Առաջին քայլեր. Ազատ ոճի ըմբշամարտ - Mediamax.am

exclusive
50460 դիտում

Առաջին քայլեր. Ազատ ոճի ըմբշամարտ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտը Հայաստանում ամենազարգացած ու տարածված մարզաձեւերից է: Հարյուրավոր երեխաներ շարունակում են ոգեշնչվել մեր անվանի մարզիկների նվաճումներով ու գնալ մարզադահլիճ:

Mediamax Sport-ն իր «Առաջին քայլեր» շարքում անդրադարձել է ըմբշամարտի Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի փոքրիկ ազատ ոճայիններին: Երեխաների մարզումների լրջությունից ու նրանց տրամադրվածությունից արդեն իսկ երեւում են մարզաձեւի ամուր հիմքերն ու հեռանկարային լինելը:

Այն որ ըմբշամարտն առանձնահատուկ մարզաձեւ է, երեւում է միանգամից: Նման կապվածություն, ջերմ հարաբերություններ ու անմիջական շփում ամեն տեղ չէ, որ հանդիպում է: Մարզիչ Սամվել Մարգարյանը  դրան մի պարզ բացատրություն ունի:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երեխաներն օրվա մեծ մասն իրար հետ են անցկացնում, գորգի վրա են անընդհատ լինում, միմյանց քրտինքը զգում, այդ պատճառով էլ այդքան կապված են: Քրտինքը գնահատող մարդն ուրիշ է լինում, եթե մեկի մոտ խնդիր է լինում, բոլորն էլ պատրաստ են օգնել նրան»,- ասում է նա:

Իր աշխատանքի մասին նա մեծ ոգեւորությամբ ու սիրով է խոսում: Թեեւ 35 տարի է մարզիչ է աշխատում, բազմաթիվ անվանի սաներ է պատրաստել, բայց ամեն խմբի յուրահատուկ կերպով է մոտենում ու կապվում: Ըմբշամարտը հեշտ մարզաձեւ չէ, ու աշխատելիս էլ այդ բոլոր նրբությունները հաշվի է առնում: Ամեն երեխայի առանձին մոտեցում է ցուցաբերում, փորձում հասկանալ նրա հոգեբանությունն ու ֆիզիկական կարողությունները:

«Ոմանք ավելի շուտ են ամեն ինչ ընկալում ու կատարում գորգի վրա, մյուսներին ժամանակ է պետք: Ես մի սկզբունք ունեմ. բոլոր ցանկացողներին ընդունում եմ իմ խումբ, ոչ մեկին չեմ մերժում: Եթե երեխաները մարզիկներ էլ չդառնան, ֆիզիկապես կկոփվեն, ամուր կլինեն, ընկերասեր ու բազմաթիվ այլ լավ որակներ էլ ձեռք կբերեն: Թույլ մարդը նաեւ հոգեպես ու կամքով է թույլ լինում»:

Խմբում շատ են երեխաները, ովքեր իրենց ցանկությամբ են ընտրել ըմբշամարտն ու եկել մարզադահլիճ: Վլադիմիր Վանյանը 10 տարեկանում է բացահայտել այս մարզաձեւը՝ համացանցում պատահաբար տեսնելով ըմբշամարտի մրցումներ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հենց տեսա, շատ հավանեցի: Սկսեցի հետաքրքրվել, ծանոթներիցս հարցնել, նրանցից դպրոցի տեղն իմացա ու սկսեցի հաճախել: Արդեն մի քանի տարի է ամեն օր գալիս եմ ըմբշամարտի դահլիճ: Սկզբում մի քանի ամիս հունահռոմեական ոճի եմ գնացել: Արդեն շատ մրցաշարերի եմ մասնակցել Երեւանում, Վեդիում ու բազմաթիվ պատվոգրեր ունեմ: Շատ եմ ուզում  Աշխարհի չեմպիոն լինել»,- ոգեւորված պատմում է Վլադիմիրը:

Այնուհետեւ զրույցին միանում է «կայծը»՝ Լեւոն Պողոսյանը: Իր պատմելով, կայծակի պես արագ ու ուժեղ է, դրա համար էլ իրեն սկսել են այդպես անվանել: Բայց  Վլադիմիրը նրան հիշեցնում է անվան ծագման առաջացման իրական պատմությունը, ու Լեւոնն արագ-արագ ավելացնում է. «Մի անգամ սանրվածքս այնպես էի արել, որ ականջիս հատվածում կայծակ էր ստացվել: Այդ օրվանից էլ ինձ սկսեցին կայծ ասել»:

Նրա պես դինամիկ ու ակտիվ է նաեւ Վաչագան Ավագյանը, որը հարցերին հերթով էր պատասխանում՝ մարզչի ամեն հրահանգը կատարեուց հետո:  «7 տարեկանից եմ գալիս ըմբշամարտի, նախ եղբայրս է մարզվել, հետո ես իր օրինակին եմ հետեւել: Ազատ ոճը շատ եմ սիրում, ակտիվ է, անընդհատ շարժվում ենք: Սիրում եմ եղբորս հետ մենամարտել ու հաղթել նրան: Մարզադպրոցը դպրոցից շատ եմ սիրում, այստեղ շատ ընկերներ ունեմ»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դիմա Ուսուբովն էլ փոքր տարիքից հետեւել է Ռոման Ամոյանին ու ցանկացել նրա պես ուժեղ ու տիտղոսակիր մարզիկ դառնալ, բայց ազատ ոճն է ընտրել, քանի որ հնարքներն ավելի շատ են ու կարելի է նաեւ ոտքից բռնվածքներ կատարել:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին