Հունիսի 5-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա գտնվեց Մեդիամաքսի եւ Do Somethig-ի կազմակերպած գալա-երեկոյին՝ նվիրված Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակին:
Երեկոյի ավարտից հետո նախագահը «Սալոն» ռեստորանում ընթրեց Deep Purple-ի երգիչ Իէն Գիլանի, Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի եւ Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դիի հետ:
Մինչ սեղան նստելը նախագահի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը Արմեն Սարգսյանին եւ հյուրերին խնդրեց մի պահ իրար կողք կանգնել՝ արարողակարգային լուսանկարի համար: Այդ նկարն արվեց.

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան
Մի քանի վայրկյան հետո նախագահն ասաց, որ իր փողկապը ռոք-ն-ռոլային երեկոյին ավելորդ պաշտոնականություն է հաղորդում եւ որոշեց հանել այն:
Հանելու ընթացքում Թոնի Այոմին ինչ-որ բան ասաց, որը լավ չլսեցի:

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան
Մեկ ակնթարթ հետո Հայաստանի նախագահի փողկապը հայտնվեց «խավարի արքայի» (իրականում՝ պայծառ ու կատակասեր մարդու) պարանոցին:

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան
Այնպես որ, այս հանդիպման մասին հիշեցնելու է ինչպես արարողակարգային, այնպես էլ այսպիսի «ռոք-ն-ռոլային» լուսանկարը.

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: