2015 թվականի ապրիլին առաջին անգամ Հայաստան էին եկել Քիմ եւ Քլոե Քարդաշյանները: Նրանց այցը մեծ իրարանցում էր առաջացրել Երեւանում:
Քույրերը ուշադրության կենտրոնում էին, իսկ Քիմի ամուսինը՝ 21 երկու Grammy մրցանակ ունեցող հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, կարծես, ստվերում էր մնացել:
2015 թվականի ապրիլի 12-ի ուշ երեկոյան՝ կեսգիշերին մոտ, Քիմ Քարդաշյանը գրեց իր թվիթերում, որ մոտ կես ժամից Քանյեն անվճար համերգ կտա Կարապի լճի մոտ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Լուրը տարածվեց կայծակնային արագությամբ եւ հազարավոր երեւանցիներ շտապեցին դեպի Օպերա:
Լուսանկարը` Մեդիամաքս
Քանյեն համերգի բացումն արեց Stronger երգով, որին հաջորդեցին Jesus Walks, Power, Touch the Sky եւ All of the Lights կատարումները:
Լուսանկարը` Մեդիամաքս
Good Life երգի կատարման ժամանակ Քանյե Ուեսթը անակնկալ ցատկեց Կարապի լիճը, իսկ նրան հետեւեցին տասնյակ երկրպագուներ եւ բազմաթիվ անհանգիստ ոստիկաններ:
Լուսանկարը` Մեդիամաքս













