Հովհաննես Ամիրխանյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

2762 դիտում

Հովհաննես Ամիրխանյան. Իմ կինն իմ ընկերն է



Իմ կինն իմ ընկերն է, այո: Լավագույն ընկերս: Ոչ թե ընկերուհի, այլ ընկեր: Եվ ի՞նչ է թաքնվում այդ բառակապակցության տակ: Դա լրիվ փոխընկալումն է, փոխըմբռնումը, փոխվստահությունն ու փոխադարձ հարգանքը: Դա անհրաժեշտություն է գոյատևել կողք կողքի: Դա անհրաժեշտություն է, ոչ թե նրա համար, որ պետք է, այլ որ առանց դրա հնարավոր չէ: Մենք ունենում ենք տարաձայնություններ, վեճեր, բայց դրանք ևս անհրաժեշտություն են, դրանք փորձություն են, դրանք կոփում են, հղկում մեր ընկերությունը: Ես կարոտում եմ քեզ, սիրում ու վստահում, ինչպես կվստահեմ ինքս ինձ: Ես շնորհակալ եմ քեզ, որ համբերատար ես, որ հանդուրժում ես իմ բացակայությունները, հերթապահությունները, իմ հետաշխատանքային հոգնած ու դժգոհ վիճակները: Ես շնորհակալ եմ քեզ մեր երեխաների համար: Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ դու դարձար իմ ընկերը, ուղեկիցն ու հենարանը կյանքում: Դու ինձ թևեր ես տալիս, քո անունին համահունչ: Մնա այդպիսին…




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին