Առաջին քայլեր. Ձյուդո - Mediamax.am

exclusive
49764 դիտում

Առաջին քայլեր. Ձյուդո


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ձյուդոն Հայաստանում երիտասարդ մարզաձեւերից է, սակայն հասցրել է գրավել բազմաթիվ պատանիների ու իր մասսայականությամբ զբաղեցնում է առաջնային դիրքեր:

Mediamax Sport-ին հյուրընկալել էր Երեւանի «Դինամո» մարզահամալիրը: «Առաջին քայլեր» նախագծի հերոսներն այս անգամ պատանի ձյուդոիստներն են:

Խմբի ամենափոքր ձյուդոիստները 6-ամյա Միքայելն ու 7-ամյա Հրաչն են: Նրանք իրար հետ են մարզվում ու փորձում հետ չմնալ ավելի ավագ ընկերներից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Միքայելի պապիկը ձյուդոյի մարզիչ է ու աշխատում է «Դինամոյում», հենց նրա շնորհիվ էլ փոքրիկը սկսել է առաջին քայլերը սպորտում:

«Ամենասկզբում վազում ենք, որ տաքանանք, իսկ հետո… հետո չեմ հիշում, ամենաշատը գցումներն եմ սիրում: Որ մեծանամ զինվոր եմ դառնալու»,- խոստովանեց Միքայելը: Իսկ մեր հարցին, թե ինչու է այդ դեպքում ձյուդոյով զբաղվում պատասխանեց. «Որ ուժեղ զինվոր դառնամ»:

Գոռը 9 տարեկան է: Նա առաջին հարցազրույցի հրավերն անչափ ոգեւորված ընդունեց ու փորձեց որքան հնարավոր է ճիշտ ներկայացնել իր մարզումային օրը:

«Շատ եմ սիրում մարզվել, ձյուդոն սովորեցնում է ուժեղ լինել ու առանց զենքի քեզ պաշտպանել: Բացի մարզումներից ես այստեղ ընկերներիս տեսնելու համար եմ գալիս, օրինակ՝ Աշոտին, Դավիթին ու Կարենին»,- ասաց նա:

Հայաստանի ձյուդոյի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանը, որը Հայաստանում այս մարզաձեւի հիմնադիրներից է, այսօր մեծ հաճույքով շարունակում է իր գիտելիքները փոխանցել փոքրիկներին: «Դինամոյի» ավագ մարզիչն ամեն անգամ հաճույքով է մտնում դահլիճ, ողջունում իրենց մարզաձեւին հատուկ եղանակով ու սկսում աշխատանքը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ճապոնիայում, որը համարվում է ձյուդոյի հայրենիքը, երեխաներն սկսում են մարզվել 4-5 տարեկանից: Մեզ մոտ մի քիչ ավելի բարձր տարիքից ենք ընդունում: Ձյուդոյում հնարքները շատ են, երեխան պետք է ֆիզիկապես շատ ուժեղ լինի ու բարձր կոորդինացիա ունենա: Ես միշտ զրուցում եմ երեխաների հետ, ամենատարրական բաներն էլ պետք է ճիշտ ու մատչելի բացատրել փոքրիկներին: Միշտ ասում եմ նրանց, որ այն, ինչ անում ենք մարզումների ժամանակ, դպրոցում կամ ընկերների վրա չպետք է փորձել»,- նշեց Աղամալյանը:

Շուրջ 40 տարի ձյուդոյում կոփված մարզիչը համոզված է, որ մենամարտային մարզաձեւերը հատուկ են հայերին, նույնը կարող ենք ասել նաեւ ձյուդոյի մասին. «Մեզ մոտ մարզումներն անվճար են, երեխաները մարզվում են 2 ժամ ու շաբաթական 3 օր, իսկ սկսնակները՝ 1,5 ժամ»:  

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին