Առաջին քայլեր. Լող - Mediamax.am

exclusive
47407 դիտում

Առաջին քայլեր. Լող


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիգեն Գեւորգյանը
Վիգեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիգեն Գեւորգյանն ու Արմինե Ավետիսյանը
Վիգեն Գեւորգյանն ու Արմինե Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինե Ավետիսյանը
Արմինե Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզաձեւ, որը զարգացնում է մարդու ողջ մկանային համակարգը, որն օգտակար է բոլորին, նույնիսկ տարբեր հիվանդություններ ունեցողներին:

Կապ չունի, ձեր երեխան կդառնա պրոֆեսիոնալ մարզիկ, թե ոչ, անպայման նրան ուղարկեք լողի: Ահա այսպես են կարծում շատ մասնագետներ, իսկ Mediamax Sport-ը եղել է Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի Օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում ու «Առաջին քայլեր» շարքում այս անգամ ներկայացնում է լողորդ երեխաներին:

Երեխաները լողի պարապմունքների կարող են հաճախել 3,5 տարեկանից,  իսկ արդեն 6-7 տարեկանից նրանք սկսում են ինքնուրույն մտածել, հասկանում են ամեն ինչ ու ամբողջովին կապվում լողի հետ:

Մարզիչներ Արմինե Ավետիսյանն ու Վիգեն Գեւորգյանը նշում են, որ լողը թեեւ զուտ հայկական մարզաձեւ չէ, բայց մենք շատ տաղանդավոր ազգ ենք, ու եթե ունենանք այնպիսի պայմաններ, ինչպիսիք կան ԱՄՆ-ում կամ Սկանդինավյան երկրներում, ապա մրցունակ լողորդներ կպատրաստենք:

Վիգեն Գեւորգյանն ու Արմինե Ավետիսյանը Վիգեն Գեւորգյանն ու Արմինե Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Նախկինում ոչ բոլորին էինք ընդունում լողի, իսկ հիմա բոլոր ցանկացողներն էլ գալիս են մարզումների: Այսօրվա սերունդն ուրիշ է, ավելի քմահաճ է, բայց, իհարկե, հաճելի է նրանց հետ աշխատել: Կան երեխաներ, որոնք վախենում են ջրից, դժվար է լինում նրանց հետ, բայց ի վերջո հասնում ենք նրան, որ հաղթահարում են ամեն ինչ: Զրուցում ենք նրանց հետ, բացատրում ջրում իրենց ճիշտ պահելու կանոնները: Բացի այդ էլ, թեւիկներ ու օղակներ ենք հագցնում, որոնց շնորհիվ միշտ ջրի մակերեւույթին են մնում: Այդ փուլն անցնելուց հետո սկսում են տախտակներով աշխատել, երբ արդեն ազատ լողում են երեք ձեւով, իսկ դա լինում է 7-8 տարեկանում, մրցումներ ենք կազմակերպում»,- բացատրեց Արմինե Ավետիսյանը:

Լողի օգտակարության մասին Վիգեն Գեւորգյանն ասաց, որ այն միակ մարզաձեւն է, որը զարգացնում է բոլոր մկանները:  «Լողը միմիայն առողոջություն է տալիս, այն կարգավորում է արյան շրջանառությունը, սրտի աշխատանքը, ամրացնում է ֆիզիկապես, հանգստացնում նյարդերը, միակ մարզաձեւն է, որ անընդհատ հորիզոնական դիրքում ես լինում, իսկ դա շատ օգտակար է»,- ավագ գործընկերոջն ու իր նախկին մարզչին լրացրեց Գեւորգյանը:

Մասնագետները նշեցին, որ իրենց դպրոց հաճախում են նաեւ տարբեր հիվանդություններ ունեցող երեխաներ: Ջրում ճիշտ ու հետեւողական աշխատանքի շնորհիվ օրինակ, մի երեխա գրեթե ձերբազատվել է ողնաշարի խնդիրներից:

Ստեփան Տիգրանյանը 8 տարեկան է ու լողի գալիս է 4 տարեկանից: Նա խոստովանեց, որ չնայած ծնողներն են բերել լողի, սակայն հիմա արդեն սեփական կամքով է գալիս ու շատ է ցանկանում լավ լողորդ դառնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Լողը մեզ արագություն է տալիս, բարձրահասակ ու ամուր դարձնում, մարմինը սիրուն կառուցվածք է ունենում: Բացի դա էլ, ինչ գալիս եմ լողի, սկսել եմ չհիվանդանալ»,- ասաց Ստեփանը:

Գեւորգ Վարդանյանը (14 տարեկան), Միխայիլ Շահնազարովը (12 տարեկան) եւ Էլեն Զիրոյանը (10 տարեկան) հավաքականի անդամներ են: Նրանք արդեն մրցումների են մասնակցել, կարողացել են մի քանի մեդալ նվաճել. «Առաջին անգամ շատ լարվել էինք, հուզվել, բայց հետո կամաց-կամաց սովորեցինք: Շատ լավ է, որ մրցաշարերի ենք մասնակցում, այդ ժամանակ հաղթանակի ենք ձգտում ու նաեւ դրա համար ենք պարապում»:

Երեխաները հետեւում են նաեւ տարբեր լողորդների ելույթներին, Էլենը սիրում է Քեթի Հոֆֆին, իսկ տղաները՝ Մայքլ Ֆելփսին:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարող եք կարդալ նաեւ բռնցքամարտի ու մարմնամարզության մասին պատմող նյութերը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին