Ասեղնագործություն. վերականգնվող արհեստ - Mediamax.am

exclusive
18171 դիտում

Ասեղնագործություն. վերականգնվող արհեստ


Մարալ Շեոհմելյան-Բերբերյանը
Մարալ Շեոհմելյան-Բերբերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները
Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

հատված Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքից
հատված Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքից

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուրի Ափքեցյանը
Հուրի Ափքեցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուրի Ափքեցյանը
Հուրի Ափքեցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները
Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները
Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները
Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները
Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները
Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները
Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարալ Շեոհմելյան-Բերբերյանը աշխատելիս
Մարալ Շեոհմելյան-Բերբերյանը աշխատելիս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները
Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները
Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները
Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները
Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները
Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները
Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները
Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները
Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները
Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները
Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անհետացող արհեստներ» շարքը, որի շրջանակում ներկայացնում  է հայկական ավանդական, անհետացող կամ պարզապես հետաքրքիր ու եզակի արհեստներ եւ այն մարդկանց, ում ջանքերով պահպանվում են դրանք:

Սիրիահայ վարպետներ Հուրի Ափքեցյանը եւ Մարալ Շեոհմելյան-Բերբերյանը այն կանանցից են, ում շնորհիվ Հայաստանում վերականգնվում եւ տարածվում են հայկական ասեղնագործության մոռացված ավանդույթները: Հայաստան գալով՝ նրանք դասընթացների ու ցուցահանդեսների միջոցով հասցրել են փոխանցել Մարաշի, Այնթափի, Վանի, Ուրֆայի եւ հայկական այլ ամենահայտնի ասեղնակարերի գաղտնիքները:

Հուրի Ափքեցյան

Հուրի Ափքեցյանը Հուրի Ափքեցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ասեղնագործության տարբեր տեսակներով եմ զբաղվում՝ Այնթափ, Վան, Տիգրանակերտ, Ուրֆա եւ այլն: Հիմա ինձ մոտ են այն աշխատանքները, որոնք կարողացել ենք բերել մեզ հետ: Ընդհանրապես, մեզ մոտ գրեթե բոլոր աղջիկներն ասեղնագործություն էին սովորում, յուրաքանչյուր տան մեջ հաստատ մեկը կգտնվի, որ ասեղնագործում էր: Դա ավանդաբար այդպես էր. մենք դրսում քիչ էինք լինում, տանն այս արհեստով էինք զբաղվում: Այնտեղ կենտրոններ կային, որտեղ փակ դասընթացներ էին անցկացվում: Ավելի քան 20 տարի ես Հալեպում զբաղվում էի ասեղնագործությամբ:
Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր մեծ մամիկներից ենք սովորել արհեստը, ապա զարգացրել: Այնտեղ՝ Սիրիայում, կանայք ասեղնագործում էին եւ այդ գործերը պահում իրենց թոռնիկների համար: Մեր հայրերը, պապիկները, մամիկները միայն անուն չէ, որ ժառանգում են իրենց թոռնիկներին, ձեռագործ աշխատանքեր էլ են ժառանգում:
 
Ասեղնագործության բոլոր տեսակներն էլ սիրում եմ, բոլոր գործերն էլ սիրելով եմ անում՝ Այթափն էլ, Վանն էլ, չեմ ասում՝ այս մի աշխատանքը մյուսից լավն է: Ուզում եմ զարգացնել, այլ տեսակի ասեղնակարեր էլ եմ ուզում սովորել, իրար կապել, միասին կիրառել:

Ամեն կարատեսակ իր յուրահատկությունն ունի: Դա վերաբերում է ինչպես ասեղնագործելու կերպին, որ տարբեր է յուրաքանչյուր ասեղնակարի դեպքում, այնպես էլ գույներին: Օրինակ, Այնթափը արվում է թելերը քաշելու միջոցով, միատոն՝ հիմնականում սպիտակ թելով, իսկ Վանը գույնզգույն թելերով է արվում եւ ունի իր հատուկ նախշը. միայն թե մոտիվները դու ինքդ պիտի տեղադրես կտորի վրա: Ուրֆան հատկապես շատ գունագեղ է ու գեղեցիկ: Նաեւ համրանքի տարբերություն կա. բոլորը համրանքով են, իսկ Ուրֆան աչքի չափով պիտի դասավորվի:
հատված Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքից հատված Հուրի Ափքեցյանի ասեղնագործ աշխատանքից

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք եկանք, մեզ հետ բերեցինք արհեստը: Միայն մեզ չպետք է պահենք, պետք է սովորեցնենք, որ նոր սերունդն էլ ճանաչի: Ինչպես, օրինակ, երաժշտությունը, այնպես էլ ձեռագործը, ասեղնագործությունը պետք է սովորեցնել եւ տարածել: Հետաքրքրվողներ շատ կան, որ գալիս են, հարցնում:

Ընթացքում կամաց-կամաց վերականգնվում է՝ դասընթացների, տարբեր ցուցահանդեսների միջոցով: Այստեղ էլ շատ լավ վարպետներ կան, որ շատ գեղեցիկ գործեր ունեն: Հանդիպում ենք, մենք իրենց ենք ծանոթանում, իրենք էլ՝ մեզ:
  
Այստեղ՝ Հայաստանում, այլ արհեստներ են զարգացած, օրինակ՝ գորգի գործը, լցակարը եւ այլն: Տարբեր են, բայց բոլորն էլ շատ գեղեցիկ են»:

Մարալ Շեոհմելյան-Բերբերյան
Մարալ Շեոհմելյան-Բերբերյանը Մարալ Շեոհմելյան-Բերբերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուրիշ երեխաները խաղալիքներով էին խաղում, ես ասում էի՝ ինձ ասեղը տուր, թելը տուր: Նստում էի մեծ մայրիկիս կողքը, նա ձեռքի թելն ու ասեղը ինձ էր տալիս, սովորեցնում ասեղնագործելու ձեւը: Ես էլ ձեռքիս մեջ կտորը մրոտելով հազիվ գործում էի: Սերն այդ օրերից է արթնացել, դրա համար այդ կտորը, որի վրա սովորել եմ, պահում եմ, եւ այն ուրիշ արժեք ունի ինձ համար:

Քանի տարիքը առաջանում է, այնքան ավելի ես գիտակցում ասեղնագործության հարկը: Ասեղնագործությունն ինձ համար իբրեւ շահաղբյուր չէր, պարզապես հետաքրքրություն էր՝ նախնիներից մնացած ավանդը վառ պահելու: Այնտեղ շատ մարդիկ ձեռագործը որպես եկամտի աղյբուր էին օգտագործում, բայց իմը սիրողական էր, որ հասուն տարիքում ավելի հզորացավ մեջս: Երիտասարդ տարիքում, որ տատիկներս կողքիս էին, երեւի զբաղվածությունը կլանում էր:
Մարալ Շեոհմելյան-Բերբերյանը աշխատելիս Մարալ Շեոհմելյան-Բերբերյանը աշխատելիս

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմ տան զարդարանքի համար էի աշխատում Հալեպում, ոչ մի ագամ չեմ վաճառել, դրա համար բոլոր ունեցած ասեղնագործություններս ինձ մոտ են: Այստեղ է, որ բիզնեսի վերածվեց, սկսեցինք ավելի մանր կտորների վրա ասեղնագործել, որպեսզի գինը մատչելի լինի եւ վաճառվի: 

Տատիկներից սովորել եմ, բայց ինքնաշխատությամբ էլ շատ բաներ եմ բացահայտել ու կիրառել: Ինքս հետազոտելով, գրքերի մեջ նայելով՝ շատ կարատեսակներ եմ գտել: Օրինակ, Ուրֆայի ասեղնագործության 2-3 տեսակ էին մեզ սովորեցնում դասընթացի շրջանակում, բայց հետագայում, գրքեր պրպտելով, 16 տեսակ հայտնաբերեցի եւ մշակեցի, որ հիմա կիրառում եմ ու սովորեցնում:

Աշխատում եմ Ուրֆայի, Մարաշի, Տիգրանակերտի, Սվազի, Մալաթիայի եւ այլ կարատեսակներով: Այնթափի մանր գործվածքը չեմ արել, բայց դրա բոլոր ասեղնատեսակներով ավելի մեծ կտորի վրա գործել եմ: Օրինակ, խաչասեղի մի տեսակ կա, որ որոշ կտորների վրա սովորաբար չեն ասեղնագործում, քանի որ վերջինիս գործվածքը խիտ է, համրանք չունի. ես հատուկ տեխնիկա եմ մշակել, որի շնորհիվ կարողանում եմ գործել: Փորձեր եմ անում տարբեր նյութերով՝ ասեղնագործելով մինչեւ իսկ կավի վրա:
Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ավելի շատ են, անշուշտ, գորգի եւ կարպետի գիտելիքները: Մեծ վարպետներ ունենք այստեղ, որ շատ բծախնդիր եւ գեղեցիկ գործեր են անում, բայց իրենց համար, օրինակ, Ուրֆան նորություն էր, գործողներ, իհարկե, կային, բայց շատ չէին: Հետաքրքրություն արթնցավ, սկսեցին կանչել, անծանոթ կարատեսակների գաղտնիքներին ծանոթացան:

Ես էլ այստեղ եմ սովորում, օրինակ, գորգագործություն եւ կարպետագործություն, մանրանկարչություն, որ հիմա ասեղնագործության մեջ եմ կիրառում, ինչպես նաեւ թաղիքագործություն, որ իմ աշխարհն է դարձել:
Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները Մարալ Շեոհմելյան-Բերբերյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս


Մանավանդ ներկա սերնդի մեջ շատ մեծ հետարքրություն կա: Հիմա, երբ ասեղնագործություն եմ դասավանդում, ինձ համար շատ ուշագրավ է, որ այստեղ ասեղնագործության դասընթացներին շատ երիտասարդներ են հաճախում, որ մեծերից ավելի լավ են գործում եւ զարմանալի համբերություն ունեն: Վստահ եմ, որ ասեղնագործությունը, եթե մանկուց դպրոցներում ուսուցանվի, շատ ավելի արդյունավետ կլինի:

Մարգարիտա Ղազարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին