Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը»՝ երեխաների եւ մեծերի համար - Mediamax.am

145 դիտում

Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը»՝ երեխաների եւ մեծերի համար


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերին ասում էր․ 

«Ֆանտաստիկան աբսուրդի հասցված իրականությունն է։ Մեծացնում ես մասշտաբը, ու ստանում ես ֆանտաստիկ պատմություն»:

Հունիսի 21-ին Newmag SummerFest 2025-ի բացման օրը ներկայացվեց «Յոթ գալակտիկաների դպրոցը»՝ ֆանտաստիկ արկածներով լի գիրքը, որը գրվել է 1980-ականների վերջին։ Գրքի հեղինակը՝ արձակագիր, դրամատուրգ ու լրագրող Ռուսլան Սաղաբալյանն, այս ստեղծագործությունը գրել է ռուսերեն՝ տարիներ առաջ նվիրելով իր թոռներին։ Այժմ, ավելի քան երեք տասնամյակ անց, գիրքը վերջապես թարգմանվել է հայերեն եւ հրատարակվել Newmag-ի «Երազ» մատենաշարով։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գիրքը պատմում է դպրոցի մասին, որի աշակերտները յոթ տարբեր գալակտիկաներից են։ Նրանք օժտված են բացառիկ ունակություններով՝ տիեզերանավեր են կառավարում, յուրացնում են տիեզերքի օրենքները եւ պատրաստվում են միջգալակտիկական ճամփորդությունների։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Սակայն մի օր դպրոցն անհետանում է։ Այդ պահից սկսվում է աշակերտների անսովոր ու արկածներով լի ճանապարհորդությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գիրքը հեղինակի համար ոչ միայն մանկության դպրոցական հիշողություն է, այլեւ ուղերձ արվեստի եւ երեւակայության ուժի մասին։ Ռուսլավ Սաղաբալյանը կարեւորում է գրականության դերը երեխայի մեջ երազելու ունակությունն արթնացնելու գործում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հեղինակը իր ստեղծագործական սկզբունքը ձեւակերպում է որպես աշխարհայացք, այլ ոչ թե գեղարվեստական ընտրություն։

«Ես չեմ սիրում սովորական, իրական պատմություններ։ Ֆանտաստիկան ինձ համար պարզապես ժանր չէ՝ քաղաքակրթության նշան է։ Եթե ֆանտաստիկա չունես, ապագա էլ չունես․ դառնում ես ռեալիստ, այսինքն՝ հետեւող, ոչ թե ստեղծող»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըստ գրողի՝ իրականությունը գրի առնել կարող է ցանկացած գրագետ մարդ, իսկ արվեստը ծնվում է երազանքից ու երեւակայությունից։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գիրքը նախատեսված է 9 տարեկանից բարձր երեխաների համար, սակայն գրողն ընդգծում է, որ գրել է այնպես, որ մեծերն էլ սիրով կարողանան կարդալ։

«Ասում են՝ մանուկների համար պետք է գրել այնպես, ինչպես մեծերի համար, բայց ավելի լավ։ Ես կարծում եմ, որ մանուկների համար պետք է գրել այնպես, որ մեծերի համար էլ հետաքրքիր լինի կարդալ»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գիրքը թարգմանել է գրող եւ աստղագետ Հայկ Հարությունյանը, նկարազարդումները հեղինակել է Սոնա Բաբաջանյանը։ Վերջինս փոքրիկներին դիմել էր տեսաողջույնով՝ նշելով․

«Դպրոցը, որքան էլ միջգալակտիկական լինի, ինձ հիշեցրել է իմ մանկության դպրոցը։ Աշակերտներն էլ՝ չնայած երկու գլուխ կամ պոչ ունենալուն, սովորական դպրոցականներ են՝ իրենց չարաճճիությամբ ու երազանքներով»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գիրքն ամառային արձակուրդների ընթացքում ընթերցանության հրաշալի ընտրություն է՝ զարգացնելու երեւակայությունը եւ խթանելու արժեքները՝ ընկերություն, հավատարմություն, համառություն եւ երազելու կարողություն։

Աստղիկ Հովհաննեսով

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին