Առաջին քայլեր. Աթլետիկա - Mediamax.am

exclusive
45387 դիտում

Առաջին քայլեր. Աթլետիկա


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Mediamax Sport-ն «Առաջին քայլեր» հատուկ նախագծում արդեն ներկայացրել է 7 մարզաձեւեր: Այս անգամ «Սպարտակ» մարզահամալիրում հետեւել ենք փոքրիկ աթլետների մարզումներին ու նկատել, որ ամենավատ պայմաններն այստեղ են:

Ավելի վաղ «Սպորտի հակառակ կողմում» ներկայացրել էինք աթլետիկայի չլուծված խնդիրները: Չնայած անբարենպաստ պայմաններին, մարզիչները շարունակում են աշխատել ու փորձել փոքրիկներին կապել աթլետիկայի հետ:

Մարզիչ Սոնա Եգորյանը նշում է, որ իրենց դպրոց դիմող երեխաների թիվը շատ է, սա է նաեւ պատճառը, որ մարզումների ժամանակ դահլիճում տեղ ու դադար չի լինում:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մեր մարզաձեւը շատ բարդ է, ու կան երեխաներ, ովքեր մի քանի պարապմունք հաճախելուց հետո դադարում են գալ: Դրա համար էլ շատ փոքր տարիքից պետք է նրանց կապենք աթլետիկայի հետ, քանի որ միանգամից սիրում են ու սկսում դիմանալ բոլոր դժվարություններին»,- պատմում է Եգորյանը:

Մարզիչը նշեց, որ մեծ ուշադրություն են դարձնում հատկապես նորեկներին, ովքեր պետք է միանգամից դառնան խմբի անդամ ու հետ չմնան մյուսներից: Իսկ արդյունքի հասնելու համար մարզիչները բացատրում են ամեն ինչ, երեխաների հետ վազում են ձեռքը բռնած, օգնում են հաղթահարել դժվարություններն ու բազմաթիվ խորհուրդներ տալիս:

«Շատ կարեւոր է համագործակցությունը ծնողների հետ: Օրինակ, իմ խմբում թմբլիկ երեխաներ կան, ովքեր գալիս են զուտ նիհարելու համար: Ես նրանց ծնողների հետ խորհրդակցում եմ ու միշտ հիշեցնում, որ պետք է սնունդին ուշադրություն դարձնեն»,- ավելացրեց նա: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Դավիթը 11 տարեկան է, ու արդեն մեկ տարի է աթլետիկայով է զբաղվում. «Սկզբից ֆուտբոլի էի գնում, բայց չէի կարողանում արագ վազել: Որոշեցի աթլետիկա պարապեմ, որ ուժեղանամ ու հետ գնամ ֆուտբոլ: Բայց հիմա փոշմանել եմ, էլ չեմ ուզում թողնել աթլետիկան: Ես շատ ակտիվ եմ, որ այստեղ վերջացնում ենք մարզումները գնում եմ տուն, բակ եմ իջնում ու սկսում եմ էլի վազել»:

Ի տարբերություն Դավիթի, 6 տարեկան Հարությունն աթլետիկայի սկսել է հաճախել հորեղբոր, 10-ամյա Դիանան ու 11-ամյա Ալիսան էլ մայրիկների խորհրդով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեխաներն այսօր շատ են գոհ, որ գնում են մարզումների, վազվզում են, թռչկոտում ու ընկերների հետ ուրախ ժամանակ անցկացնում: Այն հարցին, թե ինչու են գալիս աթլետիկայի, նրանք տվեցին տարբեր պատասխաններ. «Որպեսզի մեծանամ ու ուժեղ տղա դառնամ», «Գալիս եմ, որ մեջքս ուղիղ լինի» եւ «Բալետի էլ եմ գնում, ու աթլետիկան ու բալետը իրար հետ ինձ օգնում են, որ սիրուն կառուցվածք ունենամ»:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին