Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ
Մեդիամաքսը իրավամբ մեր երկրի արտաքին քաղաքականության ամենաուշադիր դիտարկողներից մեկն է: Արտերկրի մեր գործընկերները, շահագրգիռ քաղաքական-պետական շրջանակները, միջազգային կազմակերպությունները, փորձագիտական ու լրատվական հանրությունը նաեւ “Մեդիամաքսի” շարունակական ջանքերի շնորհիվ են տեղեկացվել մեր երկրի արտաքին քաղաքականության, առանձին հրատապ խնդիրների վերաբերյալ պաշտոնական Երեւանի մոտեցումների մասին:
Գործակալության ծավալած աշխատանքը նաեւ էապես օգնել է Երեւանին տեղեկացված լինելու մեզ հուզող հարցերի վերաբերյալ մեր գործընկերների մոտեցումների ու կարծիքների մասին: Ցանկանում եմ հատուկ ընդգծել նաեւ այն փաստը, որ թե’ Հայաստանում եւ թե’ արտերկրում մեծ հեղինակություն վայելող “Մեդիամաքսը” միշտ հավատարիմ է եղել ազնիվ լրագրության սկզբունքներին եւ նաեւ այդ ամենի արդյունքում դարձել ոչ միայն Հայաստանի, այլեւ մեր տարածաշրջանի ամենահաճախ մեջբերվող լրատվական գործակալություններից մեկը:
Տիգրան Սարգսյան, ՀՀ վարչապետ
Կարճ ժամանակահատվածում դառնալով Հայաստանի ամենաճանաչված գործակալություններից մեկը, “Մեդիամաքսը” շարունակում է հավատարիմ մնալ անաչառ եւ հավաստի լրատվության սկզբունքին, հանրապետության եւ արտերկրի բաժանորդներին առաջարկելով որակյալ լրատվություն, ներքին եւ արտաքին քաղաքականության, տնտեսության ու բիզնեսի թեմաներով բազմակողմանի վերլուծություններ: Ուրախ եմ, որ “Մեդիամաքսի” այցեքարտում շարունակաբար տեղ են գրավում հետաքրքիր նախագծեր:
Ռոբերտ Քոչարյան, ՀՀ երկրորդ նախագահ
“Ջերմորեն շնորհավորում եմ “Մեդիամաքս” լրատվական գործակալության տնօրինությանը եւ բոլոր աշխատակիցներին հիմնադրման 10-րդ տարեդարձի կապակցությամբ: “Մեդիամաքսի” լրագրողները մշտապես ներկայացրել են հանրությանը հավաստի, անաչառ ու բազմակողմանի լրատվություն եւ արժանիորեն ձեռք են բերել բարձրակարգ մասնագետների համարում: Այսօր դժվար է պատկերացնել Հայաստանի լրատվական դաշտը առանց “Մեդիամաքսի” եւ գործակալության կողմից իրականացվող նոր տեղեկատվական նախագծերի:
Եվս մեկ անգամ շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ ձեզ երկար տարիների բեղմնավոր աշխատանք եւ նոր մասնագիտական հաջողություններ”:
Մեթյու Բրայզա, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ
“Ես շնորհակալ եմ, որ “Մեդիամաքսը” գոյություն ունի: “Մեդիամաքսը” արհեստավարժ եւ ազնիվ լրատվական գործակալություն է, որը վերլուծում է գործի իմացությամբ, նորություններ է հաղորդում այնքան ճշգրիտ, որքան դա հնարավոր է, եւ օգնում է ուղղել սխալները, որոնք անխուսափելիորեն առաջանում են Կովկասում առկա բարդ խնդիրների պայմաններում: “Մեդիամաքսը” մեծ հաջողությունների է հասել` ապահովելով անկախ լրատվամիջոցների առանցքային բաղադրիչը, ինչը ժողովրդավարության հաստատուն հիմքերից մեկն է”:
Սեդա Պումպյանսկայա, Եվրոպայի Խորհրդի հաղորդակցության գծով տնօրեն
“Ցանկանում եմ “Մեդիամաքսին” շնորհավորել հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել արգասաբեր համագործակցության համար: ԶԼՄ-ները չափազանց կարեւոր դեր են խաղում ժողովրդավարության զարգացման եւ օրենքի գերակայության ուղղությամբ Եվրոպայի Խորհրդի աշխատանքը ներկայացնելու եւ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում այն նոր մարտահրավերներին արձագանքելու գործում, որոնց բախվում են մեր հասարակությունները: Ուժեղ եւ անկախ լրագրությունն անհրաժեշտություն է ցանկացած ժողովրդավարական հասարակության համար: “Մեդիամաքսին” մաղթում եմ շարունակել տարածել այդ ընդհանուր արժեքները եւ հուսով եմ, որ մեր համագործակցությունը հետագայում եւս կնպաստի դրական փոփոխություններ արձանագրելուն”:
Ռոնալդ Ասմուս, ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի Տրանսատլանտյան կենտրոնի գործադիր տնօրեն
“2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմն աշխարհի ուշադրությունը սեւեռեց Հարավային Կովկասի եւ ընդլայնված Սեւծովյան տարածաշրջանի վրա` ընդգծելով դրանց աճող նշանակությունը 21-րդ դարում: Նրանց համար, ովքեր փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ տարածաշրջանում, “Մեդիամաքսը” անփոխարինելի աղբյուր է: Հայաստանի մասին իմ իմացածի մեծ մասը “Մեդիամաքս” հիանալի գործակալության վաստակն է, որի նյութերն ես կարդում եմ մեծ հետաքրքրությամբ”:
Պիտեր Սեմնեբի, Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ
““Մեդիամաքսը” պարզապես լրատվական գործակալություն չէ: “Մեդիամաքսը” մնում է Հայաստանում լրագրության ձեւափոխման առաջնային գծում: Ես հարգում եւ գնահատում եմ “Մեդիամաքսը”` ազնիվ նորությունների, խորը վերլուծության եւ սուր հարցազրույցների համար: “Մեդիամաքսը” շարունակում է չափանիշներ սահմանել Հայաստանում նորությունների եւ վերլուծության ոլորտներում”:
Թիմ Քոեյ, BBC Monitoring-ի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն
“BBC Monitoring-ը “Մեդիամաքսի” բաժանորդն է արդեն 9 տարի, քանզի գործակալությունը տրամադրում է օպերատիվ, ճշգրիտ եւ հակիրճ նորություններ Հայաստանի կարեւոր իրադարձությունների մասին: BBC Monitoring-ի խմբագիրները “Մեդիամաքսի” տեղեկատվությունը համարում են օգտակար, քանի որ ձգտում են ստանալ Հարավային Կովկասում կատարվող իրադարձությունների հավասարակշռված համապատկերը”:
Ռալֆ Յիրիկյան, “Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն
“Վիվասել-ՄՏՍ”-ի համար` որպես ՀՀ առաջատար բջջային օպերատորի, տեղեկատվության արժեքը դրա օգտակարությունն է, արագությունը եւ ճշգրտությունը, ինչպես նաեւ պատասխանատվությունը: Բիզնես-նորությունները Հայաստանում արագ աճող հատվածն են, եւ Մեդիամաքսը այդ ոլորտի առաջամարտիկն է, ով օպերատիվ նորություններ է հաղորդում ֆինանսների, բիզնեսի եւ մրցակցության մասին: Մեդիամաքսի շնորհիվ ֆինանսական եւ գործարար ոլորտի ներկայացուցիչները տեղեկատվություն են ստանում հենց այն ձեւով, որը նրանց անհրաժեշտ է:
Բիզնես-նորությունների արհեստավարժ մատուցումը միայն առաջատար տեղեկատվական գործակալությունների տարբերիչ առանձնահատկությունն է, եւ Մեդիամաքսը չափանիշներ է սահմանում: Մեդիամաքսը մշտապես առաջնորդվել է նորարարություններին եւ տեղեկացնելու արվեստին իր հավատարմությամբ:
Արթուր Ջավադյան, ՀՀ ԿԲ նախագահ
Գործակալության գործունեության 10 տարիների ընթացքում երիտասարդ կադրերով համալրված Ձեր կոլեկտիվը միշտ հետաքրքրիր եւ արդիական նախաձեռնություններով է հանդես եկել Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ ֆինանսական լրատվության դաշտում` փորձելով իր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առկա իրողություններին եւ պահանջներին համապատասխանող:
Արտյոմ Մինաեւ, “Վիմպելկոմ” ԲԲԸ ԱՊՀ երկրներում հասարակայնության հետ կապերի գծով ղեկավար
““Մեդիամաքսը” բարձր պրոֆեսիոնալիզմի օրինակ է իր գործունեության բոլոր ոլորտներում: Վստահ եմ, որ բոլորին դուր է գալիս կարդալ գործակալության նյութերը, որոնք չեն խեղաթյուրում իրականությունը եւ տեղեկատվությունը փոխանցում են հասկանալի եւ օբյեկտիվ ձեւով: Կցանկանայի նշել նաեւ “Մեդիամաքսի” ճկունությունը ԶԼՄ-ների մոնիտորինգի ոլորտում մեր ընկերության հետ փոխգործակցության ընթացքում. միշտ հաճելի է, երբ կապալառուն ընդառաջում է հաճախորդին եւ ոչ միայն ամբողջությամբ հաղթահարում է առաջադրված խնդիրները, այլեւ մշտապես ձգտում է օպտիմալացնել եւ բարելավել իր արտադրանքը”:
Արա Գրիգորյան, Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն
“Երեւանի կոնյակի գործարանը “Մեդիամաքսի” հետ համագործակցում է ավելի քան 6 տարի: Մեր երկարաժամկետ համագործակցության գրավականը “Մեդիամաքսի” թիմի անսահման արհեստավարժությունն է, ինչպես նաեւ նրա նրբազգացությունը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս կատարվող իրադարձությունների նկատմամբ: Մեր համագործակցության առանցքային ուղղություններից մեկը մեդիա-մոնիտորինգի ծառայությունն է: Երեւանի կոնյակի գործարանը “Մեդիամաքս” լրատվական գործակալությանը մաղթում է հաջողություններ եւ բարգավաճում”:
Եվգենի Գլադունչիկ, “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ գլխավոր տնօրեն
“10 տարվա ընթացքում “Մեդիամաքսը” երկար ճանապարհ է անցել կայացումից մինչեւ Հայաստանի ԶԼՄ-ների շուկայի առաջատարի դիրքեր: Անկասկած, ցանկացած ԶԼՄ-ի համար ամենավառ ցուցանիշը ժողովրդականությունն է ընթերցողների շրջանում: Ձեզ ընթերցում են մեր ընկերության բազմաթիվ աշխատակիցներ, եւ մենք բարձր ենք գնահատում այն ավանդը, որը դուք ներդնում եք մեր աշխատակազմի տեղեկացվածության բարձրացման գործում:
Յոհան Ֆրեդհոլմ, NASDAQ OMX, տարածաշրջանային մենեջեր
“Երբ NASDAQ OMX-ը մտնում էր հայաստանյան շուկա, մենք հասկանում էինք, որ որակյալ ֆինանսական լրագրութույնն առանցքային դեր է ունենալու Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման գործում: ԶԼՄ-ները բարձրացնում են հանրության տեղեկացվածությունը ֆինանսական շուկաների մասին, ներդրողներին արդիական տեղեկատվություն են տրամադրում ընկերությունների եւ տնտեսության ընդհանուր վիճակի մասին, ինչը շատ անհրաժեշտ է որոշումներ կայացնելու համար: Այդ առումով ես շատ ուրախ եմ “Մեդիամաքսի” հետ մեր լավ համագործակցության համար: Ցանկանում եմ հատկապես նշել գործակալության Capitalmarket.am մասնագիտացված կայքը, որը տեղեկատվության հարմար աղբյուր է նաեւ արտասահմանյան ներդրողների համար, ովքեր հետաքրքրվում են հայաստանյան շուկայով: NASDAQ OMX-ը եւ այլ դերակատարներ շարունակում են Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված ջանքերը, եւ ես ակնկալում եմ գալիք ամիսներին ու տարիներին այդ կայքում տեսնել լավ նորություններ: NASDAQ OMX Armenia-ն շնորհավորում է “Մեդիամաքսին” առաջին 10 տարիները հաջողությամբ հաղթահարելու կապակցությամբ եւ գործակալության թիմին ցանկանում է ավելի արգասավոր աշխատանք հաջորդ տասնամյակում”:
Սերգեյ Ուսնունց, Telcell վճարային համակարգի մարքեթինգի գծով տնօրեն
““Մեդիամաքսը” Հայաստանի տեղեկատվական դաշտում լավագույն դերակատարներից մեկն է եւ հուսալի գործընկեր, որի հետ հաճելի է աշխատել: Ինտերնետի միասնական տեղեկատվական միջավայրը իրար է կապում գործունեության տարբեր ոլորտների ընկերությունների եւ օգնում է ճիշտ որոշումներ կայացնել: “Մեդիամաքսը” Հայաստանում առաջատարն է իր կողմից մշակված եւ գործարկված ինտերնտային նախագծերի թվով, որոնցից յուրաքանչյուրը հասցրել է գրավել իր արժանի տեղը”: