Աննա Մուգլալիսը կարդում է Յալդուզ Եղիազարյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
29285 դիտում

Աննա Մուգլալիսը կարդում է Յալդուզ Եղիազարյանի վկայությունը


Աննա Մուգլալիսը
Աննա Մուգլալիսը

Լուսանկարը` REUTERS


Մեդիամաքսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

Աննա Մուգլալիսը ֆրանսիացի դերասանուհի եւ մոդել է: Կարլ Լագերֆելդը ընտրել էր նրան որպես իր «մուսաներից» մեկը՝ Chanel պայուսակների, զարդերի եւ ժամացույցների ներկայացման համար: 2009 թվականին Աննա Մուգլալիսը խաղաց գլխավոր դերը «Կոկո Շանել եւ Իգոր Ստրավինսկի» ֆիլմում:

«100 վայրկյան» նախագծի համար Աննա Մուգլալիսը կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Յալդուզ Եղիազարյանի վկայությունից:



Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

Վանի վիլայեթի Բերկրիի շրջանի Գյուզակ գյուղի կոտորածը վերապրած Յալդուզ Եղիազարյանի վկայությունը

[1916]
Բաքու

1915թ. ապրիլին, այն նույն օրը, երբ Ամար բեյը սպանեց մեր գյուղի տղամարդկանց, 6 զինվորներ ներխուժեցին մեր տուն, գտան թաքնված որդուս` Տիգրանին եւ տարան:

Ես լացելով հետեւեցի նրանց: Զինվորները պահանջեցին որդուցս իրենց տալ հրացանը: Տղաս ցույց տվեց, թե որտեղ է այն ու, դառնալով ինձ, ասաց. «Մայրի՛կ, Աստծո սիրուն, հանիր զենքը եւ տուր նրանց, այլապես ինձ կսպանեն»: Ես տվեցի հրացանը զինվորին: Այդ պահին մյուս երկու զինվորները բռնեցին եւ մեզ մոտ բերեցին ամուսնուս եղբորը:

Նրանք ցանկանում էին սպանել որդուս, եւ երբ ես սկսեցի լաց լինել, զինվորներից մեկը փող պահանջեց տղայիս կյանքի համար: Ես տվեցի ողջ գումարը, որ ունեի, իմ բոլոր խնայողությունները, ինչից հետո զինվորը կրակեց եւ սպանեց որդուս: Տղաս ընկավ գետնին, հառաչեց եւ շունչը փչեց: Մինչ ես որդուս դիակի մոտ էի, նրանք սպանեցին ամուսնուս եղբորը: Ամուսինս իր երեք ընկերների հետ փախել էր լեռները, բայց զինվորները գտան եւ սպանեցին նաեւ նրան:

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Նկարահանումը՝ Լենա Գեւորգյան, Մարիամ Լորեցյան
Post Production` «Թումո» ընկերություն

Յալդուզ Եղիազարյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան:

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին