Քննադատական մտածողությունն ու հանրային համերաշխությունը. գրքի քննարկում ԵՊՀ-ում - Mediamax.am

Դեկտեմբեր 17, 2025
145 դիտում

Քննադատական մտածողությունն ու հանրային համերաշխությունը. գրքի քննարկում ԵՊՀ-ում


Գեւորգ Տեր-Գաբրիելյանը
Գեւորգ Տեր-Գաբրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիք Մեջլումյանը
Ավետիք Մեջլումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրա Մկրտչյանը
Նաիրա Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Միքայել Հովհաննիսյանը
Միքայել Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեւորգ Տեր-Գաբրիելյանը
Գեւորգ Տեր-Գաբրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Քննադատական մտածողություն» գրքի շնորհանդես-քննարկումը:

Գիրքը քննադատական մտածողությունը ներկայացնող առաջին ընդարձակ հայերեն հրապարակումն է, ստեղծվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ)՝ քննադատական մտածողության եւ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի վերաբերյալ իրագործված ավելի քան 20 նախագծերի ու պրակտիկ «դպրոցների» ընթացքում կուտակված փորձի հիման վրա:

Լուսանկարը` Մեդիամաքս


ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանը նշել է, որ ԵՀՀ հետ այս տարի արդեն երրորդ հանդիպումն են անցկացնում:
Ավետիք Մեջլումյանը Ավետիք Մեջլումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Առաջինը նվիրված էր «Ինչպե՞ս են մարդիկ սովորում. սովորելու փորձառություններ» գրքի քննարկմանը, երկրորդը՝ «Կին, պատերազմ, խաղաղություն» ժողովածուի քննարկումը»,- ասել է նա:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն, գրքի մտահղացման եւ դրա առաջին եւ չորրորդ մասերի հեղինակ Գեւորգ Տեր-Գաբրիելյանը նշել է, որ
2007 թվականից ի վեր անցկացրել են 10-ի ավելի ստեղծագործական խաղ եւ ավելի քան 30 քննադատական մտածողության դպրոց կազմակերպել՝ եռօրյա դասընթացով։ «Քննադատական մտածողություն» գիրքն այդ ամենի «խտացված արդյունքն է»:
Գեւորգ Տեր-Գաբրիելյանը Գեւորգ Տեր-Գաբրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Քննադատական մտածողությունն անհնարին է մեթոդապես զարգացնել, եթե այն չես կապում մտագործունեության հետ: Միեւնույն ժամանակ, այն անքակտելիորեն կապված է գիտական աշխարհայացքի հետ։ Գիրքն այս մեթոդի լույսի ներքո է ներկայացված։ Առաջին եւ չորրորդ մասերը ես եմ գրել, երկրորդ եւ երրորդ մասերը Վիքիպեդիայում առկա ծավալուն տրամաբանական սխալների, շեղումների, իմացական խոտորումների, աղյուսակների հիման վրա են կազմված»,- նշել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Մկրտչյանի կարծիքով՝ «քննադատական մտածողություն» հասկացությունը պետք է ոչ թե բովանդակային թարգմանել, տեղավորել ընդունված որոշակի հասկացությունների մեջ, այլ ճիշտ կլիներ ասել՝ «քննելով մտածել»: 
Նաիրա Մկրտչյանը Նաիրա Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Եթե քննադատական մտածողության առաջին հարցը ձեւակերպենք՝ ինչպես են մտածում, քննադատաբար մտածելը ոչ թե նշանակում է բացասական գնահատական տալ, այլ՝ կարողանալ ինքդ քեզ հաշիվ տալ, թե ինչ կանխադրույթների վրա ես հենվում, ինչպես ես շարունակում մտածել, եւ այդ ընթացքը ինչպիսին է: Այս տեսանկյունից երկրորդ կարեւոր հարցն է՝ որտե՞ղ են մոլորվում կամ սխալվում: Սոկրատեսից սկսած, գուցե դա ավելի ակնհայտ է Կանտին մոտ, ամենամեծ խնդիրը հետեւյալն էր՝ ինչո՞ւ ենք սխալ մտահանգումներ անում, ինչո՞ւ ենք մոլորվում»,- ասել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս


ԵՊՀ զարգացման եւ նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն ասել է, որ քննադատական մտածողությունը պետք է դիտարկել որպես մտային գործընթաց, որը տեղի է ունենում ոչ միայն անհատական, այլեւ՝ հավաքական մակարդակում: Կարելի է պատկերացնել իրավիճակ, որտեղ հաղորդակցվող սուբյեկտները, գտնվելով ռեֆլեքսիվ իրավիճակներում եւ հաղորդակցվելով կառուցողական եւ համագործակցային հաղորդակցության պայմաններում, կարողանում են ուսումնասիրվող օբյեկտի մասին առավել ամբողջական եւ օպտիմալ պատկերացում ձեւավորել:
Միքայել Հովհաննիսյանը Միքայել Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Եթե փորձենք նկարագրել կատարյալ իրավիճակը եւ ձեւակերպել այն հանրային համերաշխության նախադրյալների տեսանկյունից, ապա կարելի է ասել, որ ստեղծվում է մի միջավայր, որտեղ ռեֆլեքսիայի մեջ գտնվող մարդիկ հաղորդակցվում են կոնստրուկտիվ եղանակով: Այս հաղորդակցությունը նվազեցնում է հաղորդակցական խզումները եւ նպաստում է քննարկվող օբյեկտի վերաբերյալ հնարավորինս ամբողջական ու հավասարակշռված պատկերացում կազմելուն:

Այս համատեքստում ակնհայտ է, որ հանրային համերաշխության եւ տարբեր հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի հասնելու հնարավորության պակասը սերտորեն կապված է քննադատական մտածողության գործիքակազմի թերի կիրառման հետ, ինչը բացասաբար է անդրադառնում թե կոնսենսուսի ձեւավորման, թե ընդհանրապես համատեղ ինչ-որ բան ստեղծելու հնարավորության վրա»,- ասել է Միքայել Հովհաննիսյանը։ 

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին