Ինչպես անառակ որդին հեռացավ, ես հեռանում եմ ու ուրանում եմ իմ ինքնությունը: Ես ապրեցի քսան գարուն, բայց ապրեցի շատ ավելին, ճաշակեցի ես ամեն ինչ և ջնջեցին ինձ աշխարհից, գազանաբար հոշոտեցին: Օ սոսկահար մահվան տակոց, ինչու լքեցիր դու ինձ այս գիշեր, շոշափեցիր ու գնացիր: Ես խոշտանգվեցի մի ամբողջ, կես հավիտենություն, ուր էր թէ լոկ խոշտանգվեի: Բայց երբ արևը ի զարմանս ինձ նորից բառձրացավ, ես կենդանացա: Ոտքի կանգնեցի ու ինչպես զինվորը բացում է դուռը իր հոր օջախի, ես հպարտորեն դուռը բացեցի ազատության: վազեցի առաջ առանց նայելու ոչ առաջ, ոչ հետ: Մռնչացի առյուծի պես, ու փշրեցի ես ամեն ինչ: Կոտորեցի, ավիրեցի ես ամեն ինչ, ու թշնամու մեծ բանակը արյան գետի վերածեցի: Փախեք, ոսոխներ, իմ երակներում ազատություն ե հոսում: Այո սարսափեք, սոսկահար եղեք, իմ հոշոտված մարմինը շնչում է տես, ու վերքերն ինձ ուժ են տվել, ձեր ձեռքերով զենք եք ցանել իմ մարմնում: իսկ ես արդեն մեծացել եմ, ձեր իմացած որբ մանչուկը արդեն չկա, փոխարենը կա արդեն մեծացած, հզորացած ու վրեժի խաղաղ արյամբ երդում կերած մի պատանի: Դուք, որ գիտեք խոցել սիրտը որբ մանչուկի, գիտեք նաև հողին հանձնել սեփական հոգիները: Ուր են տանում քարտեզները ձեր, դեպի խորտակում, թե ինքնախեղում, դեպի երեվի դուք էլ չգիտեք: Թե մեր սուրբ արյունը ձեզ չի հուզում, ձեր սեփական պիղծ արյանը ափսոսացեք: Ահա բոլորդ տեսեք, ես կենդանացել եմ, ու ճողոպրել եմ մահվան ճիրաններից: Ոտքի եմ կանգնել ու մռնչում եմ թշնամիներիս: Ուժեղ եմ ես արդեն: Հիշում եք երբ ես փոքր էի ու անօգնական, ինձ ասում էիք, որ ես միշտ էլ այդպես կմնամ, որ երբ մեծանամ ել, նույն որբն ու աղքատն եմ լինելու: Ահա և վերջ ձեր խոսքերին, դուք իմ վերջին, վերջին ոսոխ: Ահա և վերջ տանջանքներին, ես կհիշեմ էջերն իմ հավերժ պայքարի ու արյունս վրեժով լեցուն թույն կդառնա իմ երակներում: Բայց ես մարդ եմ, ոչ թե գազան, ու վրեժս ես կթաղեմ ոչ թե հոգիս: Արյան գետեր ես չեմ ուզում, այլ սիրահար թռչունների ճռվողյուններ: Ազատությունն է հոսում իմ երակներում, այն ժառանգել եմ ես իմ պապերից: Եվ ես հիշում եմ նրանց խոսքերը ծերունական ու սրբազան, «Ազատության համար կյանքդ էլ չխնայես, որդիս»: Ու տարիներն անց միայն հասկացա, թե նրանք ինչու էին խոսում ազատությունից: Ազատությանը խանգարող ամեն ինչ պետք է ջնջել և թոթափել ամեն ամեն ինչ, լինի դա հրաման, նախապաշարմունք, կյանք թե մահ: Ես ինչքան կամ ու կհիշվեմ ազատություն կբղավեմ: Ինչպես անառակ որդին տուն վերադառձավ, այնպես ել հոգիս մի պահ երկմտեց ու վերադարձավ հայրական օջախ, թողություն առած: Եվ ինչպես հայրը որդուն ընդունեց, այնպես ել ես իմ հուգուն անառակ: Նա մոլորվել եր ու չեր հասկանում թե ինրչ եր անում: Ինչու չնորել մարդիկ, ինչու չփոխել կյանքի ընթացքը: Այո, եղել են, կան, անմահացած պատմության մեջ նման մարդիկ: Նրանք էլ մեզ պես մասնիկներ էին, մասնիկների խառնաշփոթում: Իմ հայրենիք, իմ հայրենիք, քիչ համբերիր ուժեղանամ ու այնքան չափ հզորանամ, որ սահմանովդ մեկ խաղաղության կախարդական սերմը ցանեմ: Իմ հայրենիք, իմ պաշտելի, իմ տանջահար, իմ արցունքոտ, իմ հոշոտված, իմ խոշտանգված, իմ անիծված, իմ մեռած ու կենդանացած, իմ Հայաստան, իմ հայրենիք… Ներիր, Հայաստան, ես քեզ չեմ կարող սիրել… Ես քեզ կարող եմ միայն, ծնկաչոոք պաշտել: Հայաստանը ես եմ, մարդիկ, համբերեք…