Առաջին քայլեր. Թենիս - Mediamax.am

exclusive
52068 դիտում

Առաջին քայլեր. Թենիս


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Թենիսը մի մարզաձեւ է, որն ամբողջ աշխարհում միլիոնավոր երկրպագուներ ունի: Շատերն են խոստովանում, որ մեկ անգամ կորտ մտնելով՝ այլեւս չեն ցանկանում այնտեղից դուրս գալ:

Mediamax Sport-ն այս անգամ այցելել է Incourt թենիս ակումբ ու ծանոթացել շատ պայծառ ու հետաքրքիր փոքրիկների հետ: «Առաջին քայլեր» շարքում այս անգամ հյուրընկալել ենք թենիսիստներին:

Շոգ ամառն ու այրող արեւը չեն խանգարում, որ ամեն անգամ ուրախ տրամադրությամբ ԽՍՀՄ սպորտի վարպետ մարզիչ Գայանե Մովսիսյանը ողջունի իր փոքրիկ սաներին ու սկսի նրանց սովորեցնել թենիսի գաղտնիքները:

Մովսիսյանը 31 տարի է իր գիտելիքները փոխանցում է երեխաներին, որոնց համար, ինչպես ինքն է նշում, ոչ միայն մարզիչ է, այլեւ մայրիկ, հոգեբան, ընկեր, ուսուցիչ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Կան երեխաներ, որ գալիս են ու միանգամից ուզում են խաղալ, բայց մինչեւ բուն խաղին անցնելն այնքան աշխատանք կա կատարելու: Նույնիսկ առաջին դասին միանգամից երեւում է, թե ով կարող է հաջողություն ունենալ թենիսում: Թենիս սկսում են պարապել 5-6 տարեկանից: Մենք խումբը կազմում ենք ըստ երեխաների խաղամակարդակի: Թենիսն անհատական մարզաձեւ է, ու ով կարողանում է արագ աճել ու մյուսներից առաջ անցնել, ապա նա տեղափոխվում է այլ խումբ կամ էլ սկսում է արդեն անհատական մարզվել»,- նշեց մարզիչը:

Incourt թենիս ակումբում տարբեր տարիքային խմբերի համար կազմակերպվում են ներակումբային առաջնություններ, որպեսզի երեխաները զգան մրցակցությունն ու էլ ավելի ճիշտ կարողանան իրենց դրսեւորել մրցաշարերի ու նաեւ մարզումների ժամանակ:

Լուսանկարը` Մեդիամաքս


8 տարեկան Տաթեւն է, որը մինչեւ 8 տարեկանների մրցումում գրավել է 2-րդ տեղը.

«Տատիկս թենիսիստ է եղել ու ինձ էլ բերեց, որ ես էլ սովորեմ: Այստեղ ինձ շատ դուր է գալիս, որ արդեն 10 տարեկան դառնամ՝ կհաղթեմ: Դեռ չեմ որոշել ինչ կդառնամ, բայց մտածում եմ կամ թենիսիստ, կամ էլ գիտնական»:

7 տարեկան Արսենը եւս մինչեւ 8 տարեկանների մրցումում 2-րդ տեղն է գրավել. «Հեռուստացույցով էի տեսել թենիսի մրցաշար, տանն ասում էի, որ բերեն, բայց մայրիկս ուզում էր կարատեի տաներ ինձ: Ես համոզեցի նրան ու եկա այստեղ: Չնայած ուզում եմ շինարար դառնալ, բայց թենիս իմանալ էլ եմ շատ ուզում, որովհետեւ սիրում եմ մարզվել ու հաղթել»:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մի օր տանը մուլտիկ էի նայում՝ Մաշան ու արջը, ու իրենք թենիս էին խաղում: Այ, այդ ժամանակ ես էլ ուզեցի խաղամ: Տանը մերոնց ասացի, հայրիկս էլ բերեց այստեղ: Ամենասկզբում չէի կարողանում, բայց ընկեր Գայանեն սովորեցնում է, ու արդեն ոնց-որ մի քիչ լավ եմ խաղում: Շատ եմ ուզում ուժեղ թենիսիստ դառնալ»,- այսպիսի պատմություն էլ մեզ պատմեց 8-ամյա Մարիետան:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին