Ամերիկյան մի շարք նախագահներ են այցելել Քի Ուեսթ: Ամենահաճախակի հյուրը եղել է Հարի Թրումենը, ով կղզի է այցելել 11 անգամ եւ այնտեղ անցկացրել ընդհանուր առմամբ 175 օր:
Դուայթ Էյզենհաուերը Քի Ուեսթում կազդուրվել է սրտի նոպայից հետո: 1962թ.` Կարիբյան ճգնաժամից մեկ ամիս անց, ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին այցելել էր Քի Ուեսթ:
Կղզում տարբեր տարիներին ապրել են բազմաթիվ գրողներ ու դերասաններ, սակայն ամենահաճախը այստեղ եղել են Էռնեստ Հեմինգուեյն ու Թենեսի Ուիլյամսը: Հենց այստեղ է Հեմինգուեյը գրել «Հրաժեշտ զենքին» վեպը:
Քի Ուեսթի «Փոքր Սպիտակ տունը» նախագահ Հարի Թրումենի ձմեռային նստավայրն էր: 1991թ. նա սկսել է գործել որպես թանգարան: 2001թ. ապրիլին «Փոքր Սպիտակ տանը» մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:
2005թ. հունվարին «Փոքր Սպիտակ տանը» մեկ շաբաթ բնակվել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ նրա կինը` սենատոր Հիլարի Քլինթոնը: