Հովսեփ Հակոբյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը - Mediamax.am

2249 դիտում

Հովսեփ Հակոբյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը


Հովսեփ Հակոբյանը
Հովսեփ Հակոբյանը

Երբ սովորում էի Ժնևում, դասախոսս հպարտությամբ էր խոսում իր հայրենակցի՝ Անրի Դյունանի մասին։ Ես մի պահ զարմացա, որ այդ մարդու մասին չեմ լսել երբեք, նրա մասին մենք դպրոցում էլ չէինք անցել պատմությունից։ Դյունանը եղել է Ժնևի հարուստ գործարարներից, որը 1859 իր ճանապարհորդության ժամանակ անցել է Սոլֆերինոյի դաշտով, որտեղ քիչ առաջ ավարտվել էր ճակատամարտը ֆրանսիացիների ու իտալացիների միջև։ Տեսնելով մարտի դաշտում տառապող վիրավորներին՝ Դյունանը չի կարողանում անտարբեր անցնել և սեփական միջոցներով կազմակերպում է օգնություն նրանց համար։ Հետագայում նրա նախաձեռնությամբ ստեղծվում է Կարմիր խաչը, որի ջանքերով բազմաթիվ կյանքեր են փրկվել։ Իր պատմությունը ավարտելով՝ դասախոսս հարցրեց մեզ.

- Ի՞նչ եք կարծում, ինչն է ստիպել նրան փրկել մարդկանց, որոնց հետ նա ոչ մի կապ չուներ։ Մարդասիությունը,- պատասխանում է նա իր հարցին։

Եվ իրոք, ի՞նչը, եթե ոչ մարդասիրությունը։ Իրական ու անշախանդիր մարդասիրությունը։ Նման օրինակներ շատ քիչ են մարդկության պատմության մեջ, հատկապես նման մաշտաբներով։ Իրական մարդասիրությունը չպետք լինի միայն հայրենակիցների կամ կրոնակիցների նկատմամբ։ Մարդասիրությունը վեր է այդ ամենից։ Դա մի յուրօրինակ, աստվածային շնորհ է, որն ընտրյալների միջոցով լույս է տալիս ողջ մարդկությանը։ 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին