Ադրիանա Կարեմբոն կարդում է Սաթենիկ Պարունակյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
30574 դիտում

Ադրիանա Կարեմբոն կարդում է Սաթենիկ Պարունակյանի վկայությունը


Ադրիանա Կարեմբոն
Ադրիանա Կարեմբոն

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

Ադրիանա Սկլենարիկովա-Կարեմբոն սուպերմոդել եւ դերասանուհի է:

«100 վայրկյան» նախագծի համար Ադրիանա Սկլենարիկովա-Կարեմբոն կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած է Սաթենիկ Պարունակյանի վկայությունից:



Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

Վանի վիլայեթի Վանի շրջանի Խառակոնիս գյուղի կոտորածը վերապրած Սաթենիկ Պարունակյանի վկայությունը

1916, Բաքու

Մեր մեջ տղամարդ չկար: Նրանք զննում էին մեզ եւ եթե տղամարդ էին գտնում, տանում ու սպանում էին: Նրանք չէին խնայում նույնիսկ երեխաներին ու գտնելու դեպքում անմիջապես սպանում էին բոլոր տղաներին:

Մեր տղաները ճակատին մազափունջ ունեին, նրանք զննում էին գլուխները, եւ եթե որեւէ մեկը մազափունջ ուներ, նրան առանձնացնում էին ու սպանում, եւ մենք, քանի որ մկրատ չունեինք, սկսեցինք ատամներով կտրել երեխաների մազափնջերը:

Նրանք իմ երեխաների գլուխները մի քանի անգամ ստուգեցին, սակայն, բարեբախտաբար, ոչինչ չնկատեցին, եւ երեխաներս փրկվեցին:

Մենք մի քանի օր մնացինք քահանայի տանը: Նա ուտելու ոչինչ չուներ: Մենք աղբյուրից ջուր էինք վերցնում եւ երեխաներին սնում դրանով, նրանցից շատերը այդ ժամանակ սովից մահացան:

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Նկարահանումը՝ Լենա Գեւորգյան, Մարիամ Լորեցյան
Post Production` «Թումո» ընկերություն

Սաթենիկ Պարունակյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին