Թարմացվել է "22" հունվարի 2019թ.
ԿԱՐԳ
«Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող նյութերի օգտագործման
«Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող նյութերի հեղինակային բոլոր իրավունքների բացառիկ իրավատերը «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ն է (այսուհետև` նաև «Իրավատեր»):
«Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող նյութեր են համարվում www.mediamax.am, www.banks.am, www.itel.am, www.bravo.am, www.adver.am եւ sport.mediamax.am կայքերում (այսուհետև` «Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգ») հրապարակված և հրապարակվող տեքստերի, լուսանկարների, տեսաձայնագրության և/կամ այլ գրաֆիկական պատկերների տեսքով բոլոր ստեղծագործությունները (այսուհետև` «Նյութ» կամ «Նյութեր»):
Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի Նյութերի օգտագործումը (Նյութի ցանկացած տիպի վերարտադրում, տարածում, հանրության իրազեկում, թարգմանություն, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ ձևեր) արտոնվում է բացառապես դրա իրավատիրոջ` «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի թույլտվությամբ,
ՔԱՆԻ ՈՐ.
«օրենքով պահպանվող ստեղծագործության կամ դրա էական մասի կամ հարակից իրավունքների օբյեկտի ցանկացած օգտագործում անօրինական է, եթե նախապես, մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ թույլտվությունը»:
Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենք, հոդ. 65
Սույն կարգը տարածվում է տպագիր (թերթեր և ամսագրեր), էլեկտրոնային (հեռուստատեսություն և ռադիո) և առցանց ԶԼՄ-ների, ընկերությունների պաշտոնական ինտերնետ-կայքերի, թեմատիկ ինտերնետ-կայքերի և անհատ օգտատերերի վրա:
* * *
I. OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
«Օգտագործում» ներառում է ցանկացած բնույթի վերարտադրում, տարածում, թարգմանություն, վերամշակում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ ձևեր և եղանակներ։
Սույն կայքում տեղադրված ամբողջ տեղեկատվությունը պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային համաձայնագրերով և ենթակա չէ վերարտադրման որևէ մեկի կողմից որևէ ձևով՝ առանց խմբագրության համաձայնության` բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նյութի էությունը չբացահայտող քաղվածքների, որոնք կարելի է կատարել առանց խմբագրության համաձայնության։
Սույն կայքում տեղադրված Նյութերի ցանկացած ձևով՝ ամբողջական կամ Նյութերից քաղվածքներ վերարտադրելիս սույն կայքին հղում կատարելը պարտադիր է։
Հղում կատարելիս «Մեդիամաքս» գրառումը և ակտիվ հղում կայքի համապատասխան էջ տեղադրելը պարտադիր է։
Հեղինակային նյութերն արտահայտում են միայն Նյութերի Հեղինակի կարծիքը և կարող են չհամընկնել «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ խմբագրության կարծիքի հետ։
Գովազդային նյութերի, հայտարարությունների, բաներների բովանդակության համար պատասխանատվությունը կրում է գովազդատուն։
Նյութերի օգտագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
• Պետք է էլ. նամակ ուղարկել news@mediamax.am էլ. հասցեին:
• Նամակում անհրաժեշտ է նշել օգտագործվելիք Նյութի.
- վերնագիրը կամ հղումը,
- օգտագործման նպատակները և վայրը (կայքի, բլոգի կամ տվյալ ԶԼՄ-ի պաշտոնական անվանումը),
- հետադարձ կապի համար կոնտակտային անձի անուն, ազգանուն, հեռախոսահամար:
• Նյութի օգտագործման թույլտվությունը համարվում է տրված այն պահից, երբ էլ. նամակին ուղարկվում է պատասխան նամակ հետևյալ բովանդակությամբ. «թույլատրվում է օգտագործել (հոդվածի վերնագիրը)»:
• Օգտագործման ձևաչափի վերաբերյալ Նյութի Իրավատերն իրավունք ունի պահանջել օգտագործման այլ պայմաններ, որոնք նախապես նշված կլինեն պատասխան նամակում:
Տպագիր ԶԼՄ-ները, մեջբերելով Նյութերը, պարտավոր են վկայակոչել աղբյուրը, իսկ էլեկտրոնային ԶԼՄ-ները պարտավոր են մեջբերել Նյութերը` մեջբերվող Նյութի հիպերհղումով (ակտիվ հղում կատարելով կայքի համապատասխան էջին): Քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի տիրույթային անվանման (դոմեյնի) նշելը պարտադիր են, եթե քաղվածքի նպատակը միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրությունն է։
Հիպերհղումը պետք է տեղադրվի այն տեքստի առաջին պարբերությունում, որտեղ օգտագործվում է տեքստային Նյութը, կամ օգտագործվող գրաֆիկական Նյութի անմիջապես ներքևի հատվածում: Հիպերհղումը պետք է լինի ամբողջական տեսքով և ակնհայտ ընդգծված, և ոչ` բառի (բառերի) կամ անվան մեջ քողարկված:
Արգելված է «exclusive» նշանով տարբերակված Նյութերի ամբողջական տեքստային վերարտադրումը և/կամ այլ կերպ օգտագործումը: «exclusive» նշանով տարբերակված նյութերի օգտագործման միակ ձևը Նյութի առաջին պարբերության վերահաղորդումն է` «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի սերվերում տեղադրված Նյութի վրա տալով հիպերհղում։
Արգելված է Նյութերի էական ծավալի (օրական երեք Նյութից ավել) ամբողջական տեքստային վերահաղորդումը և/կամ այլ կերպ օգտագործումն այն կայքերում, որոնք իրենց նյութերը տրամադրում են որոնողական եւ նորությունների ագրեգատորներին` ինդեքսավորման համար: Նյութերի օգտագործման վերը նշված ձևերն արգելված են և կարող են հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:
Արգելվում է Նյութի ամբողջական վերարտադրման և/կամ այլ կերպ օգտագործման ժամանակ բնօրինակ Նյութում որևէ փոփոխություն։
II. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Սույն կարգի ցանկացած դրույթի խախտմամբ Նյութերի օգտագործումը համարվում է «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի բացառիկ իրավունքների խախտում և կարող է հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:
Նյութի իմաստի աղավաղումը, որը ոչ ճշգրիտ վերարտադրման արդյունք է, կարող է հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:
Սույն կարգի ցանկացած դրույթի կամ դրույթների խախտման դեպքում «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած օրինական ճանապարհով, այդ թվում` դատական կարգով, պաշտպանել իր իրավունքները և օրինական շահերը:
«Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ն իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել և/կամ լրացնել սույն կարգն` առանց նախապես տեղեկացնելու:
Սույն կարգի փոփոխությունը և/կամ լրացումն իրականացվում է նոր խմբագրված օրինակի հրապարակմամբ, որն ուժի մեջ է մտնում Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի կայքերում տեղադրվելու պահից:
Սույն կարգը չի հանդիսանում Իրավատիրոջ կողմից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավունքներից հրաժարում:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳ
Սույն կարգը համապատասխանում է ՀՀ «ԶԼՄ-ների մասին» օրենքին եւ Մեդիամաքս մեդիա ընկերության ներքին կանոնակարգին
1. Մեդիամաքսի մեդիա ընկերության կազմի մեջ մտնող կայքերի (Mediamax.am, Banks.am, Itel.am, Bravo.am, Sport.Mediamax.am) լրագրողները պարտավոր չեն հարցազրույցի վերջնական տեքստը համաձայնեցնել հարցազրույց տվողի կամ նրա ներկայացուցչի հետ։
Եթե հարցազրույցի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու պահին հարցազրույց տվողը կամ նրա ներկայացուցիչը վերջնական տեքստի համաձայնեցման առաջարկով հանդես չեն եկել, նման առաջարկը չի կարող ընդունվել հարցազրույցի պահին կամ դրանից հետո:
2. Մեդիամաքսի լրագրողների համար հարցազրույցի տեքստի հիմք է հանդիսանում ձայնագրությունը, որը նրանք պարտավոր են պահպանել հարցազրույցին հաջորդող առնվազն 6 ամսվա ընթացքում։
3. Հարցազրույցը սղագրելիս՝ Մեդիամաքսի լրագրողներն իրավունք ունեն խմբագրումներ կատարել (կրճատումներ, խոսակցական խոսքը փոխադրել գրականի եւ այլն)՝ այն պայմանով, որ կատարված խմբագրական աշխատանքը չի խեղաթյուրում հարցազրույց տվողի արտահայտած մտքերի բովանդակությունը:
4. Մեդիամաքսի լրագրողներն իրավունք ունեն ընդունել հարցազրույցի տեքստի վերջնական տարբերակի համաձայնեցման առաջարկը միայն այն դեպքում, երբ հարցազրույց տվողը բացառապես այդ պայմանով է համաձայնվում հարցազրույց տալ։
5. Մեդիամաքսին տրված հարցազրույցի տեքստի համաձայնեցման ընթացքում հարցազրույց տվողը կամ նրա ներկայացուցիչը կարող են առաջարկել հնարավոր փաստական անճշտությունների ուղղումներ եւ ճշգրտումներ, որոնք լրագրողն իրավասու է ընդունել կամ մերժել։
Հարցազրույց տվողի կողմից առաջարկվող ուղղումներն ու ճշգրտումները պետք է ներկայացվեն հարցազրույցի տեքստը ստանալուց հետո՝ առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հարցազրույց տվողը կամ նրա ներկայացուցիչը իրավունք չունեն բովանդակային կամ խմբագրական փոփոխություններ կատարել տեքստում, տեքստից հեռացնել հատվածներ կամ ավելացնել հատվածներ, որոնք չեն հնչել հարցազրույցի ընթացքում և չկան ձայնագրության մեջ:
6. Հարցազրույցի տեքստի վերջնական տարբերակում այլ փոփոխությունների առաջարկի դեպքում որոշումը կայացվում է Մեդիամաքս մեդիա ընկերության գլխավոր խմբագրի կողմից: Առաջարկի անընդունելի լինելու դեպքում գլխավոր խմբագիրը կարող է հրապարակել հարցազրույցը լրագրողի առաջարկած տարբերակով կամ հրաժարվել հարցազրույցի հրապարակումից՝ իրավունք վերապահելով հանրայնացնել հարցազրույցը չհրապարակելու մասին:
7. Մեդիամաքսի մեդիա ընկերության կազմի մեջ մտնող կայքերում արդեն հրապարակված հարցազրույցներում կամ դրանց հիման վրա պատրաստված նյութերում հնարավոր է կատարել միայն ուղղագրական, կետադրական կամ փաստական սխալների շտկումներ, որոնք հաստատվում են գլխավոր խմբագրի կողմից:
Հատուկ կետ. Մեդիամաքսի մեդիա ընկերության կազմի մեջ մտնող կայքերում հրապարակվող լուսանկարները հարցազրույց տվողին կամ նրա ներկայացուցչին նախապես չեն ցուցադրվում։ Հարցազրույց տվողի լուսանկարահանումը կատարվում է վերջինիս համաձայնությամբ։
Հարցազրույց տվողն իր կողմից տրամադրված լուսանկարների դեպքում հավաստում է այն փաստը, որ դրանք ենթակա են հրապարակման և երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնված չեն։
Մեր լրատվական հավելվածը չի հավաքում օգտատերերի անձնական կամ զգայուն տվյալներ: Մենք չենք հետևում օգտատերերի գործունեությանը եւ տեղեկատվություն չենք հավաքում առանց նրանց համաձայնության: Թեև մենք պարտավորվում ենք պահպանել թափանցիկությունը, նկատի ունեցեք, որ մեր հավելվածը գործում է առանց օգտատերերի տվյալների հավաքման անհրաժեշտության: Եթե գաղտնիության հետ կապված որևէ խնդիր առաջանա, խնդրում ենք կապվել մեզ հետ: