Պատմության ոտնահետքերով. Գեղարոտ - Mediamax.am

exclusive
4773 դիտում

Պատմության ոտնահետքերով. Գեղարոտ


Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղարոտի հնավայրը
Գեղարոտի հնավայրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղարոտ գյուղի համայնապատկերը՝ հնավայրի տարածքից
Գեղարոտ գյուղի համայնապատկերը՝ հնավայրի տարածքից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղարոտի հնավայրը
Գեղարոտի հնավայրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղարոտի դամբարանադաշտը
Գեղարոտի դամբարանադաշտը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էմիլ Բայրախտարյանը
Էմիլ Բայրախտարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղարոտի հնավայրը
Գեղարոտի հնավայրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղարոտի հնավայրը
Գեղարոտի հնավայրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էմիլը՝ որդու հետ
Էմիլը՝ որդու հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղարոտի դպրոցը
Գեղարոտի դպրոցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղարոտից պեղված վզնոցը
Գեղարոտից պեղված վզնոցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղարոտից պեղված անոթ
Գեղարոտից պեղված անոթ

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղարոտից պեղված անոթ
Գեղարոտից պեղված անոթ

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղարոտի հնավայրը պեղումների ժամանակ
Գեղարոտի հնավայրը պեղումների ժամանակ

Լուսանկարը` Ռուբեն Բադալյանի արխիվից

Գեղարոտի հնավայրը պեղումների ժամանակ
Գեղարոտի հնավայրը պեղումների ժամանակ

Լուսանկարը` Ռուբեն Բադալյանի արխիվից

Ռուբեն Բադալյանը՝ Գեղարոտի հնավայրում
Ռուբեն Բադալյանը՝ Գեղարոտի հնավայրում

Լուսանկարը` Ռուբեն Բադալյանի արխիվից

Ռուբեն Բադալյանը՝ գեղարոտի հնավայրում
Ռուբեն Բադալյանը՝ գեղարոտի հնավայրում

Լուսանկարը` Ռուբեն Բադալյանի արխիվից

Գեղարոտի հնավայրը պեղումների ժամանակ
Գեղարոտի հնավայրը պեղումների ժամանակ

Լուսանկարը` Ռուբեն Բադալյանի արխիվից


Գյուղը, որտեղ անցել է իմ մանկությունը, բակը, որտեղ ամռանը միշտ երեխաների խաղի ձայներ են հնչել, քարացած լռության մեջ են։ Մեր տանը մոտենալիս` միակ ձայնը, որ լսվում է մեքենայի անիվների սղղոցն է հողի վրա։

Թեեւ ամառ է, բայց ինձ սովոր ակտիվությունը չկա։ «Երեւի, հիմիկվա երեխաներից է, չեն սիրում մեզ պես դրսում խաղալ»,- ինքս ինձ խոսում եմ՝ զուգահեռ ուսումնասիրելով բակը։

Մեր թաղում հաստաբուն ծառ կա, որից ամռանը միշտ ճոճանակ էինք կապում։ Թաղի երեխաներով՝ մոտ 14 հոգի, հերթով օրորվում էինք ճոճանակի վրա՝ հայացք չկտրելով ամպերի վրա ծառի տերեւների «պարից», իսկ մինչեւ մութն ընկելը «Բադերի որսորդներ», «Յոթ քար» ու «Պահմտոցի» էինք խաղում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբ փոքր էինք, այս թաղում ուրախ էր, հիմա, երբ արդեն 30 տարեկան եմ ու վերադարձել եմ ավելի քան 10 տարի անց, մեր թաղում տխրեցնող դատարկություն է։

Մեր տանն էլ նույն դատարկությունն է, իմ սենյակը լուռ է, հյուրասենյակը, որտեղ միշտ հավաքվում էինք երեկոներն ու միասին հեռուստացույց դիտում կամ ինչ-որ պատմություններ հիշում, մութ է, պատերից խոնավության հոտ է գալիս։

- Այսպես են գյուղերը դատարկվում, այսպես է տունը դատարկվում,- մի պատառ ձմերուկ եմ վերցնում ու հասկանում, որ նախկին համը անգամ ձմերուկը չունի։ Սեղանին երեքով ենք նստած՝ մայրաքաղաքից եկածներս, ընկերներս գյուղի մածունով թան են խմում, ես հազիվ եմ կուլ տալիս ձմերուկի պատառը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Դատարկվող գյուղն ու երեխաների բացակայությունը

Էմիլը, ով մեզ պետք է ուղեկցի Գեղարոտի հնավայր ու նաեւ պատմի, թե ինչպես է դարձել այն պեղած արշավախմբի անդամներից մեկը, մեզ միանում է սեղանի շուրջ։ Մինչ հնավայրին հասնելը նախ զրուցում ենք վաղեմի ծանոթների պես։ Զրույցի ընթացքում պարբերաբար հայացք եմ գցում իմ սենյակին, որը կառուցվել էր ավելի ուշ. տան դիմացի պատին կից երկու սենյակ էինք ավելացրել, որովհետեւ չորս երեխա ունեցող ընտանիքի համար մեր տունն արդեն փոքր էր։ Էմիլը սենյակների կառուցման ժամանակ օգնում էր պապիկիս։ Հիմա մեր մեծ ընտանիքից գյուղի այդ մեծ տանը միայն հորաքույրս է ապրում, ով մեզ սուրճ է բերում եւ վերադառնում խոհանոց։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Հիմա ինչո՞վ ես զբաղվում, Էմիլ ջան։

- Գյուղապետարանում եմ, օպերատոր։

- Բալիկներ ունե՞ս։

- Երկու, երկու գազանիկ ունեմ։  
Էմիլը՝ որդու հետ Էմիլը՝ որդու հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


- Հիմա գյուղում ջահելներն ի՞նչ են անում։

- Հիմա գյուղում ջահել չունենք։ Եթե ուզես, օրինակ, 20-25 տարեկան տղաների հավաքել, ֆուտբոլ խաղալ, չի ստացվի։ Չկան ուղղակի էդ տղաները։ Երբ ես էի այդ տարիքում, եթե, նույնիսկ, ութ երիտասարդ գնում էր գյուղից, ոչ ոք այդ պակասը չէր զգում, իսկ հիմա, եթե հինգից երեքը գնացել են, արդեն դատարկություն է։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ես հիշում եմ, որ ֆուտբոլ էիք խաղում, հայրս էլ էր ձեզ հետ խաղում։ Այսինքն՝ հիմա այդ ամենը չկա՞։

- Նախկինում, երբ հայրդ էլ էր խաղում, ֆուտբոլից հետո շատերը նեղացած տուն էին գնում, որ իրենց չեն խաղացրել։ Երկու թիմը լրանում էր, մյուսները դուրս էին մնում։ Հիմա շատերին պիտի գնաս տնից բերես, որ 11 հոգանոց մեկ թիմ ունենաս, երկու թիմ հավաքելն արդեն անհնար կլինի։ Իհարկե, ահագին դրական բաներ էլ կան, թեկուզ գարու, ցորենի ցանքի առումով դրական բաներ կան, բայց ծնելիության, բնակչության ավելանալու առումով լավ բան ասել չեմ կարող։ Անընդհատ փակ ու փակվող դռներ... նեղվում ես։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Առաջին բանը, որ տեսա, այդ դատարկությունն էր։

- Թաղամասեր կան, որ լրիվ դատարկ են։ Այդտեղ ես մեծացել, մանկության ընկերների հետ խաղացել, բայց հիմա չկան իրենք։ Ամբողջ թաղամասի մեջ կարող է միայն մեկ հեծանիվ քշող երեխա տեսնես։ Ոչ ոք հիմա չի պատկերացնի, որ այստեղ ժամանակին կյանք է եղել։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ես հիշում եմ՝ մենք մինչեւ ժամը 10-ը, 11-ը խաղում էինք դրսում, երբեմն նույնիսկ հարեւան բակերից էին գալիս միանում մեզ։ Տղաները փողոցով վեր ու վար էին անում, աղջիկները ծառերի տակ հավաքված խոսում էին կամ խաղում։

- Ու էդ տղաները պիտի աղջիկների խաղը հարամ անեին... Չկա հիմա դա։

Աշխատանքի բերումով ինձ հետաքրքիր է, նայում եմ մյուս գյուղերին, որ հասկանամ՝ որտե՞ղ կա էդ կյանքը, ի՞նչ են արել, որ էդ կյանքը կա։ Մեր տարածաշրջանում բոլոր տեղերում նույն վիճակն է։ Ես մեկ-մեկ երեխեքին վերցնում եմ, ասում եմ՝ տանեմ ուրիշ թաղեր, թող տեսնես, սովորեն, թե դա ինչ բան է, բայց ոչ մի թաղում մեր ունեցած նախկին աշխույժ կյանքը չկա, որովհետեւ երեխա չկա։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Նոր ծնունդները քի՞չ են։

- Գյուղը հիմա թղթով 560 բնակիչ ունի։ 2017-ին ինը ծնունդ ունեցանք, մտածեցի՝ սկսվեց, բայց 2018-ին՝ ընդամենը մեկ ծնունդ։ Գյուղի պատմությունը որ նայում ենք, բնակչության թվի տատանումներ պարբերաբար եղել են, հիմա, երեւի, անկման շրջանն է։ Մի պահ մտածում էի, որ գյուղում «մեռած» վիճակ է աշխուժության առումով, որովհետեւ մարդիկ իրենց գործը գտել են, աշխատում են, բայց այդ դեպքում՝ երեխեքն ո՞ւր են։
Գեղարոտի դպրոցը Գեղարոտի դպրոցը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Աշխատանք չունենալու հետեւա՞նք է։

- Չեմ կարող ասել, բայց մեր ժամանակ դպրոցը 120 աշակերտ ուներ, ձեր տարիներին՝ 130, նույնիսկ՝ 140, հիմա ընդամենը 56 աշակերտ ունենք։ Եթե այդ 56-ից կեսն էլ խելացի, սովորող լինեն...

- Կգնան...

Լուսանկարը` Մեդիամաքս


- Վարդավառի տոնին ընդամենը 6 երեխա տեսա, որ «ջրոցի» էին խաղում, մոտեցա՝ երկուսը մեր գյուղից չէին։ Մեր ժամանակ էդ չորսը ջրողն էին, 140-ն էլ թաքնված էին, որ անակնկալ «հարձակվեն»։ Իմ դասարանի 11 աշակերտից ընդամենը երեքս ենք գյուղում մնացել։ Եւ այդ կերպ քանի՜ դասարաններ։ Բնականաբար, աղջիկներն էլ ամուսնացել-գնացել են։ Ամեն մեկս էլ երկու երեխա ունենանք, թիվն էլի պակաս է։ Մարդկանց գնալը նման է այն բանին, որ ամեն օր տան հիմքից մի քար հանես, մեջքն է թուլանում, զգում ես, որ մի օր փլուզվելու է։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Հայաստանում մեռնող գյուղերը շատ են։ Չգիտեմ՝ ինչ պիտի լինի, որ փոխվի, գուցե արտադրամասեր կառուցեն, ենթակառուցվածքներ ստեղծվեն, զբաղմունքի  տարբերակներ լինեն։

- Միայն աշխատանքը չի, երբ ինչ-որ մեկը դուրս է գնում, հաջողության հասնում, մյուսները հետեւում են օրինակին։

- Ուրեմն՝ պետք է այստեղ հաջողության օրինակներ ստեղծել։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Դե, եթե ամեն ինչ վերջին մեկ-երկու տարվա պես գնա, կարող է փոխվել իրավիճակը։ Մարդիկ սկսել են իրենց տնտեսությունից գլուխ հանել, սովորել։ Գիտելիք է պետք, որպեսզի գյուղացին իր տնտեսությունը ճիշտ կազմակերպի եւ արդյունք ստանա, եւ այդ ուղղությամբ հետաքրքրությունը ավելանում է։
Էմիլ Բայրախտարյանը Էմիլ Բայրախտարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Զրույցը որոշում ենք շարունակել հնավայրում, որի ճանապարհին նույնպիսի դատարկություն է, միայն մի տարեց տղամարդու ենք հանդիպում ու մի երեխայի։

Հայ-ամերիկյան արշավախմբի բերած աշխուժությունը գյուղում

Գեղարոտի ամրոց-բնակատեղիի մոտ արդեն խոսակցությունը թեքվում է դեպի պեղումները։ Հայ-ամերիկյան արշավախմբի ծրագիրը մեկնարկել էր 1998 թվականից: Գեղարոտից բացի պեղումներ իրականացվում էին նաեւ Ծաղկահովիտի դաշտում եւ Ապարանի գոգավորությունում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գեղարոտի հնավայրում պեղումները սկսեցին 2000-2002 թվականից։ Ամեն տարի՝ պեղումների սեզոնին՝ ամռան ամիսներին, գյուղի երիտասարդներից 20-25-ը մասնակցում էին հնագիտական աշխատանքներին եւ օգնում արշավախմբին։ Հայ-ամերիկյան ծրագրի պարտադիր պահանջն էր, որ գյուղի բնակիչներից եւս ներգրավվեն աշխատանքներին, քանի որ այն սոցիալական բաղադրիչ ուներ։ Այս ծրագիրը ոչ միայն փոխում էր գյուղի կյանքը ամռան ամիսներին, այլեւ երիտասարդներին իրենց գյուղում մնալու եւ աշխատելու հնարավորություն տալիս, այդպիսով՝ մի մասի համար որոշակիորեն փակելով խոպանի ճանապարհը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Էմիլ Բայրախտարյանը 2004թ․-ին էր միացել արշավախմբին՝ նախ հետաքրքրասիրությունից դրդված, եւ ապա լրացուցիչ գումար վաստակելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քիչ-քիչ հասկացա, որ այդ հետաքրքրասիրությունը կարող է հոբբի, իսկ ավելի ուշ ամենասիրելի գործը դառնալ։ Պատմության եւ մարդկության մասին պատկերացումներդ փոխվում են, երբ սկսում ես գտնել առաջին նյութերը։ Երբ առաջին գտածոյին դիպչեցի, շատ վախեցել էի, հասկանում էի, որ 5000 տարեկան պատմություն ունեցող իր է ձեռքումս։ Փոքր աղամանի պես իր էր, փշաքաղվելու աստիճան անվնաս։ Մի մատանի էի գտել, որ հիմիկվա ոսկերիչներն առանց համակարգչի դժվար թե այդ նախշերը կարողանան նույնությամբ ստանալ։ Դրանից հետո մնացի սովորական քաղաքացու եւ հնագետի արանքում։
Գեղարոտի հնավայրը Գեղարոտի հնավայրը

Լուսանկարը` Մեդիամաքս


Էմիլ Բայրախտարյանն ասում է, որ հնագիտական արշավախմբի մուտքը Գեղարոտ, պեղումների արդյունքները շատ ոգեւորիչ էին իրենց համար։ Իհարկե, մի մասն այդ ամենին վերաբերում էր զուտ որպես լրացուցիչ աշխատանք, իսկ ոմանք շատ լավ գիտակցում էին, թե ինչ պատասխանատու գործով են զբաղված։  
Գեղարոտի հնավայրը պեղումների ժամանակ Գեղարոտի հնավայրը պեղումների ժամանակ

Լուսանկարը` Ռուբեն Բադալյանի արխիվից


- Պաշտամունքային վայր էին հայտնաբերել՝ կավե հատակով եւ անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Իմ առաջին տարին այդ պաշտամունքային վայրում եմ աշխատել, երեւի, թե այդքան չսիրահարվեի այս գործին, եթե այդ հատվածում չաշխատեի։  
Գեղարոտի հնավայրը Գեղարոտի հնավայրը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գեղարոտի ամրոց-բնակատեղին

Հուշարձանի ստորին շերտերում հայտնաբերվել է վաղ բրոնզի առաջին եւ երկրորդ փուլերի բնակատեղի (մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջից 3-րդ հազարամյակի առաջին կես): Վերին շերտերը վերաբերում են ուշ բրոնզի դարին (մ.թ.ա. 15-ից 13-րդ դդ.): Պեղումներով բացվել են  աննախադեպ հարուստ նյութերով սրբարաններ, բնակելի եւ տնտեսական համալիրներ, որոնք պատկերացում են տալիս տարածաշրջանում պետական վաղ կազմավորումների զարգացման առանձնահատկությունների մասին:
Գեղարոտի հնավայրը պեղումների ժամանակ Գեղարոտի հնավայրը պեղումների ժամանակ

Լուսանկարը` Ռուբեն Բադալյանի արխիվից


- 15 տարի աշխատել ենք պեղավայրում, եւ միայն 15, լավագույն  դեպքում՝ 20 տոկոսն ենք պեղել, - ասում է հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը։
Ռուբեն Բադալյանը՝ Գեղարոտի հնավայրում Ռուբեն Բադալյանը՝ Գեղարոտի հնավայրում

Լուսանկարը` Ռուբեն Բադալյանի արխիվից


Գեղարոտը ծրագրում ներառել էին, որովհետեւ այստեղ կային ուշ բրոնզի եւ մ․թ․ա․ 1-ին հազարամյակի շերտեր: Պեղումներից պարզվեց շատ ավելին, քան հնագետներն ակնկալում էին:
Գեղարոտի հնավայրը Գեղարոտի հնավայրը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Գեղարոտը շատ հետաքրքիր հուշարձան է մի քանի առումներով՝ այնտեղ կյանքը շատ երկար է ընթացել վաղ բրոնզի դարում, այսինքն՝ Գեղարոտի վաղ բրոնզի դարի շերտը ծածկում է Կուր-Արաքսյան մշակույթի ողջ պատմությունը: Այս շերտերն առանձնացված են, շատ լավ երեւում է, որ պարբերաբար կյանքն այստեղ ընդհատվել է, իսկ ուշ բրոնզե դարում արդեն դրամատիկ պատմություններ են բացվում։ Երկու անգամ հուշարձանը գրեթե ամբողջությամբ այրվել է, եւ քանի որ հարեւանությամբ գտնվող Ծաղկահովիտի հնավայրում նույնպես ունենք այդ հրդեհի շերտը, այսինքն` երկու հուշարձաններն էլ այրվել են գրեթե նույն ժամանակ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ոչ թե պատահական կենցաղային հրդեհ է եղել, այլ քաղաքական, ռազմական դեպք։ Նաեւ տեսնում ենք, որ բնակչությունը շատ արագ վերականգնել է կյանքը:
Գեղարոտի հնավայրը պեղումների ժամանակ Գեղարոտի հնավայրը պեղումների ժամանակ

Լուսանկարը` Ռուբեն Բադալյանի արխիվից


Վաղ բրոնզե դարի բնակատեղիի շերտն ուշագրավ է այն բանով, որ հրդեհից հետո կառույցների մեծ մասն ամբողջությամբ պահպանել էր ներքին հարդարանքը, կենցաղային իրերը հնագետները գտել էին այն դիրքում, որ դրված էին եղել այն ժամանակ: Այս գտածոները կոչվում են «In situ», լատիներենից թարգմանաբար նշանակում է տեղում, այսինքն՝ իրենց տեղում են եղել, չեն տեղաշարժվել:
Գեղարոտի դամբարանադաշտը Գեղարոտի դամբարանադաշտը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերնախավի դամբարանները եւ կյանքն այս վայրերում հազարավոր տարիներ առաջ

Գեղարոտի համար հատկանշական են բնակատեղիից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող դամբարանները, որտեղ հնագետներին բախտը ժպտացել է, եւ հայտնվել են հասարակության վերնախավի դամբարանների մոտ:
Ռուբեն Բադալյանը՝ գեղարոտի հնավայրում Ռուբեն Բադալյանը՝ գեղարոտի հնավայրում

Լուսանկարը` Ռուբեն Բադալյանի արխիվից


- Ժամանակակից գյուղն ամբողջությամբ ոչնչացել է ուշ բրոնզի դարի դամբարանադաշտը, բայց դատելով մեր իմացածից՝ դրանք շարքային համայնականների թաղումներ էին։ Մեր պեղած հատվածում պահպանվել էին մոտ երկու տասնյակ խոշոր դամբարաններ, որոնք, ըստ երեւույթին, պատկանում են հասարակության մեջ առավել բարձր դիրք զբաղեցրած անհատներին: Շատ հարուստ նյութեր, այդ թվում՝ զենքի տեսականի, մարտակառքի ձիու մասեր հայտնաբերվեցին, իհարկե այդպիսիները կային Հայաստանում, դա եզակի գտածո չէ, բայց մեզ համար անչափ ուրախալի էր:
Գեղարոտի հնավայրը Գեղարոտի հնավայրը

Լուսանկարը` Մեդիամաքս


Պեղումներից հետո ձեռք բերված նյութն ամբողջությամբ ուսումնասիրվում է, դա վերաբերում է նույնիսկ ածուխներին, որովհետեւ դրանց բեկորներով հնարավոր է որոշել, թե ինչ տիպի բուսականություն էր այդ ժամանակ աճում Ծաղկահովիտի դաշտում:

Գտնվել են հազարավոր կենդանիների ոսկորներ, որոնք նույնպես ուսումնասիրվել են եւ հնարավորություն են տալիս պարզել անասնապահության ձեւերը:
Գեղարոտից պեղված անոթ Գեղարոտից պեղված անոթ

Լուսանկարը` Մեդիամաքս


- Գտել ենք հացահատիկի հսկայական քանակություն, մասամբ՝ ցրված կառույցների հատակներին, մասամբ՝ անոթների կամ պահեստահորերի մեջ: Այդ ամենը հնարավորություն տվեց պարզել, որ այդ 2100 մ բարձրության վրա գտնվող հուշարձանում բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, հիմնական հացահատիկը եղել է գարին, զբաղվում էր խոշոր եւ մանր եղջերավոր անասունների բուծմամբ, տարածքը համեմատաբար անտառապատ էր եւ նրանք ունեին բավականին լայն առեւտրական կապեր, քանի որ մենք Գեղարոտում հանդիպում ենք նյութեր, որոնք բնորոշ չեն տեղանքին, բերված են Հայաստանի տարբեր վայրերից: Խոսքը հիմնականում հումքի մասին է՝ մետաղ, վանակատ եւ այլն:
Գեղարոտից պեղված վզնոցը Գեղարոտից պեղված վզնոցը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գեղարոտի վզնոցն ու բաց երկնքի տակ թանգարանի գաղափարը

Ամենահետաքրքիր ու եզակի գտածոներից մեկը, որ հնագետները հայտնաբերել են Գեղարոտի ամրոց-բնակատեղիում, վաղ բրոնզի դարի ուշ փուլին վերաբերող վզնոցն է: Այն բաղկացած է մի քանի հարյուր բրոնզե, քարե եւ այլ տեսակի նյութերից:
Գեղարոտից պեղված անոթ Գեղարոտից պեղված անոթ

Լուսանկարը` Մեդիամաքս


- Մենք դրա նման գտածո չենք ունեցել: Հայտնաբերել ենք նաեւ մի քանի տասնյակ ամբողջական անոթներ եւ հազարավոր բեկորներ: Հայաստանի պատմության ու Երեւանի պատմության թանգարաններում Գեղարոտի ուշ բրոնզի դարի շերտից եւ դամբարաններից բազմաթիվ նմուշներ կան ցուցադրված,- ասում է հնագետ Ռուբեն Բադալյանը։

Հնագիտական արշավախումբը Գեղարոտի ամրոց գյուղատեղին բաց երկնքի տակ թանգարանի մոդելով ներկայացվելու գաղափար ուներ, նույնիսկ նախագիծ էին պատրաստել։
Գեղարոտ գյուղի համայնապատկերը՝ հնավայրի տարածքից Գեղարոտ գյուղի համայնապատկերը՝ հնավայրի տարածքից

Լուսանկարը` Մեդիամաքս


-Բնականաբար, դա բավական թանկ հաճույք է, իրականացնողը մենք չենք, պետք է զբաղվի պետությունը: Նման տարբերակով հուշարձանին կյանք տալը թույլ կտար նախ՝ հուշարձանը փրկել ավերումից: Գեղարոտի հուշարձանը գտնվում է գլխավոր ճանապարհներից մեկի վրա, լրացուցիչ ճանապարհաշինարարության անհրաժեշտություն այդ հատվածում չկա եւ հնավայրը թանգարանի վերածելը թույլ կտա պահպանել այդ հնագույն պատմությունը եւ ներկայացնել զբոսաշրջիկներին, լրացուցիչ աշխուժություն եւ կյանք հաղորդել գյուղին։

Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Ռուբեն Բադալյան արխիվից

Հոդվածը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին են եւ կարող են չհամընկնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետին: 

#demogaphicresilience




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին