2023 թվականի հոկտեմբերին Հայկական աշխարհագրական նախագիծը (Armenian Geographic) կազմակերպել էր ուղեւորություն Նեպալ՝ դեպի Էվերեստի բազային ճամբար: Ճամփորդության ընթացքում Armenian Geographic-ի մենեջեր Հրաչուհի Այվազյանը Մեդիամաքսի համար նոթեր է վարել, իսկ լուսանկարել է HONOR 90 սմարթֆոնով, որն իրեն դրսեւորեց որպես հուսալի եւ դիմացկուն օգնական:
HONOR 90-ն առանձնանում է նաեւ իր բացառիկ լուսանկարչական հնարավորություններով։ «Գլխավոր հերոսը» 200-մեգապիքսելանոց սենսորն է։ Այն մեծ է եւ ունակ է կլանել մեծ քանակությամբ լույս, ինչն առանձնակի օգտակար է, երբ նկարում եք անբավարար լուսավորության պայմաններում։
Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Ամեն ինչ սկսվում է նախատեսվածին հակառակ
Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Նամչե Բազարն ու աշխարհի ամենաբարձր իռլանդական փաբը
Նամչե Բազարից դեպի Թենգբոչե (3867 մետր) պետք է քայլեինք մոտ երկու ժամ (9 կիլոմետր)։ Չնայած այսօրվա երթուղին երկար չէր, արշավը բավականին վաղ սկսեցինք, քանի որ սովորաբար օրվա երկրորդ կեսին եղանակը փչանում է։
Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս
Որոշումը ճիշտ էր՝ այդ օրն առաջին անգամ տեսանք Ամա Դաբլամ եւ Լհոցզե լեռները: Կարող էինք տեսնել նաեւ Էվերեստը, բայց այն թաքնվել էր ամպերի ետեւում։
Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս
Լհոցզեն աշխարհի չորրորդ գագաթն է (8516 մետր)՝ Էվերեստից, K2-ից եւ Կանչենջանգայից հետո: Վերջին տարիներին հաճախ է լինում, որ Էվերեստի գագաթը նվաճելուց հետո լեռնագնացները ոչ թե իջնում են դեպի բազային ճամբար, այլ հաջորդ օրը բարձրանում են նաեւ Լհոցզեի գագաթին՝ գիշերելով 8 000 մետր բարձրության վրա: Բնականաբար, նման վերելքներ կարող են կատարել միայն գերազանց մարզավիճակում գտնվող լեռնագնացները:
Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս
Չնայած նրան, որ Ամա Դաբլամը (6 812 մետր) բարձրությամբ էապես զիջում է Էվերեստին եւ Լհոցզեին, այն համարվում է Հիմալայների ամենագեղեցիկ լեռներից մեկը: Ամա Դաբլամի գագաթին մարդիկ առաջին անգամ ոտք են դրել 1961 թվականին՝ Էվերեստի առաջին վերելքից 8 տարի անց:
Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս
Թեեւ Թենգբոչեն մեր եղած բնակավայրերից ամենափոքրն էր, այն ամենահայտնի գյուղերից մեկն է՝ այստեղ է գտնվում տարածաշրջանի ամենամեծ բուդդիստական տաճարը։
Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս
Հենց այստեղ են օրհնություն ստանում դեպի Էվերեստ եւ Լհոցզե ուղեւորվող լեռնագնացները: Ավանդույթի համաձայն, հաջողության հասնելու համար լեռնագնացները պետք է պտտեն տաճարի մուտքի մոտ տեղադրված աղոթարանները եւ արտասանեն բուդդիստական ամենահայտնի մանտրաներից մեկը. «Օմ մանի պադմե խում» (բառացի թարգմանությունը՝ ««Ո՛վ լոտոսի ծաղիկի մեջ փայլող մարգարիտ»):
Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս
Գիշերը Թենգբոչեում մի փոքր դժվար էր, քանի որ շնչառական խնդիր ունեի, բայց առավոտյան ինձ արդեն լավ էի զգում։
Հրաչուհի Այվազյան
Շարունակելի
Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Ամեն ինչ սկսվում է նախատեսվածին հակառակ
Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Նամչե Բազարն ու աշխարհի ամենաբարձր իռլանդական փաբը
«Դեպի Էվերեստ» նախագծի բոլոր լուսանկարներն արվել են HONOR 90 սմարթֆոնով, որը կարող եք ձեռք բերել Vega, Team Telecom, Ucom, Zigzag, VLV centre, Vesta, Eldorado Armenia սրահներում։ HONOR 90-ի մասին կարող եք կարդալ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: