Երեւան: Մեդիամաքս: Երեւանի Հաղթանակի այգին կփոխակերպվի Դիսնեյլենդի:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին այսօր հայտնել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքերով, նախագծի իրականացման համար շուրջ $60-70 մլն կներդրվի:
Ներկայացնելով քաղաքապետարանի մասնավոր ներդրողների ներգրավման նախագծերը, Կարեն Կարապետյանը հավելել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը $6-8 մլն կներդնի մայրաքաղաքի կրկեսի վերակառուցման համար:
Կարեն Կարապետյանը հայտնել է, որ քաղաքապետարանը ՀՀ կառավարության հետ քննարկում է նախկին «Կանազ» գործարանի տարածքում գործող Մշակույթի տունը սոցիալական կինոթատրոնի վերածելու առաջարկը: