Այլեւս չթաքնվող Մերին եւ երազանքին չխանգարող հաշմանդամությունը - Mediamax.am

exclusive
11841 դիտում

Այլեւս չթաքնվող Մերին եւ երազանքին չխանգարող հաշմանդամությունը


Մերի Պապիկյանը
Մերի Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերի Պապիկյանը
Մերի Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերի Պապիկյանը
Մերի Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերի Պապիկյանը
Մերի Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերի Պապիկյանը
Մերի Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերի Պապիկյանը
Մերի Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերի Պապիկյանը
Մերի Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերի Պապիկյանը
Մերի Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մերիի հետ հանդիպումը սկսում է նրա հագուստի քննարկմամբ։ Իր գործածն է։ Ամեն անգամ, երբ իր ուզած հագուստը չի գտնում, ինքն է ստեղծում։ Կարել ու գործել սովորել է փոքր տարիքում։ Ժամանակի հետ նրա տաղանդների թիվն ավելացել է, մի քանի տարի առաջ սկսել է նաեւ խաղալիքներ ստեղծել, իսկ նախորդ տարի էլ պարզել է, որ կարող է լավ նկարել եւ որոշել է ընդունվել Շիրակի պետական համալսարանի դեկորատիվ կիրառական արվեստի բաժին։

Մերի Պապիկյանը Շիրակի մարզի Հոռոմ գյուղից է։ Ծիծաղով պատմում է, որ գյուղում իր մասին երկու լեգենդ են հյուսել՝ նախ, երբ ձմռանն ընկել է սառույցին, վնասել մեջքը եւ արդյունքում ֆիզիկական խնդիր է ձեռք բերել՝ սկոլիոզի տեսքով, հետո, երբ կրկին սառույցին ընկնելու պատճառով վնասել է դեմքը։ Երկու դեպքում էլ համագյուղացիները վստահ ասել են, որ «նա չի ապրի»։

Մերի Պապիկյանը Մերի Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին հայացքից Մերիի ֆիզիկական խնդիրը բարդ է հասկանալ, հատկապես, երբ այն խնամքով թաքնված է գեղեցիկ հագուստի տակ։ Մերին խնդրի մասին հիշում է հասարակական տրանսպորտում անհարմար երթեւեկելիս, ծանրաբեռնված աշխատանքի պահին, երբ շուտ է հոգնում, ցավեր ունենում, բայց առավել շատ՝ անհեթեթ հարցերի եւ մեկնաբանությունների ժամանակ։



«Հաշմանդամությունը ձեռք եմ բերել 13 տարեկանում, ֆիզիկական խնդիրն արտահայտվել է սառույցին ընկնելուց հետո, բայց բժիշկները մի քանի այլ պատճառ են նշել ողնաշարի սկոլիոզի առաջացման համար։ Երկար ժամանակ բժիշկների հսկողության տակ եմ եղել, մինչեւ 18 տարեկան հատուկ կորսետ եմ կրել, հետո կարող էի վիրահատվել, բայց հայրս չհամաձայնեց, մեծ ռիսկ կար, անորոշություն, հավանականություն, որ վիրահատությունից հետո չեմ քայլի։ Հետո էլ, միջամտությունը Հայաստանում չէին կարող անել, որոշեցինք հրաժարվեցինք այդ մտքից»,- ասել է նա։
Մերի Պապիկյանը Մերի Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մերին պատմել է, որ մարդկանց տարօրինակ հայացքներն ավելի հաճախ նկատել է դպրոցն ավարտելուց հետո, երբ կրթությունը շարունակելու համար սկսել է «գյուղից դուրս գալ», Գյումրի գնալ։
«Մինչ այդ երեխաները շատ էին հարցնում, «ի՞նչ է մեջքիդ վրա, ինչո՞ւ է, չես կարող հանե՞լ», հետո տարօրինակ հարցեր սկսեցին մեծերը տալ։ Տհաճ մեկնաբանություններ շատ եմ լսել, նախկին աշխատավայրերից մեկում գործընկերս իր ծանոթ տղաներին հորդորեց չուշանալ ամուսնանալու տարիքից, վերջում էլ ասաց՝ «տարիքներդ կանցնի, վերջում կամուսնանաք Մերիի նմանի հետ»։ Նեղվեցի, բայց ձայն չհանեցի։ Մի անգամ էլ, երբ հարցրեցին՝ «եթե ամուսնանաս, կկարողանա՞ս երեխա ունենալ», ժպիտով պատասխանեցի՝ «ինչու չէ, պետք է փորձել»։ Նախկինում նման հարցերից շատ կնեղվեի, հիմա՝ ոչ»,- պատմել է նա։
Մերի Պապիկյանը Մերի Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սառույցին ընկնելու պատճառով երկրորդ վնասվածքը Մերին ստացել է 5 տարի առաջ։ Ամանորի գիշերն ընկել ու վնասել է դեմքի ձախ հատվածը, ստացել ուղեղի ցնցում, մեկ ամիս չի խոսել, դեմքի մի հատվածն ամբողջությամբ քարացած է եղել։ Երկար բուժումները որոշ չափով օգնել են, բայց հետեւանքները լիովին չեն վերացել։
Մերի Պապիկյանը Մերի Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա այժմ աշխատում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնում, տեղեկատվության տրամադրման եւ ուղղորդման համակարգող է։

«Երկար ժամանակ կամավոր էի մի կազմակերպությունում, հետո «Ագաթում» մասնակցեցի սեմինարի եւ դարձա շահառու։ Օգտվում էի կենտրոնի ծառայություններից, մասնակցում անվճար դասընթացների, սեմինարի։ Չէի պատկերացնում, որ մի օր աշխատակից կդառնամ, ինքս կսկսեմ օգնել մյուս շահառուներին։ Նախկինում գաղափար չունեի աջակցող սարքերից, հիմա կարող եմ նայել մարդուն ու ասել, թե ինչի կարիք ունի եւ ինչով կկարողանանք օգնել։ Կենտրոնի աշխատակիցները հաշմանդամություն ունեցող անձինք են, նրանք ավելի լավ գիտեն հաշմանդամություն ունեցողների խնդիրները»,- ասել է Մերի Պապիկյանը։
Մերի Պապիկյանը Մերի Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխատանքի ընթացքում Մերին օգնում է հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց ընտանիքի անդամներին ստանալ աջակցող սարքեր, օգտվել պետական ծրագրերից, որոնց մասին իրենք կարող են տեղյակ էլ չլինել, ծանոթանալ «Ագաթի» ծրագրերին։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ագաթում» աշխատանքը սկսում է առավոտյան 10-ին, բայց Մերին աշխատավայր հասնում է 14։00-ին՝ համալսարանում դասերն ավարտելուց հետ, ասում է՝ այստեղ ոչ միայն դեմ չեն, որ կրթություն ստանա, այլ երբ իմացել են, որ սկսել է նկարել, քաջալերել են, որ ընդունվի համալսարան։

«Գործել մանկուց գիտեմ, մոտ չորս տարի առաջ սկսեցի այցելել գործվածքների խմբակ, այնտեղ մատնոցներ էինք գործում Հայաստանից արտահանելու համար։ Մի անգամ ուսուցիչը սխեմա տվեց եւ դրանով սկսեցի խաղալիք գործել, առաջին անգամից ստացվեց։ Անցած ձմռանն էլ օնլայն մասնակցեցի Ռուսաստանում անցկացվող մարաթոնի եւ առաջին անգամ նկարեցի։ Մինչ այդ էլ, երբ ծանոթներս տեսնում էին իմ պատրաստած խաղալիքները, հարցնում էին՝ «նկարո՞ւմ ես», ես էլ պնդում էի, որ նկարել չգիտեմ։ Արվեստն ինձ միշտ գրավել է իր բոլոր ճյուղերով, դրա համար այս տարի նորից եկավ արվեստի բաժնում կրթություն ստանալու միտքը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընդունելության քննություններին երկու ամիս էր մնացել, որոշեցի պարապել, բայց շատ ժամանակ չէի կարողանում տրամադրել։ Մատիտ բռնել էլ չգիտեի, վախենում էի, որ չեմ ընդունվի, բայց հավաքեցի բարձր միավորներ եւ ընդունվեցի Շիրակի պետական համալսարան։ Ավարտելուց հետո ուզում եմ արվեստի տարբեր ճյուղեր միավորել ու հետաքրքիր աշխատանք ստանալ»,- ասել է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մերին այժմ 33 տարեկան է եւ այս տարիքում նորից կրթություն ստանալու հետ կապված տարբեր կարծրատիպային հարցեր է ստանում։

«Երբ ուզում էի համալսարան ընդունվել, ծանոթներիցս ոմանք փորձում էին հետ պահել։ Շատերը չեն պատկերացնում, որ 30-ից հետո կյանքը չի ավարտվում (ծիծաղում է-հեղ.), որ կարելի է նոր կրթություն ստանալ։ Ասում են՝ «ինչ էլ հավես ունես», ես էլ պատասխանում եմ, որ համալսարան եկել եմ արվեստի հետեւից։ Ավելի փոքր տարիքում ընտրություն ենք անում առանց գիտակցելու կամ ծնողների, շրջապատի կարծիքի վրա հիմնվելով։ Հասուն տարիքում մասնագիտության մեջ կատարված ընտրությունն իմ ամենաճիշտ որոշումներից մեկն է»,- ասել է նա։
Մերի Պապիկյանը Մերի Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին մասնագիտությամբ Մերին սոցիալական աշխատող է, նաեւ համակարգչային օպերատորի դասերի է հաճախել, բայց ասում է, որ երկու աշխատանքն էլ չի սիրել։

«Հիմա հաշմանդամություն ունենալն ինձ չի խանգարում, գործողություններս գրեթե չի սահմանափակում, բայց ժամանակին, երբ ուզում էի զինվորական գործ ընտրել, խանգարեց, իմ խնդրով չէի կարող։ Հաճախ հետ եմ նայում, ինքս ինձ հարց եմ տալիս, եթե չունենայի հաշմանդամություն, ինչպիսին կլինեի, գուցե այլ մարդ լինեի, այլ տեղում։ Հիմա այն մտքին եմ, որ ոչինչ հենց այնպես չի լինում, երեւի կատարվող ամեն բան իր իմաստն ունի»,- նշել է նա։
Մերի Պապիկյանը Մերի Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մերիի համար անցյալում են այն ժամանակները, երբ թաքնվում էր, փորձում էր ոչնչով աչքի չընկնել։

«Այն պահից, երբ «Ագաթի» մասնագետների օգնությամբ սկսեցի ինքս ինձ ընդունել այնպես, ինչպես կամ, այլեւս չեմ ամաչում ֆիզիկական խնդրի համար։ Մինչ այդ ուրիշ կերպ էի մտածում։ Ժամանակ կար, երբ ամաչում էի շփվել մարդկանց հետ, եթե որեւէ տեղ էի գնում, գերադասում էի շատ աչքի չընկել, նույնիսկ նստածս տեղից վեր չէի կենում։ Հիմա մտածում եմ՝ եթե նպատակ, երազանք ունես եւ ուզում ես հասնել դրան, հաշմանդամություն ունենալը չի կարող խանգարել։ Պետք է ուղիներ գտնես երազանքիդ հասնելու համար»,- ասել է Մերի Պապիկյանը։

Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Տեսանյութը՝ Գայանե Ենոքյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին