Վերելքի ուղին - Mediamax.am

Վերելքի ուղին
 

2012թ.

Մարտ

Գործարկվեց «Երեւան. XX դար» հատուկ նախագիծը:

Գործարկվեց Banks.am պորտալի նորացված տարբերակը:

Ապրիլ

Կայացավ Մեդիամաքս-ի «50 գլոբալ հայերը» հատուկ նախագծի շնորհանդեսը:

Մեդիամաքս-ը հանդես եկավ որպես gt hackathon Armenia 2012-ի պաշտոնական գործընկեր:

Հունիս

Bravo.am նախագծի օրական լսարանը գերազանցեց 20 հազար այցելությունը:

Սեպտեմբեր

Գյումրիում տեղի ունեցավ թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:

Օգոստոս

Մեդիամաքս-ը դարձավ սոցիալական մեդիայի հետազոտմամբ զբաղվող Socialbakers ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում:

Հոկտեմբեր

«Արմենիա» հեռուստաընկերության եթերում կայացավ Մեդիամաքս-ի «Երեւան. XX դար» նախագծի հեռուստատեսային տարբերակի պրեմիերան: 

Մեդիամաքս-ը դարձավ առաջին ընկերությունը Հայաստանում, որն անդամակցեց FIBEP-ին` մեդիա-մոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային:

Դեկտեմբեր

Մեդիամաքս-ը եւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն ներկայացրեցին «Երեւան. XX դար» գիրքը:

2011թ.

Մարտ

Վերագործարկվեց www.Mediamax.am կայքը` ներկայանալով որպես տեղեկատվական նախագիծ` էլեկտրոնային թերթի տարրերով:

Հոկտեմբեր

Մեդիամաքս-ը իրականացրեց Yerevan Web Meetings նախագիծը, Հայաստան հրավիրելով արտերկրի հայտնի ինտերնետային-գործիչներին:

Դեկտեմբեր

Մեդիամաքս-ի www.Auto.am-ը եւ www.Bravo.am-ը հաղթեցին Էլեկտրոնային բովանդակության 5-րդ համահայկական e-Content 2010 մրցույթում: www.Bravo.am պորտալը արժանացավ է e-Content 2010-ի գլխավոր մրցանակին, ինչպես նաեւ լավագույնը ճանաչվեց «Էլեկտրոնային ժամանց» անվանակարգում: www.Auto.am պորտալը ստացավ e-Content 2010-ի առաջին մրցանակը եւ լավագույնը ճանաչվեց «Էլեկտրոնային բիզնես» անվանակարգում:

2010թ.

Մարտ

Մեդիամաքսը գործարկեց www.Adver.am նախագիծը, որը հանդիսանում է միասնական հարթակ ընկերության ինտերնետային հարթակներում գովազդի վաճառքի համար:

Իրագործվեց Մեդիամաքսի եւ «Շանթ» հեռուստաընկերության համատեղ նախագիծը` «Իէն Գիլանը` Հայ Սուպերսթարի հատուկ հյուր»:

Օգոստոս

«Շանթ» հեռուստաընկերության եթերում կայացավ Deep Purple-ի երգիչ Իէն Գիլանի մասին պատմող Մեդիամաքսի “Pictures of home” վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Հոկտեմբեր

Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը Լոնդոնում ներկա գտնվեց բրիտանական ռոքի աստղերի կողմից նոր երգի ձայնագրությանը` Մեդիամաքսի եւ Do Something-ի կողմից իրականացվող Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում: Out of My Mind երգի ձայնագրությանը մասնակցեցին Իէն Գիլանը,
(Deep Purple), Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell), Նիքո ՄքԲրեյնը (Iron Maiden) եւ Ջոն Լորդը (նախկինում`Deep Purple):

Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը Լոնդոնում ներկա գտնվեց Queen խմբի կիթառահար Բրայան Մեյին ՀՀ «Պատվո շքանշանով» պարգեւատրելու արարողությանը: Շքանշանը Բրայան Մեյին շնորհվել էր 2009թ-ին, Մեդիամաքսի կողմից իրականացված Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում:

Հոկտեմբեր

Մեդիամաքս-ը տեղափոխվում է նոր գրասենյակ` Երեւանի կենտրոնում:

2009թ.

Փետրվար

Մեդիամաքսը գործարկեց ՀՀ արժեթղթերի շուկային նվիրված Сapitalmarket.am ինտերնետային նախագիծը:

Մարտ

Մեդիամաքսը գործարկեց Հայաստանում հեռահաղորդակցության, ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարությունների ոլորտին նվիրված Itel.am կայքէջը:

Ապրիլ

Մեդիամաքսը համագործացկության մասին հուշագիր է ստորագրեց Այբ կրթական հիմնադրամի հետ:

Մեդիամաքսը անցկացրեց «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթ:

Մեդիամաքսը համագործացկության մասին հուշագիր է ստորագրեց ռուսաստանյան «Պրոգնոզ» ՏՏ ընկերության հետ:

Մայիս

Մեդիամաքսը նշեց իր 10-ամյակը:

2008թ.

Մարտ

Մեդիամաքսը հայտարարեց SMS հաղորդագրությունների միջոցով ֆուտբոլի եվրոպական առաջնությունների արդյունքների մասին տեղեկանալու ծառայությունն առեւտրային շահագործման հանձնելու մասին:

Դեկտեմբեր

Մեդիամաքսը գործարկեց Banks.am (Ֆինանսական Հայաստան) ինտերնետային կայքի նորացված տարբերակը:

2007թ.

Ապրիլ

Մեդիամաքսը գործարկեց www.elections2007.am հատուկ ինտերնետային նախագիծը:  

Հունիս

Մեդիամաքս գործակալությունը հայտարարեց բջջային քոնթենթի շուկա մուտք գործելու մասին:

Հուլիս

Մեդիամաքս-ը եւ Հայաստանի ֆոնդային բորսան ներկայացրեցին «Բորսային գնանշումները բջջային հեռախոսում» համատեղ նախագիծը:

Նոյեմբեր

Մեդիամաքս-ը գործարկեց www.elections2008.am հատուկ ինտերնետային նախագիծը:

Մեդիամաքս-ի թիմը հաղթող է ճանաչվեց մինի-ֆուտբոլի առաջնությունում, որին մասնակցում է ՀՀ ԶԼՄ-ների ներկայացուցիչներից ձեւավորված 7 թիմ:

2006թ.

Մարտ

Մեդիամաքս-ը առաջին լրատվամիջոցն էր, որին հարցազրույց տվեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության նոր հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

Հունիս

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պատվերով Մեդիամաքս-ը ուղեցույց հրատարակեց Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ եւ Համաշխարհային բանկի /ՀԲ/ Ներկայացուցչական հանդիպման մասնակիցների համար:

Հուլիս

Մեդիամաքս-ը գործարկեց նոր ինտերնետային նախագիծ` Banks.am (Ֆինանսական Հայաստան) ինտերնետային պորտալը:

Օգոստոս

Մեդիամաքս-ը «Առավոտ» օրաթերթում սկսեց հրատարակել «Բանավեճ Հայաստանի անվտանգության մասին» ներդիրը:

Սեպտեմբեր

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Հայաստանի անկախության 15-ամյակի կապակցությամբ Մեդիամաքս գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանին «Մովսես Խորենացի» մեդալով պարգեւատրելու մասին:

Banks.am (Ֆինանսական Հայաստան) ինտերնետային կայքը ստացավ е-content-2006 էլեկտրոնային բովանդակության համահայկական երկրորդ մրցույթի Գլխավոր մրցանակը:

2005թ.

Հուլիս

Տեղի ունեցավ Մեդիամաքս-ի «Ով ով է Հայաստանում-2005» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են Հայաստանի 180 ազդեցիկ մարդկանց` հասարակական-քաղաքական գործիչների, գործարարների, ԶԼՄ ներկայացուցիչների կենսագրությունները:

Նոյեմբեր

Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է, ով հրավեր է ստանում դառնալու ԱՄՆ Մարշալի Գերմանական Հիմնադրամի (www.gmfus.org) կողմից ստեղծված աշխատանքային խմբի անդամ` Ընդլայնված Սեւծովյան տարածաշրջանի համար քաղաքական խորհրդատվությունների քննարկման նպատակով:

Դեկտեմբեր

Մեդիամաքս գործակալության հիմնադիրները ստեղծում են «Տրանսատլանտյան Նախաձեռնությունների Հայկական Կենտրոն» ՀԿ-ն, որի հիմնական նպատակն է եվրաատլանտյան հանրության հետ Հայաստանի մերձեցմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրագործումը:

2004թ.

Մարտ

Երեւան քաղաքի կենտրոնում` Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում տեղակայված շենքի առաջամասում տեղակայվում է Հայաստանում առաջին «Վազող լրահոսը»` Մեդիամաքսի լուրերով, որը մայրաքաղաքի բնակիչներին օն-լայն ռեժիմով տեղեկացնում է կարեւորագուն իրադարձությունների մասին:
 
2003թ.

Օգոստոս

Հայաստանի զարգացման գործակալության /ՀԶԳ/ հետ համագործակցության պայմանագիր է կնքվում, որի համաձայն Մեդիամաքսը պատրաստում է ՀԶԳ «Ֆորում» ամսագիրը:

Սեպտեմբեր

Սկսում է լույս տեսնել «Հարավային Կովկաս. պաշտպանություն, անվտանգություն եւ հակամարտությունների կարգավորում» տեղեկագիրը:

Նոյեմբեր

Գործարկվում է Auto.am ինտերնետային նախագիծը:

Դեկտեմբեր

Մեդիամաքսը հաղթում է Հայաստանում «Եվրոպական Հանձնաժողովի լրատուն» հայերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակելու համար հայտարարված մրցույթում:

Մեդիամաքս-ի թիմը հաղթող է ճանաչվում հայաստանյան ԶԼՄ-ների թիմերի միջեւ մինի-ֆուտբոլի առաջնությունում: Մրցույթին մասնակցում է 14 թիմ:

2002թ.

Ապրիլ

Ստորագրվում է պայմանագիր թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հետ:

Դեկտեմբեր

Մեդիամաքս-ը դառնում է Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի անդամ:

2001թ.

Սեպտեմբեր

Սկսում է գործել գործակալության կայքէջը` www.mediamax.am:

Դեկտեմբեր

IREX/ProMedia Armenia-ի մրցույթի «Լավագույն վերլուծական հոդված» անվանակարգում Մեդիամաքս-ը արժանանում է 2-րդ մրցանակին:

2000թ.

Մարտ

Ստորագրվում է համագործակցության համաձայնագիր ռուսաստանյան «Վրեմյա Նովոստեյ» թերթի հետ:

Մայիս

Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթը սկսում է կանոնավոր կերպով օգտագործել Մեդիամաքսի նյութերը:

Մեդիամաքսի բաժանորդն է դառնում ВВС Մոնիտորինգի ծառայությունը: Ինչպես նշել է ВВС Մոնիտորինգի ծառայության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Աննե Թոմսոնը, «մենք հատկապես գնահատեցինք այն արագությունը, որով Մեդիամաքսը տեղեկացնում էր Հայաստանում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձությունների մասին»:

Մեդիամաքսի բաժանորդն է դառնում Եվրոպայի Խորհրդի մամլո գրասենյակը:

Սեպտեմբեր

Մեդիամաքսը սկսում է մատուցել նոր ծառայություն` ամենշաբաթյա վերլուծական տեսություն, որը շուտով սկսում է մեծ համբավ վայելել օտարերկրյա դեսպանությունների եւ դիվանագիտական առաքելությունների շրջանում:  

Իրանի դեսպանությունը դառնում է Մեդիամաքսի ծառայություններին բաժանորդագրված օտարերկրյա առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը:

1999թ.

Մարտ

Գործակալության 6 հոգանոց թիմը սկսում է նախապատրաստական աշխատանքները` գործարկում է տեխնիկան, կապեր է հաստատում: 

Մայիս

Լուրերի առաջին թողարկումը ռուսերեն լեզվով:  

Հունիս   

Լուրերի առաջին թողարկումը հայերեն եւ անգլերեն լեզուներով:  
 
«Ռոսիյսկայա գազետա»-ն հրապարակում է Մեդիամաքսի նյութը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին: Դա Մեդիամաքսի առաջին նյութն էր` հրապարակված արտասահմանում:

Մեդիամաքսը ձեռք է բերում առաջին բաժանորդին` հայ-ամերիկյան «Հայտեքս» ձեռնարկությանը:

«Առավոտ» թերթում հրապարակվում է Մեդիամաքսի հարցազրույցը ամերիկյան քաղաքագետ եւ վերլուծաբան Փոլ Գոբլի հետ, որը սկիզբ է դնում օտարերկրյա քաղաքական գործիչների ու փորձագետների հետ գործակալության բացառիկ հարցազրույցների շարքին:

Հուլիս  

Երեւանում հրապարակվում է չեչեն գրոհայինների գլխավոր գաղափարախոս Մովլադի Ուդուգովի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին: Հարցազրույցի արձագանքները տեղ են գտնում հայաստանյան, ռուսաստանյան, ադրբեջանական եւ արտասահմանյան բազմաթիվ ԶԼՄ-ներում:

Սեպտեմբեր 

Գործընկերային հարաբերություններ են հաստատվում վրացական «Փրայմ Նյուս» եւ ադրբեջանական Caspian ու «Բիլիկ Դունյասի» գործակալությունների հետ:  

Հոկտեմբեր

Մեդիամաքսի բաժանորդ է դառնում Հայաստանի Ազգային հեռուստատեսությունը:

Գործակալությունը լուսաբանում է Հայաստանի Ազգային Ժողովում կատարված ահաբեկչական գործողությունը: Մեդիամաքսի տնօրենն ուղիղ եթերում հարցազրույց է տալիս ռուսաստանյան խոշորագույն ОРТ հեռուստաընկերության «Այստեղ եւ հիմա» ծրագրին:

Սկսվում է Մեդիամաքսի համագործակցությունը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ:

1998թ.

Օգոստոս

Գրանցվում է «Մեդիա Մաքս» ՓԲԸ-ն: 

Դեկտեմբեր

Գրանցվում է «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը:   

 
Մեր ընտրանին