Առաջին քայլեր. Շախմատ - Mediamax.am

exclusive
44782 դիտում

Առաջին քայլեր. Շախմատ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այն, որ շախմատը վաղուց հայկական մարզաձեւ է դարձել, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ: Վերջին տարիներին մեր անվանի շախմատիստները բազմում տիտղոսներ են նվաճել ու ամբողջ աշխարհով ճանաչելի դարձրել իրենց ու Հայաստանը: Նրանց հաջողությունները հազարավոր երեխաների համար օրինակ են դարձել:

Mediamax Sport-ը  «Առաջին քայլեր» շարքում պատմելու է Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցի սաների մասին: Դպրոցի բոլոր դասարանները լի են հետաքրքրասեր ու մտավոր խաղի գաղտնիքները ներթափանցելու ցանկությամբ լցված բազմաթիվ փոքրիկ շախմատիստներով:

Մարզիչ Տիգրան Պետրոսյանի դասարանում բոլորը կենտրոնացած նրա հանձնարարած առաջադրանքն էին կատարում, միաժամանակ նաեւ հասցնում խոսել մեզ հետ ու լուսանկարվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրանցից մեկը՝ Հարություն Թորոսյանը, հայացքը մեկ իր տետրի, մեկ գրատախտակի վրա էր գցում ու արագ պատմում, որ իր համար շախմատային իսկական մեծությունը Լեւոն Արոնյանն է: «Արոնյանին շատ եմ սիրում, նա ուժեղ է, դրա համար էլ ուզում եմ նմանվել իրեն: Բայց ուզում եմ նաեւ Տիգան Պետրոսյանի պես Աշխարհի չեմպիոն դառալ: Խմբում ամենամեծը 3 հոգի ենք՝ ես, Մարիան ու Մելսը: Մեզ ավելի փոքր շախմատիստներ էլ են միացել: Հենց երրորդ կարգ լրացնենք, ուրիշ խումբ կտեղափոխվենք»,- պատմում է նա:

Բացի Արոնյանին նմանվելուց, շատ է ցանկանում պարտիայի սկզբամասում լավ խաղալ, քանի որ վերջնամասից է ուժեղ, ու համոզված է, որ դա կատարելու դեպքում անպայման նորման կլրացնի:

Մարիա Հարությունյանը 5 տարեկանից է գնում շախմատի, նա ավագ եղբոր՝ Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Տիգրանի շնորհիվ է սիրել այդ մարզաձեւը. «Միասին հաճախակի ենք շախմատ խաղում, պարտիաներ վերլուծում: Տիգրանն ուժեղ խաղացող է, ես էլ իրենից շատ բան եմ սովորում: Նա պատմում է, թե ինչքան հետաքրքիր է մրցաշարերի ժամանակ: Ես էլ եմ ուզում իր պես լինել տաք երկրներում ու այնտեղ շախմատ խաղալ»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապա անցնում ենք մեկ այլ դասարան, որտեղ Արարատ Սանթրյանի գլխավորությամբ փոքրիկներն են աշխատում: Նրանցից մեկը՝ Մակար Դիլանյանը, չի էլ հիշում, թե երբվանից է շախմատը գրավել իրեն. «Դա ավելի շուտ էր, քան մինչեւ դպրոց գնալը: Շախմատ մենակ եմ սովորել, ինքնուրույն»:

Սակայն մարզչի ասելուց հետո, որ Մակարի ավագ քույրն ու եղբայրն էլ են շախմատով զբաղվում, ավելացնում է. «Հա, հենց իրենցից եմ սովորել»:

Ժիրայր Աշիկյանը պատմում է, որ մինչեւ այստեղ շախմատի գալն այլ տեղ էլ է հաճախել:  «Եթե բոլոր օրերն իրար կպցնենք, հաստատ մի 500 օր կլինի»,- արագ-արագ պատմում է նա ու անցնում հանձնարարությանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հետո ընդհանուր զրույցի ենք անցնում, ու պատանի շախմատիստները բացատրում են, թե ինչու են ընտրել այս մարզաձեւը: Դավիթը, որը վերջերս է մինչեւ 10 տարեկանների 2-րդ կարգի մրցաշարի մասնացել, ուզում է սովորել եղբոր պես շախմատ խաղալ ու չեմպիոն դառնալ, Սամվելին  գրավում է մեծ հաջողությունների հասնելու հեռանկարը: Իսկ դասարանի միակ աղջիկը՝ Վալենտինան, նպատակ ունի  ուժեղացնել Հայաստանի կանանց թիմն ու հաղթել նրանց հետ որեւէ մրցաշարում: «Իսկ այս տարի  էլ ուզում եմ մինչեւ 10 տ. Հայաստանի չեմպիոն դառնալ»:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին