Դեպի Էվերեստ. Հրաժեշտ ենք տալիս Հիմալայներին - Mediamax.am

1857 դիտում

Դեպի Էվերեստ. Հրաժեշտ ենք տալիս Հիմալայներին


Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


2023 թվականի հոկտեմբերին Հայկական աշխարհագրական նախագիծը (Armenian Geographic) կազմակերպել էր ուղեւորություն Նեպալ՝ դեպի Էվերեստի բազային ճամբար: Ճամփորդության ընթացքում Armenian Geographic-ի մենեջեր Հրաչուհի Այվազյանը Մեդիամաքսի համար նոթեր է վարել, իսկ լուսանկարել է HONOR 90 սմարթֆոնով:

Լեռնային արշավի ընթացքում միշտ չէ հաջողվում էլեկտրականության կայուն աղբյուր գտնել եւ այս պայմաններում սմարթֆոնն իրեն գերազանց դրսեւորեց՝ զրոյից մինչեւ 70% HONOR 90-ը լիցքավորվում է կես ժամում, իսկ ամբողջությամբ՝ 48 րոպեում։

Մեր նախնական ծրագրի համաձայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան պետք է իջնեինք Պանգբոչե, բայց քանի որ արշավի սկզբում երկու օր կորցրել էինք, որոշեցինք քայլել մինչեւ Կյանգջումա (3 550 մետր): Այդպիսով, մեկ օրում իջանք 1600 մետր՝ 13 ժամվա ընթացքում քայլելով 27 կիլոմետր։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Հետդարձի ճանապարհը շատ արագ էր թվում, կարծես այլեւս նոր բան չկար տեսնելու ու զարմանալու: Շատ էինք ուզում հասնել հյուրատուն ու վերջապես լողանալ։

Հոկտեմբերի 19-ի առավոտյան Կյանգջումայից սկսեցինք քայլել Լուկլա (2860 մետր)՝ այնտեղ, որտեղից պետք է ի սկզբանե սկսվեր մեր արշավը։ Կրկին բավական երկար քայլեցինք՝ 23 կիլոմետր:

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Ճանապարհին կանգառ ունեցանք Էվերեստի դիտակետում ու վերջին անգամ նկարվեցինք Էվերեստի, Լհոցզեի ու Ամա Դաբլամի հետ։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Լուկլայում գիշերեցինք հյուրատանը, որտեղ ժամանակին մնացել էր լեգենդար լեռնագնաց, առաջինը 8000-ից բարձր բոլոր 14 լեռնագագաթները նվաճած Ռեյնհոլդ Մեսները։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Հյուրատան բոլոր սենյակները կրում էին հայտնի լեռնագագաթների ու լեռնագնացների անունները:

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Հոկտեմբերի 20-ի առավոտյան Լուկլայի օդանավակայանում էինք, որը հենց մեր հյուրատան կողքին էր: Վաղ առավոտից լսում էինք ժամանող եւ մեկնող ինքնաթիռների ձայները։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Այստեղից միայն փոքր ինքնաթիռներ են թռչում՝ մինչեւ 15 ուղեւոր։ Թռիչքը մինչեւ Կատմանդու տեւում է 25 րոպե, որոնք, սակայն, անվերջ են թվում. կարծես ուղեւորներով լիքը «Գազել»-ով օդում հայտնված լինես։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Ինքնաթիռի պատուհանից վերջապես բացվեց Էվերեստը։ 11 օրվա մեջ առաջին անգամ այսքան պարզ տեսանք լեռը՝ նրան միաժամանակ «բարեւ» եւ «ցտեսություն» ասելով:

Հրաչուհի Այվազյան

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Ամեն ինչ սկսվում է նախատեսվածին հակառակ

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Նամչե Բազարն ու աշխարհի ամենաբարձր իռլանդական փաբը

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. HONOR-ի օբյեկտիվը որսում է Ամա Դաբլամն ու Լհոցզեն
 
Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Դինգբոչեն եւ «4410» սրճարանը

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Աշխարհի հսկաներով շրջապատված
 
Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Տեսանք Պումորին եւ հասանք բազային ճամբար

«Դեպի Էվերեստ» նախագծի բոլոր լուսանկարներն արվել են HONOR 90 սմարթֆոնով, որը կարող եք ձեռք բերել Vega, Team Telecom, Ucom, Zigzag, VLV centre, Vesta, Eldorado Armenia սրահներում։ HONOR 90-ի մասին կարող եք կարդալ այս հղումով:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին