Մեծ սպորտի ապագա աստղերը. Գագիկ Խաչիկյան - Mediamax.am

exclusive
9117 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Գագիկ Խաչիկյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարմնամարզության հայկական դպրոցը միշտ էլ բարձր արդյունքներ է գրանցել: Հատկապես վերջին տարիներին մեր մարզիչներին հաջողվում է լավ սաներ պատրաստել ու մեդալներ նվաճել տարբեր մրցաշարերում:

Mediamax Sport-ի «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում անդրադառնում ենք նրանցից մեկին՝ Գագիկ Խաչիկյանին, որն այս տարի առաջին անգամ հանդես եկավ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզաձեւը՝ մարմնամարզություն

Տարիքը՝ 19 տարեկան

Սովորում է՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում

Անձնական մարզիչ՝ Աշոտ Գասպարյան

Մարզումներից հետո՝ սիրում է ժամանակ անցկացնել ընկերների հետ

Նվաճումները՝ երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, ԱԱ-ի 4-րդ տեղ, մեծահասակների ԵԱ-ում գրավել է 4-րդ տեղը

Նպատակը՝ դառնալ Օլիմպիական չեմպիոն

Լուսանկարը` Մեդիամաքս


Դեպի մարմնամարզություն. 5 տարեկան էի, երբ ծնողներս տարան մարմնամարզության: Շատ ակտիվ երեխա էի, ծնողներս պատմում են, որ տանն անընդհատ թռվռում էի, վազվզում ու տարբեր վարժություններ անում: Հիշում եմ առաջին օրը, երբ մտա դահլիճ: Մարզիչս՝ Աշոտ Գասպարյանը, ասաց, որ տարբեր վարժություններ կատարեմ: Զարմացել էր, որ միանգամից կարողացա իր հանձնարարություններն անել: Այդ օրվանից մինչ այսօր աշխատում եմ նրա հետ:

Սկզբից սիրողական մակարդակով էի պարապում, չնայած միշտ էլ պարտաճանաչ էի մոտենում բոլոր մարզումներին: Տարիների ընթացքում հասկացա, որ սիրում եմ մարմնամարզությունն ու ցանկանում եմ պրոֆեսիոնալ դառնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաղթանակ հիասթափության նկատմամբ. Մարմնամարզությունում ինձ ամեն ինչ է դուր գալիս: Իհարկե, եղել է հիասթափություն, բայց հաղթահարել եմ: Կարծում եմ, որ բոլոր մարզիկների մոտ էլ նման պահեր լինում են, ու այդ ընթացքն ինձ մոտ տեղի ունեցավ 13-14 տարեկանում:

Այդ ժամանակ ես ոչ մեկի հետ չեմ կիսվել, պարզապես գալիս էի դահլիճ ու կամային մեծ ջանքերի շնորհիվ կրկին մարզվում: Գտնում էի, որ դա է հաղթահարելու ճիշտ ձեւը: Հասկանում էի, որ իրավունք չունեմ ջուրը գցել մինչ այդ կատարած հսկայական աշխատանքը: Եթե այդ ընթացքը ճիշտ ես դրսեւորում քեզ ու անցնում դրա միջով, ուրեմն վստահ կարող ես առաջ անցնել:

Լարվածությունն ու առաջին միջազգային փորձը. Մեկ տարի մարզվելուց հետո մասնակցեցի առաջին մրցաշարիս ու  գրավեցի 5-րդ տեղը: Զգացողություններս չեմ հիշում, բայց ենթադրում եմ, որ հուզված կլինեի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսկ ահա առաջին միջազգային պայքարս շատ լավ է տպավորվել, ահավոր լարված էի: 2018-ին Գլազգոյում Եվրոպայի առաջնությունում էի հանդես գալիս, հաղթահարեցի որակավորման փուլն ու անցա եզրափակիչ: Ինչպես պատանի տարիքում, այնպես էլ հիմա, ես չեմ սիրում կիսվել զգացողություններով, դրանք իմ մեջ եմ պահում ու այնպես անում, որ չզգացվի: Ինքս ինձ կառավարում եմ ու գնում վարժությունը կատարելու:

Արդեն հասել եմ նրան, որ մրցումից մրցում ավելի հանգիստ եմ դարձել ու կարողանում եմ կառավարել հույզերս, սա փորձի ձեռքբերման շնորհիվ է տեղի ունենում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սիրելի գործիքը. Այն նժույգթափերն են: Նժույգի վրա հանդես գալը լավ է ստացվում ու կարողանում եմ եզրափակիչ դուրս գալ: Սա մի քիչ ավելի բարդ գործիք է ու մեծ է հավանականությունը, որ վայր կընկնես: Տարիների ընթացքում մարզիչները տեսել են, որ սա իմ ուժեղ կողմն է, աստիճանաբար զարգացել ու կատարելագործվել եմ:

Սա չի նշանակում, որ ես մյուս գործիքների վրա թույլ եմ կամ այդքան էլ լավ չեմ պարապում: Բոլորին էլ հավասար ուշադրություն եմ դարձնում ու ձգտում լավ մասնակցել մրցումներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մուտքը մեծահասակների պայքար. Այս տարի առաջին անգամ հանդես եկա մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Շատ լավ մարզումներ էի անցկացրել ու ելույթ ունեցա 6 գործիքի վրա,  սակայն եզրափակիչ անցա նժույգթափերից: Մի քիչ լարված էի, չէի սպասում, որ կհաղթահարեմ որակավորման փուլը, բայց սխալվեցի: Եզրափակչում դժգոհ մնացի ինձնից, քանի որ լավ չկատարեցի վարժությունս: Իմ առաջին ԵԱ-ում 4-րդ տեղը գրավեցի, մարզիչները գոհ մնացին ինձնից:

Քաղած դասերը. Իրականում երիտասարդների ու մեծահասակների պայքարը շատ է տարբերվում միմյանցից. 8-ի փոխարեն 10 էլեմենտ ես կատարում, ինչն ավելի բարդ է: Հոգեբանական պահն էլ է այլ, գիտակցում ես, որ ամեն ինչ ավելի լուրջ է: Միանշանակ, մրցակիցներիս հետեւում եմ, բայց կենտրոնանում եմ իմ անելիքի վրա, որպեսզի այն հնարավորինս լավ կատարեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս ԵԱ-ից հետո սովորեցի, որ հարկավոր է պայքարել մինչեւ վերջ ու միշտ ավելի լավ պատրաստվել, շտկել սխալներն ու նայել առաջ:

Երկրորդ հայրն ու երկիր ներկայացնելը. Մարմնամարզությունը դարձել է իմ կյանքի մի շատ կարեւոր մասը, առանց որի օրս չեմ պատկերացնում:

Իսկ մարզիչս երկրորդ հայր է, երկար տարիներ միասին ենք աշխատում ու շատ լավ հարաբերություններ ունենք: Ընդհանրապես, մարմնամարզության մեր ողջ թիմն է շատ մտերիմ իրար հետ, օգնում ու աջակցում ենք իրար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Միշտ պատիվ ու պատասխանատվություն է ներկայացնել երկիրդ միջազգային մրցաշարերում: Սա ստիպում է, որ ամբողջովին տրվես ու անես ամեն ինչ, որ բարձր տեղ գրավես հենց երկրիդ համար:

Բացակայող պայմաններից մինչեւ ՕԽ. Մենք լավ պատանիներ ունենք, ովքեր կարող են բարձր արդյունքներ գրանցել Հայաստանի համար: Բայց հարկավոր է ունենալ նաեւ պայմաններ: Ցավոք, դրանք մեզ մոտ չկան, ինչի համար բարդ տարրեր հաճախ չենք կարողանում փորձարկել, որպեսզի վնասվածքներ չստանանք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսկ Օլիմպիական մեդալին հասնելու համար պետք է քայլ առ քայլ առաջ գնալ: Պետք է լավ մարզվեմ, վստահ ելույթներ ունենամ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում ու Աշխարհի գավաթներում: Հույս ունեմ, որ դա ինձ մոտ կստացվի:

Գագիկ Խաչիկյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին