Նարեկ Սարգսյան. Փակ շուկայի շինարարական աշխատանքների հետ կապված ոչ մի խնդիր չկա - Mediamax.am

Փետրվար 16, 2026
exclusive
3680 դիտում

Նարեկ Սարգսյան. Փակ շուկայի շինարարական աշխատանքների հետ կապված ոչ մի խնդիր չկա


Փակ շուկա
Փակ շուկա

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կարծիքով, Փակ շուկայի շինարարական աշխատանքներում ոչ մի խնդիր չկա:

Մեդիամաքս-ի հետ զրույցում անդրադառնալով ճարտարապետների այն մտահոգություններին, որ Փակ շուկայի տանիքը կաթում է, եւ շինության հետեւի պատերին ճաքեր են առաջացել, գլխավոր ճարտարապետն այսօր ասել է, որ շենքն առանց այդ էլ վթարային վիճակում էր, եւ ինքը տեղյակ է, որ այնտեղ այժմ աշխատանքներ են տարվում հետեւի պատերի ամրացման ուղղությամբ:

 

“Մշակույթի նախարարությունն իրենց տվել է համապատասխան առաջադրանք` պահպանելու չափի, դիրքի, տարածքի համապատասխան չափանիշները, եւ հենց այս պահին իրենք զբաղված են պատերի ամրացմամբ: Տանիքը պետք է վերակառուցեն նույնությամբ, ինչպես եղել է նախկինում: Շինարարությունն այժմ ընթացքի մեջ է, եւ ոչ մի խնդիր չկա”,-ասել է Նարեկ Սարգսյանը:




Մեր ընտրանին