Աստված Սեր է, սիրո Պտուղը Աստծո պարգեւն է։ Իմ կյանքում հայտնվեց Նա ու տակնուվրա արեց ամեն-ամեն բան։ Զարմանալի չթվա, եթե ասեմ, որ իմ ամուսնությունից տարիներ առաջ ես գիտեի (հավանաբար այդպես էի ուզում), որ իմ առաջնեկն աղջիկ է լինելու։ Հիմա ես Աղջկաս մոլորակի փոքրաթիվ բնակիչներից մեկն եմ։ Ես կասեի՝ ամենապատասխանատու բնակիչն եմ, քանի որ նրա անեղծ մոլորակը ես եմ պարտավոր միշտ լուսավոր պահել։
Փոքրիկ-փոքրիկ իմ բալիկը,
Երբ նայում է իր սեւորակ աչիկներով,
Թափանցում է հոգուս խորքը,
Մի նոր կրակ է վառում։
Մի բորբ կրակ, որ վառվում է, բայց չի այրում,
Լուսավորում է ու ճառագում,
Հոգուս ու մտքիս տալիս է թեւեր
Ու թռչում եմ այդ թեւերով․․․
Շտապում եմ հասնել նրան,
Շտապում եմ գրկել նրան
Ու իղձերս նվիրական,
Անթեղված իմ երազներում,
Շտապում եմ իրականացնել․․․
Աստված Սեր է․․․












