Երեւան բրենդի Արտ խորհուրդը հերթափոխը փոխանցեց գրաֆիկական դիզայներներին (ֆոտոշարք) - Mediamax.am

3812 դիտում

Երեւան բրենդի Արտ խորհուրդը հերթափոխը փոխանցեց գրաֆիկական դիզայներներին (ֆոտոշարք)


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան Բրենդ նախագծի շրջանակներում հունիսի 28-ին Գաֆեսչյան արվեստի կենտրոնի «Երեք սուզորդների» հարթակում յոթ նկարիչներ ու դիզայներներ մեկ կտավի վրա պատկերեցին իրենց երազանքի Երեւանը՝ յուրաքանչյուրը մեկ գույնով:

Նախագծին մասնակցեցին Դավիթ Մինասյանը, Արման Դավթյանը (Նուռ), Մուշո Գարուկյանը, Մերի Մունը, Կարեն Միրզոյանը, Ռուբեն Մալայանը, Վահան Բալասանյանը:

 

Միջոցառումը Երեւան քաղաքի բրենդավորման գործընթացի հերթական փուլն էր:

 

Դիզայներ Վահան Բալասանյանը միջոցառման մեկնարկից առաջ Մեդիամաքս-ի  հետ զրույցում ասաց, որ դա խորհրդանշական մի ներկայացում է, որը նշանավորում է Երեւան բրենդի Գեղարվեստական խորհրդի աշխատանքի ավարտը:

 

«Երեւանի բրենդի մշակման գործընթացի շրջանակներում Գեղարվեստական խորհուրդը երկու ամիս աշխատել է բրիտանացի գործընկերների եւ Maeutica ընկերության հետ: Այսօր խորհրդանշական վերջակետ ենք դնում եւ փոխանցում ենք հերթափոխը գրաֆիկական դիզայներներին», - ասել է Վահան Բալասանյանը:

 

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն Մեդիամաքս-ին ասել է, որ Երեւանի բրենդավորման գործընթացի հետազոտական փուլը կարելի է ավարտված համարել եւ այժմ սկսվում է հայեցակարգային գաղափարների ստեղծման փուլը:

 

Տեղեկացնելով, որ ամփոփվել են Երեւանի զբոսաշրջային տարբերանշանի օն-լայն մրցույթի արդյունքները, նա նշել է, որ դա Երեւանի բրենդավորման գործընթացի փուլերից մեկն է միայն:

 

«Բոլոր մասնակիցները ներգրավված կլինեն բրենդավորման ընդհանուր գործընթացի մեջ, որը շատ ավելի լայն հասկացողություն է` սկսած Երեւանի գույնից եւ տարբերանշանից, վերջացրած գաղափարախոսությամբ, վիզուալ խորհրդանիշներով եւ անգամ Երեւանի բույրով», - նշել է Արազ Բաղդասարյանը: 

 

Նրա խոսքով, իրենք ցանկանում են հասնել այնպիսի արդյունքի, երբ մարդիկ «Երեւան» կամ «երեւանյան» ասելով, հստակ կպատկերացնեն` ի՞նչ ի նկատի ունեն:

 

«Գաղափարը հանրության դատին կներկայացվի հոկտեմբերին՝ Էրեբունի-Երեւան տոնակատարությունների շրջանակներում: Դրանից հետո սկսվելու է ամենակարեւոր փուլը՝ գաղափարի իրագործումը եւ տարածումը Հայաստանում եւ արտասահմանում», - ասել է Արազ Բաղդասարյանը: 

 

Տեքստը եւ լուսանկարները` Արամ Արարատյան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին