2009թ. հոկտեմբերին, Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում Մեդիամաքսը Երեւանի Orange Tennis ակումբում կազմակերպեց թենիսի համաշխարհային աստղ, Ուիմբլդոնի չեմպիոն, ավստրալացի Պետ Քեշի վարպետության դասը:
Պետ Քեշի վարպետության դասն անցկացրեց 30 հայ պատանի թենիսիստների համար` դառնալով “Մեծ Սաղավարտի” մրցաշարի առաջին հաղթողը, որը երբեւէ այցելել էր Հայաստան:
1990թ. Պետ Քեշը անդամակցել էր Rock Aid Armeniа նախագծին. ամերիկացի թենիսիստ Ջոն Մաքինրոյի հետ մասնակցելով Led Zeppelin խմբի Rock’n’Roll երգի նոր տարբերակի ձայնագրմանը: