Առաջին քայլեր. Բռնցքամարտ - Mediamax.am

exclusive
39093 դիտում

Առաջին քայլեր. Բռնցքամարտ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Շահանե Մինասյանը
Շահանե Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարություն Թամիրյանը
Հարություն Թամիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ եւ Գոռ Սարգսյանները
Հայկ եւ Գոռ Սարգսյանները

Լուսանկարը` Մեդիամաքս


Սովորաբար մարդիկ սկսում են ճանաչել այս կամ այն մարզիկին, երբ վերջինս արդեն մասնակցում է միջազգային մրցաշարերի ու սկսում է արձանագրել առաջին հաջողությունները:

Սակայն մինչ այդ նրանք բոլորն էլ նախ սովորում են «մարզական այբուբենն» ու կամաց-կամաց կարողանում «նախադասություններ» կազմել:

Mediamax Sport-ը սկսում է նոր շարք՝ «Առաջին քայլեր», որտեղ ներկայացնելու է այն երեխաներին, ովքեր նոր-նոր են սկսել ծանոթանալ սպորտին, ու հետագայում նրանցից շատերին մենք դեռ կտեսնենք մեծ ու կարեւոր հաղթանակներ նվաճելիս: Մեզ համար էլ չափազանց հետաքրքիր ու տպավորիչ էր երեխաների մարզումներին հետեւելը, ու այս անգամ սիրով ներկայացնում ենք Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցի կրտսեր տարիքի պատանիներին:

Շաբաթը երեք օր ու 1,5 ժամ: Հենց այսքան են մարզվում ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Թամիրյանի ամենափոքր սաները՝ կրտսեր տարիքի պատանիները:

Հարություն Թամիրյանը Հարություն Թամիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Բնականաբար երեխաների հետ աշխատելը հեշտ չէ, բայց շատ հաճելի է: Ես արդեն 26 տարի է մարզիչ եմ ու կարող եմ ասել, որ բռնցքամարտը հայերի արյան մեջ է, երեխաները միանգամից սիրում ու նվիրվում են: Նրանք դեռ փոքր են ու պետք է նրանց հետ շատ խոսել ու բացատրել, թե ինչ է բռնցքամարտը, ինչու պետք է մարզված ու ուժեղ լինեն, իմանան մեր մարզաձեւի հայ ու համաշխարհային աստղերին: Վերջին տարիներին նրանցից շատերին «դահլիճ են բերել» Վիկ Դարչինյանն ու Արթուր Աբրահամը, որոնց մենամարտերից շատ են ոգեւորվում»:
Շահանե Մինասյանը Շահանե Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հարություն Թամիրյանի խմբի միակ աղջիկը 11 տարեկան Շահանե Մինասյանն է, որը գրեթե երկու տարի է մարզվում է ու առանց բռնցքամարտի իր օրը չի պատկերացնում:

«9 տարեկան էի, երբ հեռուստացույցով տեսա Սյուզի Կենտիկյանի մենամարտն ու որոշեցի բռնցքամարտիկ դառնալ: Ընդհանրապես չեմ հոգնում, որովհետեւ ուզում եմ լավ մարզուհի լինել: Տղաների հետ էլ դժվար չի: Մեկ-մեկ ես եմ իրենց հաղթում, մեկ-մեկ էլ՝ իրենք ինձ: Բոքսում ամեն ինչն եմ սիրում ու անհամբեր սպասում եմ, թե երբ եմ մեծանալու ու մենամարտելու»:

Եղբայրներ Հայկ եւ Գոռ Սարգսյանները  մարզվելիս միշտ օգնում են միմյանց:

Հայկ եւ Գոռ Սարգսյանները Հայկ եւ Գոռ Սարգսյանները

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ամենաշատը սիրում եմ Արթուր Աբրահամին, ուզում եմ նրա պես չեմպիոն դառնալ: Նա եղել է մեր դպրոցում ու շատ կարեւոր խորհուրդներ տվել՝ ասելով, որ միշտ վստահ լինենք ու չվախենանք ոչ մի բանից: Դեռ մրցումների չեմ գնում, բայց գիտեմ, որ լավ մարզվելու դեպքում ես էլ մեծ բռնցքամարտիկների պես ռինգում կմրցեմ: Մարզումների ժամանակ ամենաշատը սիրում եմ իրար դեմ մրցելը, դրանից ավելի վստահ եմ դառնում»,- խոստովանեց 12-ամյա Գոռը:

Իսկ ահա 8 տարեկան Հայկը, որը հետեւել է ավագ եղբոր օրինակին, խմբում ամենափոքրն է, բայց միշտ պարտաճանաչ կերպով փորձում է ներկա լինել մարզումներին ու հասցնել ավագ ընկերների հետեւից:

«Շուտ դպրոց եմ գնում ու գալիս դահլիճ: Եղբայրս էլ է ինձ օգնում, շատ ենք մարզվում, բայց ընդհանրապես չեմ հոգնում: Ես էլ եմ Արթուր Աբրահամին սիրում ու միշտ նրա մարտերը նայում եմ»:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին