100 seconds` բոլոր 24 վկայությունները - Mediamax.am

exclusive
40930 դիտում

100 seconds` բոլոր 24 վկայությունները


100 seconds` բոլոր 24 վկայությունները
100 seconds` բոլոր 24 վկայությունները

2015 թվականի մարտի 25-ից ապրիլի 23-ը Մեդիամաքսը ներկայացնում էր «100 վայրկյան» նախագծի շրջանակում նկարահանված տեսահոլովակները:

Սալի Դեյը
բրիտանացի դերասանուհի է: 2001 թվականից հանդես է գալիս թատրոնում եւ կինոյում, հեռուստատեսային բեմադրություններում: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Մարիամ Ղազարյանի վկայությունից:


***
Մարկո Մյուլերը կինոպրոդյուսեր է: Տարբեր տարիներին նա զբաղեցրել է Վենետիկի, Հռոմի, Ռոտերդամի եւ Լոկարնոյի միջազգային կինոփառատոնների տնօրենի պաշտոնը: Այժմ նա Պեկինի Միջազգային կինոփառատոնի գլխավոր խորհրդականն է: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Գոհար Սարյանի վկայությունից:


***
Սերգեյ Պարխոմենկոն ռուսաստանցի լրագրող եւ հասարակական գործիչ է: Նա եղել է «Իտոգի» եւ «Վոկրուգ սվետա» ամսագրերի գլխավոր խմբագիրը, իսկ այսօր գլխավորում է «Դիսերնետ» նախագիծը եւ «Վերջին հասցեն հիմնադրամը»: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Համբարձում Հարությունյանի վկայությունից:


***
Զվիադ Քորիձեն վրացի լրագրող եւ հասարակական գործիչ է: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած է Ռուբեն Վարդանյանի վկայությունից:


***
Ադրիանա Սկլենարիկովա-Կարեմբոն սուպերմոդել եւ դերասանուհի է: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած է Սաթենիկ Պարունակյանի վկայությունից:


***
Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, WBO վարկածով Աշխարհի գործող չեմպիոնն է: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած է Միհրան Կապրիչանյանի վկայությունից:


***
Յաիր Աուրոնը պատմաբան եւ ցեղասպանագետ է, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած է Դավիթ Մելքոնյանի եւ Հմայակ Մաթեւոսյանի վկայությունից:


***
Միտյա Ալեշկովկսին ռուսաստանցի լուսանկարիչ եւ հասարակական գործիչ է, Nuzhnapomosh.ru հիմնադրամի ղեկավարը: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Դիլբար Մկրտչյանի վկայությունից:


***
Սրդան Գոլուբովիչը սերբ կինոռեժիսեր է: 2007 թվականին նրա նկարահանած «Թակարդը» ֆիլմը ստացել է ավելի քան 20 միջազգային մրցանակ եւ հավակնում էր «Օսկարի»` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Սարգիս Կապուտյանի վկայությունից:


***
Պետրոս Մարկարիսը հայտնի հույն գրող եւ սցենարիստ է: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Գրիգոր Տեր-Գրիգորյանի վկայությունից:


***
Թիմ Ջուդան The Economist ամսագրի թղթակիցն ու քաղաքական վերլուծաբանն է, հեղինակել է մի քանի գիրք Սերբիայի եւ Կոսովոյի մասին: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Վաչագան Պետրոսյանի վկայությունից:


***
Անտոն Նոսիկը ռուսաստանցի հասարակական գործիչ է, լրագրող եւ բլոգեր: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Անդրանիկ Մուրադյանի վկայությունից:


***
Լաշա Բաքրաձեն պատմաբան եւ գրականագետ է, Վրաստանի Գրականության թանգարանի տնօրենը: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Դավիթ Ֆարմանյանի վկայությունից:


***
Աննա Մուգլալիսը ֆրանսիացի դերասանուհի եւ մոդել է: Կարլ Լագերֆելդը ընտրել էր նրան որպես իր «մուսաներից» մեկը՝ Chanel պայուսակների, զարդերի եւ ժամացույցների ներկայացման համար: 2009 թվականին Աննա Մուգլալիսը խաղաց գլխավոր դերը «Կոկո Շանել եւ Իգոր Ստրավինսկի» ֆիլմում: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Յալդուզ Եղիազարյանի վկայությունից:


***
Ամբերին Զամանը լրագրող է, The Economist ամսագրի թղթակիցը Թուրքիայում: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Սառա Մուրադյանի վկայությունից:


***
Ֆելիպե Բարբոսան բրազիլացի ռեժիսոր է: 2007 թվականին նրա նկարահանած «Աղի համբույր» ֆիլմը 10-ից ավել միջազգային մրցանակ էր ստացել: Filmmaker ամսագիրը նրան ընդգրկել է «Անկախ կինոյի 25 նոր դեմքեր» ցանկում: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Գոհար Սարյանի վկայությունից:


***
Ջոն Դին ավստրալացի հասարակական գործիչ է: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Թովմաս Պողոսյանի վկայությունից:


***
Ռիչարդ Պենյան Նյու-Յորքի կինոփառատոնի նախկին ծրագրային տնօրենն է, Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոցի պրոֆեսորը: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Գալուստ Գալստյանի վկայությունից:


***
Դոնալդ Բլոքսհեմը անգլիացի պատմաբան է, Journal of Holocaust Education ամսագրի խմբագիրը: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած է Ռուբեն Վարդանյանի վկայությունից:


***
Սերժ Թանգյանը երաժիշտ է, System of a Down (SOAD) խմբի երգիչը: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Սանամ Հովհաննիսյանի վկայությունից:


***
Կշիշտոֆ Զանուսին լեհ ռեժիսոր է: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Միսակ Սեդրակյանի վկայությունից:


***
Լեւոն Արոնյանը հայ շախմատիստ է: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Սաթենիկ Պարունակյանի վկայությունից:


***
Թոմաս դե Վաալը բրիտանացի լրագրող եւ գրող է: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Պողոս Վարդանյանի վկայությունից:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին