Կլկլան բաժակի գաղտնիքի պահապանը - Mediamax.am

exclusive
10286 դիտում

Կլկլան բաժակի գաղտնիքի պահապանը


Մուշուրբայի ձայնն ապահովող հատվածը
Մուշուրբայի ձայնն ապահովող հատվածը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարպետ Էդիկ Ժամակոչյանը եւ նրա պատրաստած մուշուբան
Վարպետ Էդիկ Ժամակոչյանը եւ նրա պատրաստած մուշուբան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մուշուրբայի պատրաստման համար անհրաժեշտ գործիքները
Մուշուրբայի պատրաստման համար անհրաժեշտ գործիքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարպետ Էդիկ Ժամակոչյանը
Վարպետ Էդիկ Ժամակոչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կլկլան բաժակի պատրաստման ընթացքը
Կլկլան բաժակի պատրաստման ընթացքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մուշուրբաների պատրաստի տեսքը
Մուշուրբաների պատրաստի տեսքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մուշուրբայի վրայի ստորագրությունը՝ վարպետի, նրա հոր ու որդու անվան եւ ազգանվան սկզբնատառերով
Մուշուրբայի վրայի ստորագրությունը՝ վարպետի, նրա հոր ու որդու անվան եւ ազգանվան սկզբնատառերով

Լուսանկարը` Մեդիամաքս

Մուշուրբայի պատրաստման ընթացքից
Մուշուրբայի պատրաստման ընթացքից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կլկլան բաժակի պատրաստման ընթացքը
Կլկլան բաժակի պատրաստման ընթացքը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անհետացող արհեստներ» շարքը, որի շրջանակում ներկայացնում է հայկական ավանդական, անհետացող կամ պարզապես հետաքրքիր ու եզակի արհեստներ եւ այն մարդկանց, ում ջանքերով պահպահվում են դրանք:

Վարպետ Էդիկ Ժամակոչյանը եւ նրա պատրաստած մուշուբան Վարպետ Էդիկ Ժամակոչյանը եւ նրա պատրաստած մուշուբան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մուշուրբան, կամ կլկլան բաժակը, ինչպես գյումրեցիներն են այն անվանում, մյուս սովորական բաժակներից տարբերվում է յուրահատուկ ձայնով, որ լսվում է բաժակից ջուր խմելիս:

Գյումրեցի վարպետ Էդիկ Ժամակոչյանին արհեստը փոխանցվել է հորից, իսկ հորը՝ պապերից: Պապական արհեստ է, ասում է: Վարպետն իրեն հատուկ հումորով պատմում է բաժակի պատրաստման ու իր աշխատանքների առանձնահատկությունների մասին:
Վարպետ Էդիկ Ժամակոչյանը Վարպետ Էդիկ Ժամակոչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վարպետ Էդիկը սահուն, արագ շարժումներով բերում է բաժակի պատրաստման համար անհրաժեշտ նյութերն ու շարունակում կատակել: Թե քանի տարեկան է նա, դժվար է կռահել:

-Ինչքա՞ն կուդաս,- մայրիգս կըսեր:

-Փորձում ենք կռահել՝ հիսունհի՞նգ:

-Վայ-վայ-վայ, վրես շառ կենես… 72 եմ՝ 45 թիվն եմ, լավ է՞… լավ եմ ապրել:

Մուշուրբայի պատրաստման համար անհրաժեշտ գործիքները շատ չեն, միայն աշխատանքն է ժամանակատար ու նուրբ, մետաղը «պահանջկոտ է»՝ «8 ժամ պիտի ծեծես մի հատը», բացատրում է վարպետը ու շարունակում աշխատանքը: Ձեռքի շարժումներից զգացվում է, որ գործին վաղուց է սովոր: Արհեստով զբաղվում է 30 տարեկանից: Ամեն ինչ սկսվել է հորն օգնելուց:
Մուշուրբայի պատրաստման համար անհրաժեշտ գործիքները Մուշուրբայի պատրաստման համար անհրաժեշտ գործիքները

Լուսանկարը` Մեդիամաքս


«Գործարանում էի աշխատում՝ սառնարանային կոմպրեսորների գործարան էր: Ըմբես ստացվեց, որ էդ գործարանը կանգնել էր ռեմոնտի, մեր դիրեկտորը կանչեց, թե՝ տղանե՛ր, ըսբես բան կա, իրեք ամիս էս գործարանը կանգնում է ռեմոնտի, եթե կուզեք, սպասեք, ով չի ուզե, թող ուրիշ տեղ գնա, աշխատի: Էն ժամանակ էլ աշխատանքի տեղ լիքը՝ ըստից կկրճատվեինք, ընդեղ կընդունվեինք: Ես էկա, որովհետեւ երկար տարիներ աշխատել էի՝ կոլեկտիվի հետ մերված, չարժեր, որ փոխեի:

Հայրիգիս սկսեցի օգնելը, հայրիգս թողեց՝ դու պատրաստե, որ ձեռքդ վրա ընկնի, ու ըդպես էրկու-իրեք ամիսը անցավ, նորից գնացի գործարան, էդ ժամանակ արդեն շատ հավեսով գործ կենեի, սկսեցի օգնել հայրիգիս ու կամաց-կամաց, կամաց-կամա՜ց… Ես մանկուց տեսել եմ էս արհեստը, տեսել եմ բոլոր նրբությունները, մի ամսվանից ես արդեն սկսի ինքնուրույն պատրաստել»։
Կլկլան բաժակի պատրաստման ընթացքը Կլկլան բաժակի պատրաստման ընթացքը

Լուսանկարը` Մեդիամաքս


Թե երբ է ծագել արհեստն ու որտեղից են արմատները, վարպետը դժվարանում է ասել, կլկլան բաժակի անունն ու պատրաստման հմտություններն իրեն արհեստավոր նախնիներից են փոխանցվել: Մի քանի սերունդներ աշխատել են պղնձյա հումքով՝ կաթսաներ, յուղի ամաններ ու այլ իրեր են պատրաստել: Իրեն հայտնի է միայն, որ բոլոր գյումրեցիների տանը եղել են մետաղից պատրաստված բաժակներ:

«Հատկապես 1915 թվի կոտորածից հետո գաղթականները իրենց հետ բերել են ջուր խմելու ոչ թե ապակուց կամ հաղճապակուց, այլ պղնձյա կամ արույրից բաժակներ ու ըդպես յուրաքանչյուր գյումրեցու տունը էղել է: Իսկ անունը հենց պապս է ըդպես ըսել, պաբիս աղբերն է ըդբես ըսել, մյուսի պաբն է ըսել, ըդպես մնացել է»:
Մուշուրբաների պատրաստի տեսքը Մուշուրբաների պատրաստի տեսքը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բաժակն իր «կլկլան» անվանումը ստացել է յուրահատուկ ձայնի շնորհիվ, որ առաջանում է բաժակից ջուր խմելիս: Ձայնը ապահովում է մետաղյա մասը, որը նախապես առանձին է պատրաստվում, ապա տեղադրվում ու ամրացվում բաժակի մեջ:

«Ըստեղ կպավ, էրկու հատ անցք կա դեմ դիմացը, մեջը օդ կա, չէ՞, ստեղ էլ փակած չէ: Ջուրը լցրեցիր, էդ օդը չի թողնի ջուրը էդ անցքից ներս էթա: Մի փոքր թեքեցիր դեպի քեզ, որ խմես, ջուրը ստեից կլցվի, օդը ընդուց պիտի դուրս գա, չէ՞, ու կսկսե՝ բու՜լ-բուլ, բու՜լ-բուլ»։
Մուշուրբայի ձայնն ապահովող հատվածը Մուշուրբայի ձայնն ապահովող հատվածը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մուշուրբան հիմնականում պատրաստում են արույրից կամ, ինչպես ընդունված է անվանել, լատունից: Սակայն այլ մետաղներ եւս կիրառվում են, ինչպես օրինակ՝ պղինձ, արծաթ: Ըստ վարպետի, հիմնական հումքի՝ արույրի ձեռքբերման դժվարությունը այս արհեստի զարգացման հիմնական խոչընդոտներից է:

«Հումքը, հումքը, հումքը․․․ Հումքը էղավ, ցանկությունը էղավ, ամեն ինչ կստացվի: Էս հումքը Պարսկաստանից է, չնայած շատ թանկ՝ կիլոգրամը 6000 դրամ: Իսկ առաջ 500 դրամ էր. իմ ընգերս գունավոր մետաղներ կընդուներ, զանգում էր, թե՝ արի: Կերթայի էրկու լիստ է, իրեք լիստ է կբերեի: Էդ իրեք լիստին շատ-շատ տայի 4500 դրամ»:
Մուշուրբայի վրայի ստորագրությունը՝ վարպետի, նրա հոր ու որդու անվան եւ ազգանվան սկզբնատառերով Մուշուրբայի վրայի ստորագրությունը՝ վարպետի, նրա հոր ու որդու անվան եւ ազգանվան սկզբնատառերով

Լուսանկարը` Մեդիամաքս


Կլկլան բաժակ Հայաստանում քչերն են պատրաստում: Երբ վարպետ Էդիկին հարցնում եմ՝ արդյոք ճանաչու՞մ է մուշուրբա պատրաստող այլ վարպետների, նորից հումորով պատասխանում է՝ «Հիմա՞։ Հիմա չկան: Եդինստվեննի, անկրգնելին ես եմ»։

Էդիկ Ժամակոչյանին բարկացնում են բաժակի անորակ նմանակ պատրաստողները: Կարծում է, որ հատուկ նրբություններ կան, որոնց պետք է հետեւել:

Ըստ վարպետի հենց պատրաստման յուրահատկությունն է պատճառը, որ իր մոտ պատվերները չեն դադարում: Ցույց է տալիս պատի օրացույցը, որտեղ բոլոր օրերը զբաղած են պատվիրատուների հեռախոսահամարներով:

«Իսկ նմանցնողին չկա պատվեր, հիմա էդ էլ կբացատրեմ: Ձեռքի աշխատանք կկոչվի չէ՞ սա. Էսի մի կտոր, էսի էրկու կտոր, էս էլ իրեք կտոր, էս էլ չորս կտոր, ընդեղ էլ սաղ պայկա. պայկա կենե, վրեն էլ պայկի տեղերը կերեւա, չէ՞, դրա համար ուզոր է ամրացնում, ասենք՝ ապարանջանի ուզոր՝ փոքր, նեղ, որ չերեւա, այ էդ է, իսկ էսի՝ իմ պատրաստածը, մի կտորից է: Դե էդքան տղա ես, էս մի կտորիցը սարքի է՜: Իսկ արտասահմանում գնահատում են ձեռքի աշխատանքը, ըստեղ փող աշխատելու  համար են անում շատերը:

Շուկաներից խնդրում են, գալիս են, ուզում են, էդ էր պագաս, օր մաղադանոսի ու ռեհանի կողքը մուշուրբա դնեին ու վաճառեին: Մերժում եմ դրանց՝ բոլորին: Շուկայում վերավաճառողներն են բոլորը, իսկ նվերների խանութը մեկ-մեկ տալիս եմ, հատկապես եթե պատվերները քիչ են լինում»:
Մուշուրբայի պատրաստման ընթացքից Մուշուրբայի պատրաստման ընթացքից

Լուսանկարը` Մեդիամաքս


Վարպետը որոշել է աշակերտներ չունենալ, նրա խոսքով, այս արհեստին կամ պետք է նվիրվել, կամ ընդհանրապես չզբաղվել: Արհեստի իր իմացած նրբությունները միայն ընտանիքի անդամներին է փոխանցելու:

«Իմ որդին, իրանից հետո՝ իրա որդին, ըդպես կերթա, ուրուշ մարդ չպիտի սարքի, որովհետեւ շատ ջղայնացա, երբ որ տեսա՝ ինչ-որ արծաթից, չորս կտորից  նմանեցնում են, դու էդ ի՞նչ կենես. մե կտորից արա, «չեմ կարող», չես կարա, մի՛ սարքե»:
Կլկլան բաժակի պատրաստման ընթացքը Կլկլան բաժակի պատրաստման ընթացքը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարգարիտա Ղազարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին