չհանես, գնա նայի պապիկը չարթնանա
- Տատի՜կ... այս ինչ ես անու՞մ
- Կապում եմ տերևը, որ ծերուկս էլ հիմար բաներ չմտածի, ուր ես բարձրանում, այ ընկար նայի է, թևդ վնասվեց, սպասի արյուն ա գալիս, վազի տուն

Տատիկ, որ պապիկը չկասկածի ես գարունը տերևը կներկեմ կանաչ, վայ տես ընկավ, տատիկ

Ես կամրացնեմ, դու վազի տուն, թևդ սառը ջրով կլվաս
Առավոտյան,դեկտեմբերի 2
Սերոժ,Սերոժ.... նայի տերևդ կա… բացիր աչքերդ իմ ծերուկ, բռնիր ձեռքս...

Սիրո, հավատարմության և ամենաբարի դեպքը, որ ապրել եմ իմ կյանքում... հիմա, երբ նայում եմ վերքիս, հիշում եմ ՊԱՊԻԿԻՍ ՏԵՐԵՎԸ, ՏԱՏԻԿԻՍ ԿՅԱՆՔ ՏՎՈՂ ՁԵՌՔԸ...

Բոլորս էլ ունենք մեզ կյանք տվող ձեռքը,մեր կյանքի տերևը... Հիմա,տարիներ անց, ես ուզում եմ, որ ձեռքը, որ մենք կբռնենք, հետագայում մեր կյանքի տերևը բռնեն...




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին