Մշակույթի նախարարությունը քննարկում է Փակ շուկայի ստորգետնյա նախագծի վերանայված տարբերակը - Mediamax.am

exclusive
3201 դիտում

Մշակույթի նախարարությունը քննարկում է Փակ շուկայի ստորգետնյա նախագծի վերանայված տարբերակը


Երեւանի Փակ շուկա
Երեւանի Փակ շուկա

Լուսանկարը` Photolure

Երեւանի Փակ շուկա
Երեւանի Փակ շուկա

Լուսանկարը` Photolure

Երեւանի Փակ շուկա
Երեւանի Փակ շուկա

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի Փակ շուկայի ստորգետնյա հատվածի նախագծի վերանայված տարբերակն այժմ գտնվում է ՀՀ մշակույթի նախարարությունում:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել են գերատեսչությունում, սեփականատերը ներկայացրել է ստորգետնյա ավտոկայանատեղու նախագծի վերանայված տարբերակը:

 

«Նախագիծը ներկայումս քննարկվում է մասնագետների կողմից»,- տեղեկացրել են Մշակույթի նախարարության մամլո ծառայությունում:

 

Ավելի վաղ Մեդիամաքս-ի հետ զրույցում Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ Փակ շուկան կվերականգնվի իր նախկին տեսքով:

 

«Ավելանալու է ընդամենը ստորգետնյա ավտոկայանատեղին: Որեւէ հարկ չի ավելանալու: Լինելու է մեծ շուկա՝ առանց սրահների, տաղավարների: Նոր անուն շուկան եւս չի ունենալու»,- ասել էր Սամվել Ալեքսանյանը:

 

Հունիսի 8-ին «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյանը Մեդիամաքս-ի թղթակցին ասել էր.

 

«Սեփականատիրոջ կողմից ներկայացվելիք նախագիծը գրեթե պատրաստ է: Որոշ հարցերի հստակեցումից հետո այն կներկայացվի մշակույթի նախարարությանը: Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանի եւ նախարարության կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովը առաջարկել էր 5 կետ, որոնք մատնանշել են շուկայի վերականգման գործընթացը»:

 

Ըստ Ազիզյանի, սեփականատիրոջ առաջարկած նախագծով շուկայի նկուղում նախատեսված է կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղի: Վերգետնյա հատվածում շուկայի նախկին տեսքը փոփոխությունների չի ենթարկվի:

 

«Արտաքին տեսքի ընդհանուր փոփոխություններ չեն լինի: Միայն ստորգետնյա կայանատեղու կառուցման համար շենքի երկու կողմից կարվեն մուտքեր, որոնք թույլ կտան մեքենաներին իջնել ավտոկայանատեղի: Կայանատեղից վերեւ կտեղադրվեն շարժասանդուղքներ, որտեղից մարդիկ կբարձրանան 0 հարկ՝ առեւտուր կատարելու», - պատմել է Ազիզյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին