Ջեննի Բալյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

1760 դիտում

Ջեննի Բալյան. Նամակ «Ավրորայի» հերոսին



Բարև~..

Մի բառի մեջ այսքա~ն ջերմություն, ու արև այսքան, որ նրանից դուրս տաքության շողեր հաստատ դուրս կգան, իսկ նրա ներսում սերը` հենց ինքը ,արևը գրկած կողջագուրվի ամբողջ աշխարհին…

Սիրելի Մարգարիտ Բարանկիցե, այո', սերը կփրկի աշխարհը, եթե մարդիկ սկսեն սիրել, և դադարեն ուղղակի գործածել բառն այդ, քանի որ այն, ինչը արվում է լոկ նվիրումով ու մեծ հավատով, չի կարող արդյունք երբեք չունենալ…

Հզոր է սերը, հզոր եք և դուք, որ կարողանում եք ձեզանից պոկել ու տալ նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, այն ասես մի փոքրիկ շող լինի, որը լցվում է ներսում ու ապրում` դառնալով արև…

Եվ առանց սիրո ամեն բան կյանքում այնքան սև կլիներ, որ նույնիսկ աշխարհի սիրտը չէր կարողանա զարկել համընթաց, ու գունապնակում բոլոր գույները կսկսեին կորցնել իրենց դերն ու նշանակությունը մեր կյանքում…

Եվ ի վերջո, մեր տված սերը միշտ գրկում է մեզ, ու նման հաճելի գրկախառնությունները ապրեցնում են մեզ կյանքի այն փուլերում, երբ սկսում է կաղալ մեր հավատը, իսկ այն երբեմն կաղում է, այո'…

Իմ սերը գույն ունի, ու այն կարմիր է, թե ինչու եմ ես նրան ներկել հենց այդ կարմիրով, քանի որ նրա ներսում ջերմություն կա անշոշափելի, քանի որ նրա մեջ ուժ կա, և այսօր` այստեղ, աշխարհի իմ ծայրում նստած, գրկված մարդասիրության հզոր ալիքով ձեզանից եկած, փոքրիկ բացիկով ձեզ եմ ուղարկում իմ կարմիր սերը, ձեզ եմ ուղարկում ինձանից մի քիչ…

Մի օր, գիտեմ, շուտով, ի շնորհիվ ապրեցնող սիրո, բոլորի սրտերում սկսելու է բնակվել երջանկությունը, մարդկանց աչքերում լցվելու են երջանկության փաթիլներ, ու աշխարհը աշխարհի մեջ սեր է ցանելու…

Սիրելի~, սիրելի~ Մարգարիտ, ձեր տված սերը բուժիչ է, քանի որ հազարավոր սրտեր սկսում են բաբախել լցված ոգեղեն հույզերով, ու ակսում են հավատալ, հավատա'լ , որ օրերում մեր կլինեն մարդիկ , ովքեր նվիրումով լի կանեն ամեն ինչ, լոկ մի ժպիտի, սրտից ծնված մի ժպիտի համար…

Ու կլինի ծիածանի այն ութերորդը, որը անտես է, բայց զգում ենք միշտ…

Սիրով ու լի միլիոնավոր հույզերով, որոնք տաք են ու նոր, ուղարկում եմ ձեզ, ու խոնարհվում այն սիրո առաջ, որը բուժում է, որը կփրկի աշխարհը մի օր, ու անհավատը հաստատ կծնկի հավատի առաջ ու մի ոգեղեն և հզոր ալիք կգա, կնստի մարդկանց սրտերում, ու կփշաքաղվի ապագան արդեն, բայց երջանկացած…

Սերը հաղթո'ղ է…




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին