Ցանկություն, ջուր, օճառ եւ բուրդ. թաղիքի պատրաստման գաղտնիքը - Mediamax.am

exclusive
10148 դիտում

Ցանկություն, ջուր, օճառ եւ բուրդ. թաղիքի պատրաստման գաղտնիքը


Լալա Մնեյանը
Լալա Մնեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թաղիքե հարյուրամյա փռվածքը
Թաղիքե հարյուրամյա փռվածքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թաղիքե մերօրյա փռվածք. 100 տարի անց
Թաղիքե մերօրյա փռվածք. 100 տարի անց

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Մնեյանը թաղիքե իր է պատրաստում
Տիկին Մնեյանը թաղիքե իր է պատրաստում

Լուսանկարը` Մեդիամաքս

Թաղիքե իրերի պատրաստման փուլերից
Թաղիքե իրերի պատրաստման փուլերից

Լուսանկարը` Մեդիամաքս

Թաղիքե իրերի պատրաստման փուլերից
Թաղիքե իրերի պատրաստման փուլերից

Լուսանկարը` Մեդիամաքս

Առօրյայում կիրառվող թաղիքե իրեր
Առօրյայում կիրառվող թաղիքե իրեր

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Մնեյանի աշխատանքները
Տիկին Մնեյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Մնեյանի աշխատանքները
Տիկին Մնեյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Մնեյանի աշխատանքները
Տիկին Մնեյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Մնեյանի աշխատանքները
Տիկին Մնեյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Մնեյանի աշխատանքները
Տիկին Մնեյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Մնեյանի աշխատանքները
Տիկին Մնեյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Մնեյանի աշխատանքները
Տիկին Մնեյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Մնեյանը թաղիքե իր է պատրաստում
Տիկին Մնեյանը թաղիքե իր է պատրաստում

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Մնեյանը թաղիքե իր է պատրաստում
Տիկին Մնեյանը թաղիքե իր է պատրաստում

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը սկսում է նոր «Անհետացող արհեստներ» շարքը, որի շրջանակում կներկայացնի հայկական ավանդական, անհետացող կամ պարզապես հետաքրքիր ու եզակի արհեստներ եւ այն մարդկանց, ում ջանքերով պահպանվում են դրանք:

Ժողովրդական վարպետ, «Կենաց տուն» մշակութային-հասարակական կազմակերպության մշակութային ծրագրերի պատասխանատու Լալա Մնեյանի ձեռքով պատրաստվում են զարմանահրաշ իրեր՝ զարդեր, պայուսակներ, տարբեր կենդանիներից մինչեւ գեղեցիկ ծաղկամաններ եւ ոչ միայն: Առաջին հայացքից դժվար է հավատալ, որ դրանք պատրաստված են սովորական բրդից:

Տիկին Մնեյանը թաղիքե իր է պատրաստում Տիկին Մնեյանը թաղիքե իր է պատրաստում

Լուսանկարը` Մեդիամաքս


Տիկին Մնեյանը Հայաստանում այն եզակի մարդկանցից է, ով զբաղվում է ոչ միայն թաղիքագործությամբ, այլեւ այդ արհեստի վերականգնմամբ ու տարածմամբ:

Թաղիքագործությամբ մանկությունից եմ հետաքրքրված

Ընդհանրապես, այն ամենը, ինչը ձեռքի աշխատանքի հետ է կապված, ինձ հետաքրքրել է: Հետաքրքրությունս ավելի խտացավ, երբ խորհրդային տարիներին՝ մոտ 35 տարի առաջ, ես եւ ամուսինս աշխատում էինք հուշարձանների վերականգնման արվեստանոցում՝ որպես ձեւավորողներ: Այդ ժամանակներում ոչ մեկը համարյա այդպիսի բաներով չէր զբաղվում, եւ ես սկսեցի կարպետ գործել՝ ասեղնագործել մանկությունից գիտեի, խորացրեցի:

Ուսումնասիրելով, քանդելով՝ գտնում էի, թե ինչպես են գործել դրանք. ոչ մեկը չկար, որ սովորեցներ: Շատ էի ուզում թաղիքի հետ աշխատել, որովհետեւ ունեինք տատիկիցս ժառանգած թաղիքի գորգ: Հետո խնդրեցի, տատիկս դա նվիրեց ինձ, մինչեւ հիմա կա:

Ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչպես են այն պատրաստել, հետո պատմության թանգարանում տեսել էի հագուստի մասեր՝ գդակ, թաղիքից կարմիր թասակներ, շատ էի ուզում սովորել:  
Թաղիքե հարյուրամյա փռվածքը Թաղիքե հարյուրամյա փռվածքը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեկնեցի Հոլանդիա՝ վերապատրաստվելու

Իմ բախտից, մի ընկերուհի ունեմ, ով հոլանդուհի է, նա իմացավ իմ հետաքրքրությունների մասին. այդպես մեկնեցի եւ վերապատրաստվեցի հայկական գործվածքների գծով: Այնտեղ ուսուցչուհիս, ով ինձ սովորեցնում էր կարպետային գործվածքներ, գոտու գործվածքներ, առաջարկեց, որ նաեւ թաղիքագործությունը սովորեմ: Սովորեցի ժամանակակից եւ ավանդական թաղիքագործություն:

Վերապատրաստվեցի Հոլանդիայում, եկա, արհեստը մեզ մոտ սովորեցրի, եւ հետո հրավիրեցինք այդ մասնագետին, ով անվճար երեք տարի եկավ եւ յուրաքանչյուր տարի մոտ մեկ շաբաթ դասընթացներ անցկացրեց այստեղ: Ամենասկզբում սովորողները 15-ն էին, ապա նոր մասնակիցներ ներգրավվեցին, այսինքն՝ նրա մոտ 20-22 հոգի վերապատրաստում անցան:
Թաղիքե մերօրյա փռվածք. 100 տարի անց Թաղիքե մերօրյա փռվածք. 100 տարի անց

Լուսանկարը` Մեդիամաքս


Թաղիքի համար պետք են ցանկություն, ջուր, օճառ եւ, իհարկե, բուրդ

Բուրդը շատ ենթարկվող է, ինչ ուզես, կարող ես ստանալ դրանից: Շատ նման է մանուկի, ով հասարակության ձեռքն է ընկնում՝ սկսած ընտանիքից, դաստիարակվում, ձեւավորվում. այդպես էլ բուրդը՝ ինչ կուզենք, այն էլ կստանանք: Ընդամենը ցանկություն է պետք, ժամանակ, մի փոքր հմտություն եւ այնպիսի մեկը, որ ուղղություն ցույց կտա:
Տիկին Մնեյանը թաղիքե իր է պատրաստում Տիկին Մնեյանը թաղիքե իր է պատրաստում

Լուսանկարը` Մեդիամաքս


Թաղիքն ամենանախնական գործվածքն է, քանի որ դրա համար ոչ մի գործիք պետք չէ, միայն ջուր եւ խոնավություն: Նույնիսկ առանց օճառի էլ կլինի, օճառը միայն հեշտացնում է գործը: Հնում, երբ թաղիքը փռել են, օճառ չեն օգտագործել, միայն ջուր: Բուրդ գզող արհեստավորները՝ գզրարները, հիմնականում տղամարդիկ էին, որովհետեւ այդ գործն ուժ էր պահանջում: Նրանք հաճախ շրջում էին գյուղեգյուղ, գզում էին բուրդը: 

Այն բուրդը, որը մենք օգտագործում ենք վերմակի ու ներքնակի համար, թաղիքի համար պիտանի չէ: Եթե մենք անկողնու բուրդը պիտի միայն ճիպոտով չբխենք, այսինքն՝ ընդամենը մի թեթեւ բացենք, ապա թաղիքի համար պիտի լավ գզած բուրդ լինի: Այնտեղ ընտրում ենք երկարամազ, ուշ թաղկող բուրդը, իսկ այստեղ՝ հակառակը: Թաղիքի համար օգտագործում ենք այն, ինչն այնտեղ պիտանի չէ:
Թաղիքե իրերի պատրաստման փուլերից Թաղիքե իրերի պատրաստման փուլերից

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըստ ավանդության, առաջին թաղքադիրն եղել է Նոյը

Ըստ ավանդության, երբ Նոյն իջավ Արարատին, տեսավ, որ Տապանի հատակին ինչ-որ գործվածք է առաջացել, շոշափեց, տեսավ, որ բուրդը խոնավությունից սեղմվել է եւ առաջացել է թաղիք՝ առաջին կտորը: Սա մի վկայություն է, որը թաղիքի առաջացումը կապում է Հայկական լեռնաշխարհի հետ:

Եվրոպան թաղիքագործությունը վերահայտնագործեց՝ ինչպես մեզ մոտ էր մոռացված, նույնպես եւ այնտեղ: Կար միայն թաղիքագործության մեքենայացված արտադրություն՝ բոլորովին ուրիշ եղանակով, որով ստանում են ֆետրը եւ դրանից ամենատարբեր պարագաներ են պատրաստում, իսկ ձեռքով պատրաստելը Եվրոպան վերահայտնագործեց մոտավորապես 20-25 տարի առաջ:

Եթե մենք հիմա թաղիք չենք պատրաստում,  չի նշանակում, որ հնում չենք ունեցել

Ժանյակ ունեցող ժողովուրդը պիտի անպայման ավելի վաղ ժամանակներից մի արհեստից սկսած լինի: Ժանյակ ունենալը նշանակում է արհեստի, բարեկեցության ու զարգացվածության գերագույն աստիճան: Երկար ճանապարհ կա անցած, որ եկել, հասել ենք ամենանուրբին՝ ժանյակին: Մեզ մոտ թաղիքը շատ տարբեր տեղերում է գործածվել, կան հին վկայություններ, պատմական տեղեկություններ մեզ մոտ թաղիքի կիրառման մասին: Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ, տարբեր պատմիչների գործերում թաղիքի մասին հիշատակություններ կան:

Կորցրել ենք ոչ միայն արհեստը, այլեւ դրա հետ կապված բառապաշարը

Այդ բառապաշարն էլ շատ կարեւոր է, եւ հիմա, եթե մենք պիտի վերականգնենք արհեստը, չենք կարող ներկայիս բառապաշարով դա բնորոշել, պիտի բառապաշարն էլ վերականգնենք: Օրինակ, չպիտի ասենք թաղիք սարքել, այլ՝ թաղիք գցել: Բրդի տարբեր վիճակների համար նույնպես հայերեն տարբեր անվանումներ կան: Օրինակ, մենք հիմա ունենք թաղիքագործ բառը, բայց առաջ նրանք կոչվել են թաղքադիր՝ թաղիք դնող:
Թաղիքե իրերի պատրաստման փուլերից Թաղիքե իրերի պատրաստման փուլերից

Լուսանկարը` Մեդիամաքս


Քեչան հայկական գրաբարյան «կաճ» բառից է, որ հետագայում բարբառների միջոցով անցել է ներկայիս թուրքերենին: Թուրքերը թաղիքին ասում են «քեչե», եւ շատերը հիմա այդ բառը օգտագործելիս կարծում են, թե թուրքերեն է, բայց այն իրականում հայերեն բառ է, մեր բարբառներում հենց այդպես՝ քեչա էլ ասում են:

Հայաստանում զարգացման միտումները աննշան են, քանի որ ամեն ինչ թողնված է անհատների հայեցողությանը: Եթե որեւէ մեկն այսօր դրանով զբաղվի, կզարգանա, չզբաղվի՝ չի զարգանա: Պետական հոգածությունը շատ չնչին է: Միայն մեկ դրական օրինակի մասին կարող եմ խոսել. ՀՀ մշակույթի նախարարությունը, երբ իմացավ այս նախաձեռնության մասին, ֆինանսավորեց մի ծրագիր, որի շրջանակում արհեստը սովորեցրինք Գյումրիում եւ Գավառում դասավանդող ուսուցիչների: Բայց դա քիչ է:

Ընդհանրապես, արհեստների զարգացումը պիտի դրվի պետական քաղաքականության հիմքում: Մենք գործարաններ չունենք, բայց մարդիկ գյուղերում ունեն հնարավորություն, կարող են ոչխարների այն տեսակը բուծել, որոնք կարճամազ են, հետո թեկուզ տնային պայմաններում բուրդ պատրաստեն: Մենք հիմա օգտագործում ենք տեղական հայկական բուրդը, բայց քանի որ դրանից շատ բաներ պատրաստել չի լինում, ներկրում ենք մերինոս ոչխարների բուրդ, իսկ դա շատ թանկ է:

Նոր բնագավառ տնտեսության մեջ

Այն կարող է մարդկանց մեծ օգուտներ բերել: Օրինակ՝ իմ որդու ծառայության տարիներին նրան եւ իր ընկերներին ուղարկել եմ ճտքակոշիկների մեջ հագնելու թաղիքից գուլպաներ, եւ դրա շնորհիվ նրանց ոտքերը պաշտպանվել են ցրտից: Մենք շատ տեղերում ունենք դրա անհրաժեշտությունը, բայց երբեմն չենք տեսնում:
Առօրյայում կիրառվող թաղիքե իրեր Առօրյայում կիրառվող թաղիքե իրեր

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջիկա ամիսներին նորից մեկնելու եմ վերապատրաստման: Աշխարհը առաջ է շարժվում, անընդհատ նոր տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս: Շատ բաներ, իհարկե, կարելի է ինտերնետում տեսնել, բայց ասեմ, որ որակյալ գործ անելու համար անընդհատ պետք է շփվել ոլորտի մասնագետների հետ, վարպետության դասերի մասնակցել: Հույս ունեմ, որ համատեղ ջանքերով առաջիկայում թաղիքագործությունը Հայաստանում մեծ տարածում կստանա:

Մարգարիտա Ղազարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին