Վարդանուշ Քոչարյան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

2404 դիտում

Վարդանուշ Քոչարյան. «Հայաստանը ես եմ»


Վարդանուշ Քոչարյան
Վարդանուշ Քոչարյան

Քայլում եմ ինձ համար  անծանոթ մի ճանապարհով,ուր շուրջս ամեն ինչ նոր է, մի քիչ օտար: Միակ հարազատը ինձ համար այս նոր ճանապարհին հեռվում հպարտ փողփողացող եռագույնն է:Գիտեմ միայն այն,որ իմ բռնած ճամփան տանում է լեռան գագաթը` անհաս թվացող բարձունքը:

Մի քիչ հոգնած եմ: Նստում եմ մոտակա քարին, որ հանգստանամ և ուժերս վերականգնեմ: Ուղեղումս միայն հստակ գիտակցված նպատակս է ,իսկ սրտումս անբացտրելի մի թրթիռ, որպիսին ունենում են միայն իրենց ճամփան որոշած մարդիկ:

Լեռնային զրնգուն օդը ականջիս է հասցնում մանկական ձայներ:Նայում եմ շուրջս… Ոչ ոք չկա: Ներքև եմ նայում ` ամեն ինչ պարզ է  չէ որ երբ վերևում ես ներքևում ամեն ինչ ավելի պարզ ու հասկանալի է թվում: Մոտակա բնակավայրից մի քանի փոքրիկ տղաներ , արհամարհելով բոլոր հնարավոր դժվարությունները , բարձրանում  վեր: Երեխաների  քաղցր ծիծաղը կամաց- կամաց ավելի մոտիկից եմ լսում:Նրանք մոտենում են ինձ: Որքա~ն ջերմ թվաց  ինձ նրանց մի հատիկ <<Բարևը>>: Երբեք այսքան հասուն   դիմագծերով երեխաներ չէի տեսել. Ես սովոր էի այդ տարիքի մանուկներին միայն բակերում ու մանկապարտեզներում խաղալիս տեսնել:Իսկ այս մյուսները`  լեռների զավակները, ուրիշ են: Նրանց աչքերում ես այնքան պարզ էի տեսնում իրենց մի բուռ  լեռնային երկիրը պաշտպանելու ձգտումը:

Միասին ենք շարունակում ճանապարհը` ես ու իմ երկրի ապագան :Զգում եմ,որ ոտքերս մեխանիկորեն են ինձ առաջ տանում,իսկ  մտքերս աննկատ հեռանում են դեպի իմ ոչ վաղ մանկություն,երբ 20 տարի առաջ` աշնանը, ծնվեցի ….

Ծնվել եմ մի հին, լեռնային երկրում , որին ողջ աշխարը ճանաչում է << Արմենիա>>  խորհրդավոր անունով,իսկ մենք հայերս հպարտորոն այն կոչում ենք  Հայաստան:Այստեղ ամեն ինչ իմն է,հարազատ ու անփոխարինելի:Չէ որ սա է իմ հայրենիքը. Այստեղ են ամփոփված իմ պապերի մասունքները,ու այս հողի մի մասն էլ մի օր կդառնամ ես: 20 տարի առաջ ` աշնանը, ծնվեցինք մենք` ես ու Հայաստանս: Երկուսիս լույս աշխարհ գալն էլ երկար սպասված էր, ցավերով ուղեկցված ու հաղթական: Երբ դեռ դպրոցական էի սիրածս գիրքը Հայոց պատմության դասագիրքն էր: Ու հենց այդպիսի մի դասագրքում հայոց պատմության ևս մի պանծալի էջ տեսնելու երազանքով էլ որոշեցի  դիվանագետ դառնալ  :  

Հայաստան երկրիս ծառայալեու ներքին մղումով էլ մեծացա: Մեծացավ նաև երկիրս. Միասին տեսանք լավ ու վատ օրեր ու հասանք մեր կյանքի քսաներորդ տարվան:

Հերթական խոչընդոտը ինձ իրականություն է վերադարձնում. Վերև բարձրանալ է պետք:Հասկանում եմ,որ հիմա իմ հերթն է երեխաներին օգնելու: Ետ դառնալու մասին անգամ խոսք չկա. Երբ հետ ես նայում ու տեսնում քո անցած ճամփան,ետ դառնալու իրավունք այլևս չկա: Միակ ելքն առաջ գնալն է, գուցե անհնար է թվում,բայց պետք է: Որոշում ենք մեր իրերի մի  մասը թողնել ու միմյանց օգնելով բարձրանալ` նույնիսկ չիմանալով, որ սա վերջին խոչընդոտն է մեր ճանապարհին:

Մի քանի քայլ ու վերջ: Մենք բարձունքում ենք: Ու ես արդեն կարող եմ գոռալ ողջ աշխարհին,  մեծ ու փոքրին,բոլոր- բոլորին, որ  Հայաստանը ես եմ :




Մեր ընտրանին